Ես թռչուն եմ, թևեր առած սավառնում եմ երկնքում,
Ազատ թող ինձ, որ քեզ մոտ գամ ու բույն հյուսեմ քո հոգում:
Ինձ մի փակիր քո վանդակում, իմ թևերը մի կապիր,
Ես չեմ թռչի քեզնից հեռու, դու ինձ ազատ արձակիր:
Ես ուզում եմ թռչել դեպի բարձր սարերն ու երկինք,
Անտառներում երգեր հյուսել, ծառերի վրա՝ տանիք:
Սիրող թռչնին եթե փակես, մի օր քեզնից կգնա,
Իսկ թե նրան ազատ արձակես, կրկին մոտդ կդառնա:
Սիրածին էլ քեզ մի կապիր, ոչ ոք վանդակ չի սիրում,
Սիրող սրտին ազատ արձակիր, մոտդ կգա, բույն կյուսի քո
հոգում:
18.06.2017թ.
