Ուղիղ մեկ տարվա դադարից հետո առաջին պատմվածքը որը
հասցրեցի իր տրամաբանական ավարտին «Եվա» վերնագիրն է կրում:
Ինչպես միշտ ակտիվորեն սպասում եմ Ձեր արձագանքներին, դժգոհություններին և
դիտողություններին: Կընդունեմ ցանկացած կարծիք` մեծ սիրով:
Եվ առաջիկայում սպասեք իմ կիսատ 4 աշխատանքերից
որևէ մեկի ավարտին…
Սիրով` Ձեր Vao
Հ.Գ. Պատվածքն այլ կայքերում տեղադրելու դեպքում
անպայման գրեք «ԵՐԲ
ՉԵՄ կարող ԼՌԵԼ»
բլոգի ֆեյսբուքյան էջին…
Ես նա եմ, ով կամ և գտնվում եմ այնտեղ, ուր պետք է լինեմ…
Կրկին նույն լուսինն է իր հին տեղում կախված և ճիշտ նույն աստղերի դասավորությունն է,
ինչ երեք օր առաջ էր: Երկու լուսնային փուլ էր անցել արդեն,
սակայն երկնքում ոչ մի փոփոխություն չէր նկատվում: Նույնիսկ օտար քաղաքի երկնքում էր ամեն ինչ ճիշտ այնպես դասավորված, ինչպես իմ քաղաքում էր:
Երբեմն ինձ թվում է,
որ երկնքում ոչինչ երբեք չի փոխվում: Միշտ նույն արեգակն է փայլում, նույն լուսինն իր բոլոր փուլերի ժամանակակ միևնույն ձևն է ունենում, բոլոր աստղերը միշտ պարտաճանաչ իրենց դիրքերում են լինում: Տիեզերքն անսահման ու անծայրածիր է ու չնայած դրան,
երկրի բոլոր անկյուններում գիշերային երկինքը միշտ նույնն է լինում: Երևի շատ աստղագետներ կփորձեին ինձ հակառակն ապացուցել: Բայց ինչպես Ա.
Այնշտայնն է մի անգամ ասել` ,,երևակայությունն ավելի կարևոր է, քան փաստերը'':
Այո, շուրջ երկու ամիս էր,
ինչ ամեն գիշեր փողոցում նստած նայում էի աստղազարդ երկնքին և ժամանակս անցկացնելու համար հաշվում աստղերն ու ուսումնասիրում լուսնին բոլոր փուլերի ժամանակ: Եվ ուղիղ երկու ամիս առաջ էր,
երբ ես հայտնվեցի փողոցում:
Զավակների սխալների համար ծնողները միշտ նախատում են,
բայց որոշ ժամանակ անց բոլորն էլ ներում են իրենց որդիներին: Ես էլ մարդ եմ
(եթե իհարկե դեռ կարելի է ինձ այդպես կոչել),
և ես էլ անսխալական չեմ:
Բայց, եթե նույնիսկ հանցագործներին ներում են և կրկին սիրով ընդունում են իրենց ծնողները, ապա ինձ իմ ծնողներն այլևս ընդունել չկարողացան:
Մտածում
եմ, քայլում, շարունակում գրել և նորից նայում երկնքին: ինչքան գեղեցիկ է ամեն
ինչ, ինչքան պարզ ու մաքուր:
Տարիներ
շարունակ կանգնել եմ փողոցում` բաց երկնքի տակ, բայց երբեք չեմ նայել վերև, երբեք
չեմ նկատել փայլող աստղերին ու նրանց գեղեցկությունը: Փոխարենը միշտ փնտրել եմ այդ գեղեցկությունն այստեղ` ներքում:
Չիմանալով ու չմտածելով անգամ, որ ներքևում ոչինչ գեղեցիկ չի արդեն: Իսկ ես մինչ
այդ բազում գեղեցիկ տղամարդկանց եմ հանդիպել, որոնք իրենց ձեռքին ունեին
ամուսնական գեղեցիկ մատանի: Չէ, մատանին չէր գեղեցիկ, այլ նրանց ձեռքերը ու այն
