суббота, 29 октября 2011 г.

ՉԿԱՐԴԱՑՎԱԾ ՆԱՄԱԿ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)



Մի զբասայգի: Փայտե նստարան: Վրան միայն թուղթ: Մի սպիտակ թուղթ: Կարծես մի անբիծ ու շատ մաքուր թուղթ: Այնքան սպիտակ` կարծես թե ամպի մի փոքրիկ կտոր է երկնքից իջել և գետնին ընկել:
Արդեն աշուն է: Ես շատ եմ մրսում: Մրսում եմ միայն ես նրա համար, որովհետև ես մենակ եմ հիմա: Մենակ եմ այգում, նստած նստարանին, ձեռքիս մի նամակ, մի թղթի կտոր, բայց մի ամբողջ կյանք:
Ես քեզ եմ սպասում: Սպասում եմ քեզ, որ ես քեզ փարվեմ: Փարվեմ, ջերմանամ, կարոտս առնեմ, որ էլ չմրսեմ: Արդեն 1 ժամ է: Ես լուռ նստել եմ մի նստարանին, որին մենք երկար, երկար ենք նստել հնում միասին: Հանդիպել ենք մենք այդ զբոսայգում, նստել այդ նստարանին, որին հիմա ես եմ նստած ու սպասում եմ քեզ` իմ անգին:
Տեսա քեզ հեռվում: Դու ինձ ես նայում, աչքերով ժպտում ու հեռվից հեռու ինձ ես ողջունում: Քո ձեռքում սպիտակ,սպիտակ վարդեր են` գեղեցիկ վարդեր, վառ-ճերմակ վարդեր ու սիրո վարդեր:
Դու ինձ մոտեցար, ժպտացիր սիրով ու բարևեցիր: Սպիտակ վարդերը դու ինձ նվիրեցիր:
Քեզ ես փարվեցի, լուռ բարևեցի, սպիտակ վարդերից ես հոտ քաշեցի: Ու հենց այդ պահին , իմ ձեռքում բռնած սպիտակ թուղթը ես ճմրթեցի, ես այն այրեցի հենց իմ ձեռքերում ու այն նետեցի: Եվ հենց այդ ձեռքով ձեռքդ բռնեցի: Այս անգամ էլ ես քեզ չհանձնեցի իմ այդ նամակը: Ու այդպես անցնում, անցնում եմ օրեր, իսկ իմ նամակը ես քեզ չեմ հանձնել…..


Մի առավոտ էլ ես որոշեցի, որոշեցի ու նամակ գրեցի: Դառը արցունքով ես այն պատեցի: Նամակս սիրով, սիրով փակեցի, հենց այդ վայրկյանին ես քեզ հիշեցի: Հիշեցի ես քո կանաչ աքերը ու աչքերիդ մեջ պահված մեր սերը:
Նորից հանդիպում, նորից մի այգի, որին նստած եմ ես նորից մենակ: Նստած եմ այգում, մի նստարանին` ես սպասում եմ քեզ, ձեռքիս էլ մի նամակ:
Այս անգամ հաստատ որոշել եմ ես, ձեռքիս նամակը հանձնելու եմ քեզ: Մի նամակ, որը արդեն 1 տարի ուզում եմ հանձնել քեզ` իմ սիրելի: Բայց ամեն անգամ երբ քեզ եմ տեսնում, համարձակությունս էլ ինձ չի օգնում:
Ահա գալիս ես, մոտենում ես ինձ, իմ սրտի խորքում դեռ կա մի կսկիծ: Ես տեսնում եմ քեզ: Քո ժպիտը վառ, քո խենթ աչքերը, որպես լույս անմար:
Դու գիտես, որ հենց նայում ես վրաս, կյանքս, կարծես ես թռչուն եմ դառնում ու ամպերից էլ վերև սավառնում: Կանաչ աչքերիդ հավերժ նայելով կարծես ես լինեմ երկնքում այն մով, որտեղ խաղաղ է և շատ հանդարտ է, որտեղ իմ կյանքը երկնային դրախտ է:
Ու այդպես սիրով բարևում ես ինձ, ժպտում ես դու ինձ քո ջերմ աչքերով: Դու գրկում ես ինձ ամուր ու քնքուշ և ես հալվում եմ քո շնչից անուշ: Կարծես դրախտում ես լինեմ քեզ հետ, կարծես աշխարհն իմն է հենց հավետ:
Դու քո հետևում մի իր ես պահել, իսկ ես իմ ձեռքում նամակ եմ բռնել: Ձեռքս մեկնում եմ ես դեպի քեզ, բայց չեմ կարող ես անել այդ կարծես:Չեմ կարող ես քեզ նամակս հանձնել, չեմ ուզում ես քեզ այդ բանը պատմել: Չեմ տա ես այն քեզ, էլի կպատռեմ, էլի գաղտնիքս իմ մեջ կպահեմ:
Ահա քնքշությամբ ձեռքս բռնեցիր ու սպիտակ վարդ ինձ նվիրեցիր: Էլի մի ճերմակ, մի գեղեցիկ վարդ` կարծես թե ամպի մի անբիծ կտոր: Նրա թերթերը`ձյան փաթիլներ, իսկ ինքը վարդը`ինձ սիրո նվեր….



Կրկին հանդիպում: Նույն զբոսայգին, նույն նստարանը ու ամեն անգամ հենց նույն հուշերը` առաջին հանդիպում, վառ փայլող աչքեր, սիրահար սրտեր, անմոռաց հուշեր, աստղալից գիշեր…
Ու այս անգամ էլ ես քեզ եմ հիշել: Որովհետև ես սպասում եմ քեզ այն նույն կարոտով ու նույն երկյուղով ինչպես որ երեկ,ինչպես ամեն օր` գիշեր թե կեսօր:
Էլի շատ ցուրտ է: Այսօր երկնքից ճերմակ հյուրեր են մեր երկիր իջել: Ձյան փաթիլներ են թափվում վերևից` վառ, ճերմակ, անբիծ թիթեռներ են, ու կարծես նրանք պարում են հանգիստ:
Նստել է ձյունը ամենուր` թե զբոսայգում, թե նստարանին: Իսկ ես դեռ կանգնած այդ ձյան մեջ խրված, հենց քեզ եմ սպասում` իմ լույս, իմ անգին:
Այսօր ուշացար: Ես քեզ չեմ տեսնում: Տեսնես ինչու ես այսօր ուշանում: Ես շատ եմ մրսում: Ու փաթիլներին անվերջ նայելով ես դեռ կանգնած եմ այս զբոսայգում,կանգնած կենտրոնում, նստարանի մոտ ես ձյանն եմ նայում: Նայում եմ թե ոնց են նրանք թափվում ու անձայն, հանգիստ իրար վրա կուտակվում: Մեկ միլիոն փաթիլ գուցե և ավելի շատ,ընկնում եմ գետնին: Բայց հետաքրքիր է, առանց շշուկի, առանց աղմուկի, նույնիսկ դիպչելիս մի ձայն չեն հանում: Այդ ամենն ինձ շատ էր հետաքրքրում: Ժամանկան անցավ, արդեն 3 ժամ, բայց դու դեռ չկաս: Ես դեռ կանգնած եմ, ես դողում եմ տես: Ես շատ եմ մրսում, բայց դեռ այստեղ եմ ու քեզ եմ սպասում: Իսկ դու դեռ չկաս:
Ու ողջ գիշեր ես այդտեղ մնացի, քեզ սպասելուց ես շատ հոգնեցի: Ու հենց ձյան մեջ, փափուկ ձյան մեջ ես պառկեցի ու հանգիստ, անուշ ես քնեցի: Ձյունե սավան կար իմ վրա փռված, այն շատ տաքուկ էր ու շատ էր ճերմակ: Կարծես ամպերից կարված էր վերմակ:
Ու անցկացրեցի մի ամբողջ գիշեր ես զբոսայգում, այդտեղ քնեցի ու երազիս մեջ քեզ հանդիպեցի: Դու եկել էիր ու բերել էիր ինձ վառ կարմիր վարդեր: Կարծես թե որպես արյունոտ հուշեր: Նրանք կարմիր էին`ալ կարմիր վարդեր, արյան գույն: Դա վատ նշան էր: Ալ կարմիր վարդերը ատելության նշան է…….



Ու ես արթնացա: Շուրջս շատ մարդիկ, իսկ ես տաք հագած: Ու սպիտակ-սպիտակ ինչ որ շարժվող բան: Դրանք բժիշկներ են, ինձ գտել էին սառած վիճակում, տարել էին տուն ու փորձել օգնել:
Երբ ուշքի եկա ամենը հիշեցի,թե ոնց դու երեկ ինձ խաբեցիր: Դու չեկար երեկ, չեկար նաև այսօր:Ես անհանգիստ եմ, ես քեզ եմ ուզում տեսնել հենց հիմա: Ուզում եմ գնալ ես զբոսայգի մինչև կեսօր: Ուզում եմ հանձնել նամակս ես քեզ,այն կարևոր է `պետք է այն տեսնես:
Ու կողքիս տեսա ես մի սպիտակ վարդ: Այն դրված էր իմ կողքի սեղանին :Վարդի հետ նաև կար մի հատ նամակ, որին գրված էր <<ՆԵՐԻՆ ԻՄ ԱՆԳԻՆ>>:
Ես ուրախացա:Դու եկել էիր ու ինձ բերել էիր մի սպիտակ վարդ: Եվ ես ժպտացի, շատ ուրախացա ու երեկվա իմ ցավը իսկույն մոռացա:
Գնացի այգի, նամակս տարա: Արդեն ես հաստատ այն քեզ կհանձնեմ: Ես որոշել եմ ու չեմ վախենում,արդեն պատրաստ եմ խոսքս քեզ ասեմ: Պատրաստ եմ արդեն ես բարձրաձայնեմ իմ այդ գաղտնիքը, որը արդեն երկար ժամանակ կոկորդս է  կրծում ու ինձ է տանջում:Բայց դու էլի, էլի չեկար: Ես արդեն դարձա սիրուց խելագառ:
Մինչև գիշեր այդտեղ ես քեզ սպասեցի,բայց  այս անգամ ես այդ գիշեր չքնեցի: Ես լուռ դառնացած ու շատ վհատված տուն գնացի:
 Տեսա քո վարդը, որ երեկ էիր բերել: Իսկ այսօր էլի դու ինձ մոռացար, միթե ինձ ասա`դու ինձ չես սիրել, որ ինձ այդքան շուտ, շատ շուտ մոռացար: Ես եմ մեղավոր, թե ես անմեղ եմ, որ ես քո սիրուն հավատացել եմ, որ ամեն անգամ քեզ սպասել եմ, որ քո վարդերը ես միշտ վերձրել եմ, որ քեզ սիրել եմ:
Բայց քեզ չեմ ասել ես դրա մասին, ուրեմն ահա ես եմ մեղավոր, բայց քեզ կներեմ:Ինչպես խնդրել ես դու ինձ քո նամակում <<ՆԵՐԻՐ ՍԻՐԵԼԻՍ>>:
Կարդում եմ ես այն, ձեռքս եմ վերցնում, նամակդ բացում ու ի՞նչ եմ տեսնում: Մի թղթի վրա մի ամբողջ տառեր, շատ նախադասություն ու շատ-շատ բառեր`այսինքն նամակ: Ես այն չեմ տեսել. ես միայն նրա վերգագիրն եմ կարդացել…


<<ՆԵՐԻՐ ՍԻՐԵԼԻՍ>>

Լիա, սիրելիս, դու շատ լավ գիտես քեզ ոնց եմ սիրել: Ոնց եմ քո համար ես վարդեր բերել: Ինչիպսի սիրով ու ինչ հաճույքով: Ինչ ջերմությամբ ու ինչ արդյունքով: Մի բանի համար`ես քեզ սիրել եմ, որովհետև ես քեզ իմը համարել եմ: Ասա քեզ համար բան խնայե՞լ եմ: Երեկվա համար ուզում եմ ներես, չնայած որ էլ դա չի կրկնվի: Ես ունեի մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ պետք էր լուծել: Երբ ես քեզ տեսա սառած վիճակում, ես շատ տխրեցի, բայց մի բան հասկացա,` դու ինձ ես սպասել, անգամ գիշերը դու մտածել ես, որ ես դեռ կգամ ու գիշերել ես հենց դա մտածելով`ինձ սպասելով:
Նորից եմ ասում ներիր իմ անգին:
Ու մի բան էլ կա, Լիա սիրելիս, իմ խնդիրները դեռևս չեն լուծվել: Ես ունեմ մի հատ շատ վատ մի խնդիր, որը չգիտեմ հնարավոր է լրիվ վերացնել:
Ես հիվանդ եմ: Երեկ վատացա ու չկարողացա գալ հանդիպման: Իսկ բժիշկները ինձ նշանակեցին այսօր այցելություն և այսօր էլ չեմ կարող դրա համար հանդիպել: Վաղը պետք է ինձ վիրահատեն և ես հույսով եմ ամեն ինչ շատ լավ կլինի: Միայն խնդրում եմ դու մի հուզվի: Ամեն ինչ լավ կլինի:
ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ.ՍԻՐՈՎ`ԱՐՄԱՆ……