вторник, 29 мая 2012 г.

ԱՆԻՄԱՍՏ ԿՅԱՆՔ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՊԱՏՄՎԱԾՔ)


ՄԱՍ 1






























Սամվե~……..լ , Սամվե~…….լ .


,,Հունվար ամիսն էր: Ձմեռն արդեն զգացնում էր, որ եկել էր: Սպիտակ  սավան էր փռել շուրջ բոլորը: Քաղաք Պիտեր (Սանկտ Պետերբուրգ): Մարդիկ ամենուր շրջում էին հաստ վերարկուներով: Ես առաջին անգամ էի Լենինգրադում, բայց այն ինձ առաջին հայացքից գրավեց: Ես սիրում եմ քաղաքի պարզությունը և մաքրությունը:Պիտերը հենց այդ քաղաքներից մեկն է’’ :
13.01.1989թ.


- Սամվել, արի տուն, դասերդ կանես հենո նոր կիջնես բակ:
- Մաաա~մ, լավ էլի, մի քիչ էլ մնամ էլի…


,,5 տարեկան,երբ առաջին անգամ եկա Պիտեր, չէի հարմարվում: Բայց հավանեցի այն: Հայաստանում ապրելն այլևս անհնար էր: Ծնողներս որոշեցին, վերցրին ինձ և տեղափոխվեցինք ամբողջ ընտանիքով: Քանի որ պետք է Ռուսաստան գնայինք, ես սովորեցի հայերեն այբուբենը: Հայերենի տառերը և Հայերեն կարդալը շատ էի սիրում: Այդ օրվանից ես անընդհատ առիթ էի փնտրում , հայերեն ինչ-որ բան գրեի: Բայց քանի որ չկար ոչ մի գրելու առիթ, ես ստիպված օրագրումս էի գրառում կատարում: Ու հենց սա էլ իմ օրագրի մի մասն է, որը ես վաղուց ձեռքս չէի վերցրել:Այն օրվանից անցել է 17 տարի,երբ մենք առաջին անգամ եկանք այստեղ: Հայաստանում նոր էր երկրաշարժ եղել, և եղբայրս էլ զոհվել էր այդ երկրաշարժից: Մենք ուժ չունեինք այնտեղ մնալու: Սակայն ես օտար ափերում էլ չեմ մոռանում իմ ազգությունը` ես գրում և խոսում եմ հայերեն լեզվով: Ես գիտեմ իմ ազգի պատմությունը, ես երբեք չեմ ուրանա իմ կրոնին: Ես քեզ միշտ սիրում և կարոտում եմ, իմ անուշ Հայաստան’’ :
26.05.2011թ.

,,Ամեն մի օր մի հոգս, ամեն օր մի նոր տանջանք էինք տեսնում մենք այստեղ: Բայց մենք ապրեցինք և ուժեղ եղանք: Սկզբում բնակվում էինք 5 հարկանի շենքի առաջին հարկումէ մի շատ խոնավ վայրում, քաղաքից շատ հեռու… Բայց քաղաքին մոտ ապրելն անհնար էր: Միայն այն ամսեկան վարձը ,որը պիտի վճարեինք` մեզ բավական էր մեր այդ փոքր սենյակում 1 տարվա համար: Շենքում շատ լավ հայ ընտանիք կար, որոնք ցավոք երեխաներ չունեին և բավականին շուտ մահացան: Հետո արդեն երբ ես պիտի դպրոց գնայի, տեղափոխվեցինք ավելի հարմարավետ սենյակ` քաղաքին ամելի մոտ: Այնտեղ ես սովորում էի խոսել ռուսերեն: Փորձում էի սովորել տառերը: Շուրջս կարշես մարդիկ էին ,որոնց ես ատում էի, նրանք բոլորը խոսում էին նույն լեզվով` որը ես տանել չչէի կարողանում; Բայց ես սիրում էի Պիտերը, այն շատ մաքուր էր, շատ գրավիչ…’’ :
28.05.2011թ.



Սամվել, Սամ… բա դու ե՞րբ ես հայերեն սովորելու :



,, Վերջիվերջո ես գլուխ հանեցի ռուսերենից և սովորեցի այն շատ արագ: Դասարանումս բոլորը ռուս էին և դա ինչ-որ կերպ օգնեց , որ ես այն լավ սովորեմ: Մինչև 9-րդ դասարն , գերազանց եմ սովորել: Բայց ամեն օր, երբ դասերից տուն էի գալիս առաջինը օրագիրս էի վերցնում և գրում: Գրում էի իմ կյանքը: Գրում էի իմ հույզերը և զգացմունքները: Գրում էի եղբորս ու հարազատներիս մասին հուշեր: Գրում էի, որ հայերենը չմոռանայի…’’ :
08.07.2011թ.
 
ՄԱՍ 2



,, Ծնողներս ամեն օր փնտրում էին ինչ-որ հայկական խմբակներ, որ ես շատ կարողանայի շփվել հայերի հետ: Ու մի օրախ օր էլ Պիտերում բացեցին հայկական կիրակնօրյա դպրոց ,որին էլ ես սիրով հաճախում էի ամեն անգամ: Առաջին օրը ,երբ մտա այնտեղ, արդեն զգացի հայկական շունչը: Ես տեսա  հայի աչքեր` թախծոտ ու սև: Ես լսեցի հայերեն երգեր և հայերեն բարև: Սրանք բոլորը թեև հասարակ, բայց ինձ համար այն վայրկյանին շատ երազելի ու հաճելի էին, ես երկար էի սպասել ու վերջապես գտա: Ես գտա սփոփանք, գտա ջերմություն ու վերջապես առա մի բան, որը չես կարող գտնել աշխարհի և ոչ մի անկյունում: Ոչ մի մաքուր և քաղաքակիրթ քաղաք քեզ չի տա այն կարոտը, որը դու ունես քո հայրենիքի հանդեպ և որը  կառնես միայն քո հայրենակիցներից: Կառնես ոչ թե փողով, այլ անսահման սիրով: Արդեն երբ դպրոց էի հաճախում, ես էլ էի ուրախ, որովհետև ես էլ էի խոսում իմ ընկերների ու ընկերուհիների մասին, զբոսնում էի նրանց հետ և հաճախ լինում նրանց հետ մեր տանը’’ …
18.02.2007թ.


Սամվել, դու իրոք այդպես ճիշտ ե՞ս գտնում:


,,Ինձ համար ամենակարևորը ուսումս է: Դասը դաս, ընկերները ընկերներ, բայց ես պիտի սովորեի, որ պահեի ինձ և ծնողներիս: Չգիտեմ ինչու այդ ամբողջ մասնագիտությունների մեջ ես ընտրեցի բժշկի մասնագիտությունը և սկսեցի պարապել ԲՈՒՀ ընդունվելու համար: Եվ ես արդեն 22 տարեկանում բժիշկ եմ, ու ի զարմանս բոլորի արդեն աշխատում եմ: Թեև երիտասարդ մասնագետներին վստահելը դժվար է, բայց ես բազմիցս ապացուցել եմ, որ իմ գործին գաջ տեղյակ եմ և չեմ վախենում: Չէ՞ որ ռիսկը գործի կեսն է… ‘’ :
05.10.2011թ.


* * *


-Ահա սա էլ Էրիկայի վերջին գրառումը: Օրագրում թերևս ավելի կարևոր փաստեր չգտա ձեզ հետաքրքրող… ,-Աիդա Սահրաթյանի թարգմանությամբ ներկայացրեց Լենա Սաբչենկոն` Էրիկայի դասընկերուհին…-, Էրիկային դասարանում լավ էինք վերաբերվում: Նա իսկական հայուհի էր` գեղեցիկ աչքերով: նա շատ բարի էր (Լենան ուղղեց իր սխալը.  ներեցեք, <<Է>> ,այլ ոչ թե <<էր>>): Նա իրոք շատ խելացի է: Նրա նման սովորող չի եղել երևի մեր դասարանում: ԼԻնելով օտար ազգի, երբեք չէիր տարբերի նրա խոսելու ձևը ու ընդունակությունները մեզնից: Նրա միակ թերությունը թերևս` օրագրի նկատմամբ իր սերն է…

Ռիտա Բաբայան ` կիրակնօրյա դպրոցի սան.
- Էրիկան բոլորի ընկերուհին է: Նրան դպրոցում բոլորս ենք սիրում: Միշտ բարի, օգնող և անկեղծ աղջիկ: Նաև շատ լավ մասնագետ: Երևի միայն այսքանը կարող եմ ասել, չեմ կարողանում, հուզվում եմ, ներեցեք…



ՄԱՍ 3







Մայրը…
-Աղջիկս իրոք յուրահատուկ է: Մեր օրերում նրա նման մարդիկ շատ քիչ են: Նրան բնորոշ շատ հատկանիշներ կան, բայց ես կուզենայի առանձնացնել միայն մեկն ու կարևորը ` բարությունը: Նա  անսահման բարի է… Խնդրում եմ ձեզ,օգնեք աղջկաս ու նրան այդ վիճակից դուրս հանեք…





Վիկտորիա Հովհաննիսյան –Էրիկայի մտերիմ ընկերուհին.
-Եղբոր`Սամվելի մահից հետո, սրտում մեծ ցավը հաղթելով, Էրիկան օտար ափերում գտնում է իրեն: Ապրելով ամենա վատ պայմաններում անգամ, նա ոչնչից չի բողոքում ու ապրում է: Սրտում մանկական սեր է ունեցել: Երևի պատանեկան այն սերը, որ բոլոր աղջիկները բակում խաղալիս սիրահարվում են իրենց տիկնիկների << հայրիկներին>>: Նա Ռուսաստանում միշտ հիշում էր իր մանկության խաղերը և իր խաղերի առաջին հերոսին` Սամվելին… ու նրա աչքերը միշտ թախիծով էին լցվում: Օտար հողում նա հասավ մեծ արդյունքի` իր ձգտումների, ուժի և միայն իր խելքի շնորհիվ: Դարձավ բժիշկ Էրիկան, որպեսզի օգնի բոլոր մարդկանց:  Նա դիմացավ հոր մահվանը: Երբ դեռ 20 տարեկան էր, հայրն իրեն և մորը միայնակ թողեց: Բայց աղջիկը դարձյալ չկոտրվեց ու ամեն գնով հասավ իր նպատակին: Ես հիշում եմ, որ եղբայրս` Սամվելը , չէր ցանկանում դպրոցում հայերեն տառերը սովորել, և միայն Էրիկայի ջանքերի շնորհիվ նա կարողացավ եղբորս հայերեն գրել սովորեցնել… նա անչափ բարի է: Բայց բարությունը չօգնեց նրան: Դիմացավ ամեն ինչին. Նրան ոչ ցուրտը, ոչ աղքատությունը և ոչ էլ դժբախտությունները չկոտրեցին: Նրան կոտրեց Սերը…
Մեր դպրոցի ամենագեղեցիկ տղան սիրահարվել էր Էրիկային: Էրկան էլ նրան էր սիրում: Բայց նրանց սերը դժբախտ ավարտ ունեցավ: Տղան հիվանդ էր ու մի օր Էրկայի ձեռքերի մեջ մահացավ; Էրիկայի սերն ու նրա միակ թուլությունը…`Սամվելը. աղջիկը գժվեց: Երկար ժամանակ ոչ-ոք չէր կարողանում նրա հետ խոսել .`նույնիսկ ես: Անօգուտ էր ամեն ինչ: Նրա մտքում ամեն ինչ խառնվել էր: Սամվել անունը նրա համար դարձել էր վախ… Սամվել, Սամվել,Սամվել…


Անատոլի Վարաբյով-բժիշկ,հոգեբույժ…`թարգմանությունը Ռիտա Բաբայանի.
-Լսել եմ սիրում է գրել, որոշեցի նրան գոնե այդ ձևով խոսեցնել… ինձ մոտ կարծես ամեն ինչ ստացվեց: Աղջիկը դանդաղ վերցրեց թուղթն ու գրիչը և սկսցեց գրել.

-Սամվեել, մնաց շենքի տակ ու նրան չկարողացան փրկել,
-Սամվել, Հայաստանից գալիս խոստացա քեզ տիկնիկ բերել, որ խաղանք: Բայց արդեն մեծ ենք մենք, թե փոքր: Չէ,Չէ: 
-Սամվել դու հայերեն տառերը կսովորես:
Վիկիին ասել եմ, որ արդեն քո անունը կարողանում ես գրես…
- Սամվել, ես գիտեմ որ դու անպայման կփրկվես….




,,Ես տանն եմ արդեն: Ինձ լավ եմ զգում և երեկ նույնիսկ այդ առիթով խմել եմ:  Իմ շատ սիրելի մայրիկի ծնունդն էր երեկ: Նրան գեղեցիկ ծաղիկներ եմ նվիրել և իմ կյանքի օրագիրը: Մոռացա նշել, որ ես Հայաստանում եմ արդեն: 5 տարի առաջ ես, մայրիկս և ընկերուհիս եկանք Հայաստան` իմ բուժումն այստեղ ավելի արդյունավետ համարելով: 2 Տարի էլ չանցած ես հաղթահարեցի իմ մեջ մտած ցավը և գտա ինձ: Իսկ հիմա ուզում եմ օրագրիս մեջ գրել վերջին գրառումս, որը կոչվում է անիմաստ կյանք, ու հետո նոր հանձնել մայրիկիս: 
-Գրում եմ վերջին անգամ: գրում եմ, եր վերջին անգամ իմաստ տամ իմ անիմաստ կյանքին: Բոլոր կենդանի արարածներն էլ 1 ԿՅԱՆՔ են ապրում, նույնիսկ` թիթեռները: Ու ամենք էլ ունեն իրենց կյանքն ապրելու իմաստը: Ես վաղուց եմ կորցրել իմ կյանքի իմաստը: Երբ դեռ 4 տարեկան էի, ես կորցրի եղբորս: երբ 20 տարեկան էի ինձ լքեց հայրս: Իսկ 22 տարեկանում կորցրի ես այն վերջնականապես: Երբ կորցնում ես այն լույսը, որն իմաստ էր տալիս անիմաստ կյանքիդ և լուսավորում էր այն` հույսը մարում է: Մարում ես և դու: Ուզում եմ վերջ տալ կյանքիս, բայց չէ: Ես դեռ կյանքում մի իմաստ էլ ունեմ: Երևի կմտածեք հույսն է: Բայց չէ: Հույսը միայն ինքդ քեզ խաբելու միջոց է: Իսկ եթե ասենք հավատը: Ես էլ չեմ հավատում: Ես այն կորցրել եմ շատ վաղուց: Դե իսկ սերն էլ տառապանք է բերում… ու կիսատ խոսքով ես կասեմ, որ ինչ էլ որ լինի, քեզ շատ եմ սիրում իմ << անիմաստ կյանք>>…’’
16.12.2020թ.




ԵՐևԻ ԲՈՐՈԼԴ ԷԼ ՀԱՍԿԱՑԱՔ, ԹԵ ԻՆՉՆ ԷՐ ԷՐԻԿԱՅԻ <<ԱՆԻՄԱՍՏ ԿՅԱՆՔԻ>> ՄԻԱԿ ԻՄԱՍՏԸ… իհարկե դա ՄԱՅՐՆ ԷՐ…


Եթե մայր ունես, կամ էլ թեկուզ հայր,
Հիշիր, որ կյանքում միայնակ չես դու…
Ու մի պատրաստվիր կյանքից հեռանալ
Շատ են քո համար նրանք տառապելու:

Թե ծնող ունես այս կյանքում դու մեծ,
Երբեք քո կյանքը անիմաստ չէ,
Ծնողի սերն է, որ այս աշխարհում,
Այս կյանքի միակ, միակ իմաստն է…




Հ.Գ.  ՍԻՐՈՎ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՄԱՅՐԻԿԻՍ...                                      Գրված է `.......





пятница, 11 мая 2012 г.

ԵՐԲ ՀՈԳԻՍ Է ԽՈՍՈՒՄ...





Դու վախենում ես և ամաչում ես
Ասել,որ սիրտդ խենթ սեր է տենչում,
Եվ կարմրում ես ,երբ հանկարծ մեկը
Խինդով բացում է սիրտը քո առաջ
Եվ նշում է ,որ դու այնտեղ ես ու կաս:




Դու հեռանում ես ու փախչում ես լուռ,
Երբ սիրտդ զգում է սիրո մրմուռ,
Երբ ինչ-որ մեկը մոտենում է քեզ,
Որին երբեմն երազել ես դու,
Բայց վախենում ես սիրտը բացել քո:


Դու դողում ես միշտ,երբ մեկը հեռվից
Քեզ է ուշադիր աչքերը հառել,
Եվ փախցնում ես աչքերդ այդ սև,
Որ չտեսնեն քեզ ու չնկատեն:


Բայց դու էլ գիտես,որ մեկ է սակայն,
Քեզ նկատում են,և դեռ ավելին`
Իրենց սրտի մեջ քեզ տեղ են տալիս,
Ու փայփայում են այնպես քնքշորեն,
Որ չմտածեն,թե կկորցնեն:


Դու խելագարվում և չես դիմանում.
Քո սրտի ձայնին և հոգուդ կանչին,
Բայց ցույց չես տալիս դու դա կամովին,
Ինչ խոսք`աչքերդ մերթ մատնում են քեզ:


Եվ չես հասկանում`ինչպես է լինում,
Որ չես ճանաչում դու ինչ-որ մեկին,
Բայց օրեր չանցած նա քեզ մոտենում
Ու հայտնում է քեզ իր սիրո մասին:


Գիտե՞ս,որ սիրտդ կամաց բացվում է,
Քեզանից անկախ,քեզնից ակամա,
Եվ դանդաղորեն սիրտդ լցվում է 
Սիրով, որին ծանոթ չէ սիրտը քո հիմա:

Այդպես կլինի ինչ էլ որ անես,
Քո ճանապարհը երկար է,ավաղ,
Բայց սրտիդ ճամփան  կարճ է,գեղեցիկ,
Զարդարված սիրով,նաև ազդեցիկ…




воскресенье, 6 мая 2012 г.

ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)



Մի պահ պատկերացրեցի,թե գիշերվա մեջ ստվեր ես դարձել,
Ու թաքուն`փողոցի լույսով մեր տուն ես անցել.
Իսկ ես սենյակում իմ մութ` թաքուն ,լուռ պառկած,
Իմ բարձի վրա արցունք եմ թափել.
Եվ քո լույսից ես արագ կսթափվեմ,ու վեր կկենամ,
Պատուհանից ես`քեզ կորոնեմ..
Բարձրահարկ շենքից`ցուրտ գիշերում ես քեզ երկար կսպասեմ,
Ու այնքան ես քեզ թաքուն կերազեմ,մինչև որ հասնեմ.
Բայց դու դեռ չկաս,ես քեզ եմ փնտրում,
Լացակումած ու փայլող աչքերով ճամփատ եմ գծում.
Պատկերացնում եմ ես քեզ ներքևում,
Երբ դու մինչև լույս քունս ես հսկում.
Եվ իմ սենյակի մութ պատուհանից`
Ներքևի կողմից,ինձ ես լույս տալիս.
Իմ կյանքի երազ,ես քեզ եմ սպասում,
Ամեն երեկո իմ մութ ու խավար սենյակի ներսում,
Եվ ամբողջ կյանքում քեզ եմ երազում, ինձ մոտ սպասում:



ԻՄ ԱՆԳԻՆ ԳԱՆՁ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)






Հանգիստ երեկո,երբ քո աչքերը քեզնից անկախ փակվել են ուզում.
  Երբ էլ ձեռքերդ` գրիչը ձեռքիդ քեզ չեն ենթարկվում.
     Երեկո է խենթ,երբ ոտքերդ ակամայից այնքան հոգնած են դարձել,
        Որ կարծես թե մի ամբողջ օր անապատով են անցել.

Երեկո է,ու իմ սիրտը արագ զարկել է ուզում,
   Նա ցերեկվա աղմուկի մեջ, հանգստանալ է փորձում.
     Ուղեղս արդեն երկար աշխատանքից ուժեղ լարված `
         Իմ կամքից անկախ, անջատվել էր ուզում.

Իսկ այ հոգիս, հոգուս համար արդեն հիմա.
  Էլ կապ չունի, որ գիշեր էր, ցերեկ , կամ առավոտ էր հիմա,
     Տակնուվրա եղած հոգիս ոչ մի ձևեվ հանգիստ մարմնիս չէր տալիս,
       Կարծես իմ ներսում ինձնից անկախ մեկն էլ էր ապրում` ինձ հետ էր խոսում.

Նա բարձր ձայնով անվերջ լալիս էր. ես չէի լսում.
   Ես միշտ լսել եմ իմ սրտի ձայնին` նա ճիշտն է ասում.
     Բայց այս անգամը նրա խոսքերը ինձ չէին հուզում.
        Ինձ հուզում էր լոկ հոգուս գանգատը, նպատակը ու միակ երազը`
իմ անգին գանձը...