օրը, երբ նրանք նույն մատանին դրել են իրենց կնոջ ձեռքին: Ու շատ անգամ
աշխատանքից ձեռքերի վրա հայտնված խոշոր
երակներն էին գեղեցիկ: Իհարկե, կմտածեք գժվել եմ,
բայց
չէ, ուղղակի դուք ինձ չգիտեք: Տղամարդու երակներով պատված գեղեցիկ ձեռքերն իմ
թուլությունն են: Դրանք, որ ինձ պինդ գրկելուց հետո վերջում հանձնում են իմ
վաստակած գւոմարը:
Դե
հետո էլ ո՞նց ինձ ներեն իմ ծնողները: իսկ մ՞իթե ներում կա իմ նմաններին: Ես, որ
երբեք ոչնչի կարիք չեմ ունեցել և շատերի նման գումարի համար չեմ վարել նման կյանք,
այսօր մեղադրում եմ ծնողներիս ու իմ շրջապատին,
որ մնացել եմ մենակ ու փողոցում: Մ՞իթե փողոցը չէր այն տեղը,
որին ես արժանի էի: Մ՞իթե կարծել եմ, որ գեղեցիկ ձեռքով մի երիտասարդ
էլ իմ ձեռքին մի օր ոսկե մատանի կդնի: Իհարկե չէ: Ես նա եմ, ով որ կամ և գտնվում
եմ այնտեղ, որտեղ որ պետք է լինեմ: Բայց միայն մի բան է փոխվել: Այն, որ ես
միայնակ չեմ:
Երկու
ամիս առաջ էր, որբ ինձ վատ էի զգում և սրտումս մի ծակոց զգացի: Կարծես ներսից
ինչ-որ մեկն ինձ ճնշում էր: Մայրիկիս հետ գնացինք ստուգվելու և հենց այդտեղ էլ
պարզ դարձավ, որ ես շուտով մայր եմ դառնալու: Հենց այդ ամենը պարզ դառնալուց հետո
ծնողներս իմացան իմ մասին ամեն ինչ և ինձ իմ աղջկա հետ միասին դուրս շպրտեցին:
Հիմա
էլ իմ մեջ ոչինչ չի փոխվել: Դեռ հիմա էլ է սիրտս ամեն օր ծակոց զգում: Նույնիսկ ես
տեղափոխվեցի ուրիշ քաղաք, բայց այստեղ էլ էլի ես եմ ու էլի չեմ փոխվել…….
Բոլոր
երեխաներն էլ հաստատ զգում են իրենց մայրիկի հույզերը, երբ արդեն ծնված են լինում:
Չնայած ասում են, որ երեխաները զգում են նաև իրենց մոր հուզմունքը, ուրախությունը դեռևս չծնված: Բայց գրեթե մեծ մասն անտեղյակ է
լինում, թե հատկապես ինչ է զգացել իրենց մայրը, երբ ինքը դեռ ծնված չի եղել:
Բայց
իմ աղջիկը կարող է նաև կարդալ իմ մտքերն ու իմանալ, թե ես ոնց եմ սպասել նրան:
Իհարկե ինձ հետաքրքիր է նաև իմ աղջկա հետագա ճակատագիրը, բայց շատ ավելի լավ
կլինի, եթե նա ինձնից թաքուն կարդա և իմանա, որ իր մայրը իրեն կրելու ժամանակ եղել
է ընդամենը մի հասարակ փողոց ավլող: Այո, ու թող նա այդպես իմանա:
« Խնդրում եմ Ձեզ բարի մարդիկ, երբ ծնվի իմ հրաշք
աղջիկը, նրան անպայման կհանձնեք մանկատուն և այս նամակները`բացառությամբ նրանց,
որոնք ես կայրեմ, կդնեք նրա հետ: Ուզում են, որ աղջիկս երբ մեծանա ու դառնա
հասուն, կարդա սա:
Ու
նաև մտածում եմ, որ աղջկաս կոչեմ երկնային անուններով` Լուսինե, Աստղիկ կամ Արևիկ:
Բայց քանի որ աղջիկս է իմ կյանքի միակ իմաստն է, ես խնդրում եմ, որ նրա անունը
դնեք Եվա, որը նշանակում է կյանք»
:

