пятница, 8 марта 2013 г.

ՍՐՏԱՀԱՐՎԱԾ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՊԱՏՄՎԱԾՔ)



ՄԱՍ 1 

Պատուհանից երևացող կանաչ բարդիները մեծ հետաքրքրություն առաջացրին Էմանուելի մոտ: Ամբողջովին ձյունով ծածկված  փողոցի մեջ նրանք է՛լ ավելի գեղեցիկ տեսք էին ստացել: Նրանց ճյուղերը ձյան շերտից փոքր-ինչ կռացել էին, բայց բարդին իր այդ անսովոր գեղեցկությամբ լրացնում էր շրջապատի միալար պարզությունը: Ձմռանը ձյան փաթիլների շքահանդեսը տոնական մթնոլորտ էր ստեղծել դրսում: Փաթիլները կարծես խենթ սիրահարներ օդում միանում էին իրար և պարուհու նման հանգիստ, դանդաղ քայլերով գետնին էին իջնում: Էմանուելը նախանձով էր նայում քամու տակ պտտվող փաթիլներին և ձյան տակով քայլող սիրահարներին:
Նա իրեն վատ չէր զգում, բայց արագորեն բացեց պատուհանը և մի քանի վայրկյան  շնչեց դրսից փչող մաքուր օդը: Քամու ալիքների ազդեցությամբ՝ սենյակի օդը լցվեց օծանելիքի բույրով: Քամին տարածել էր սենյակի աղջիկների օծանելիքների հիասքանչ հոտերը: Էմանուելն  անտարբերությամբ նայում էր լսարանում տիրող մթնոլորտին, անսպասելի հանգստությանը և հետևում էր դասախոսի ոգևորված հայացքին: Նա առաջին անգամը չէր,որ դասից հոգեպես բացակայում էր: Միգուցե ընտանեկան խնդիրները կամ էլ ուղղակի ձմեռային  եղանակն էր պատճառը, որ տղան դասից բացի՝ կենտրոնանում էր ամեն ինչի վրա: Լսարանում Էմանուելին հետաքրքրող և նրա ուշադրությունը գրավող միակ բանն իր կողքին նստած գեղեցիկ օրիորդն էր: Նա ամեն կերպ փորձում էր անտարբեր ձևանալ, բայց իր կամքից անկախ՝ միշտ մտածում էր նրա մասին: Երևի Էմանուելը սիրահարվել էր: Սակայն նա չէր կարողանում իր սերն արհայտել բառերով: Դե՜, ինչպես ասում են սերը բառերով պետք չէ բացատրել: Բավական է ընդամենը մի հայացք, և դիմացինդ կզգա, որ դու իրեն սիրում ես:
Տղայի ձեռքերը քամուց սառան և նա շտապեց ծածկել պատուհանը: Վե՛րջ: Նրա միակ զբաղմունքն էլ կորավ: Անիմաստ էր արդեն պատուհանից դուրս նայելը: Էմանուելն անհանգիստ հետ նստեց և ձեռքերը հարմարավետ տեղավորեց նստարանին: Տղայի սառը ձեռքը կպավ մի նուրբ ու տաք առարկայի: Դա Մալիայի ձեռքն էր: Աղջիկը կարծես թեթևակի վեր թռավ տեղից, հետո սթափվեց և նայելով տղային`ժպտաց: Էմանուելին այդ ժպիտն ուժ տվեց և նա առանց վարանելու որոշեց կենտրոնանալ և ճիշտ գործել: Նա վերցրեց աղջկա փոքրիկ ձեռքը և մեղմորեն այն սեղմեց իր ափի մեջ: Աղջիկը նախ անհանգիստ նայեց շուրջը՝ համոզվելու համար, որ ոչ մեկը դա չի նկատել, հետո զարմացած հայացք նետեց Էմանուելի վրա: Նրանք փոխադարձաբար ժպտացին: Ու Մալիան Էմանուելի աչքերի մեջ գտավ այն կայծը, որը պակասում էր իրեն լիարժեք երջանիկ լինելու համար: Հենց այդ կայծն էր,որ ստիպում էր Մալիային ժպտալ և իրեն դարձնում էր ավելի պայծառ, քան ամռան արևը:


ՄԱՍ 2

     Հոգեբանության բաժնի ուսանողներն անհանգիստ էին: Նրանք անհամբերությամբ սպասում էին իրենց նոր դասախոսի այցին: Նրա մասին բոլորն էին խոսում, ու նրա ելույթներից հիացած էին համալսարանի բոլոր այն ուսանողները, որտեղ դասախոսել էր այդ համեստ գիտնականը: Սակայն քիչ չէին նաև նրա մասին բացասական կարծիքները: Ոմանք ասում էին, որ այդ մարդն ունի գերբնական ուժ և դա երբեմն օգտագործում է ուսանողներին վնասելու համար: Կար մեկ այլ կարծիք, որ գիտնականի տունը նման է մոգությամբ զբաղվող մարդու տան`միշտ կիսախավար ու արտասովոր պատկերներով: Բայց այդ ամենին զուգահեռ՝ նրան միշտ մեծ սիրով էին սպասում ուսանողներն ու մեծ ոգևորությամբ նրանից բաժանվում: Ու գուցե ընթացքում էլ նրանք համոզվում էին  կամ բացառում, որ այդ մարդն իրոք նման էր գուշակի: Եվ ահա մի քանի րոպե էր մնում,որ գար վերջապես նրա`այդ լսարան մտնելու ժամանակը:
Համեստ ու շատ հասարակ հագնված սպիտակամազ տղամարդը բացեց լսարանի դուռը:Նա անաղմուկ ներս մտավ և քաղաքավարի բարևեց ուսանողներին:Նրա ձեռքին մի պորտֆել կար,որը լրիվ համապատասխանում էր իր հագած ութսունականների կոստյումին և կոշիկին:Երազանքն այլևս անցյալում էր:
Առարկան`փիլիսոփայություն,դասախոսը`պրն. Ռուբինյան.առանց որևէ կոչումի և պաշտոնի,պարզ ու հասարակ:



ՄԱՍ 3

Ինչ դժվար է ապրել, երբ հայտնվում է մեկը, ում վախենում ես կորցնել:
-Երբեմն լինում է այնպես,որ հազարավոր մարդկանց մեջ դու քեզ միայնակ ես զգում,բայց այդ հազարի մեջ մեկն ապրում է  հենց քեզ հանդիպելու հույսով:Ու մինչ դու մենության մեջ քեզ ես փնտրում,նա երազում է և հորինում քեզ:Գուցե դուք միշտ  փողոցում հանդիպում եք իրար ու անցնում ,և դու չես էլ պատկերացնում,որ նա սովորական անցորդ չէր:Բայց երբ այդ գիշերըեր  քունդ չի տանում,մտածում ես,որ ուղղակի անքնություն է: Ու մի որոշ ժամանակ հետո, երբ մի անծանոթ ես տեսնում,նա քեզ շատ հարազատ է թվում, բայց դու նրան  այդպես էլ չես հիշում:
-Ստացվեց,-անկեղծորեն ու բարձր քրքջալով ասաց Մալիան,-փաստորեն դու արդեն ապագա հոգեբան չես,այլ պատրաստի մասնագետ:Էմի ախր շատ լավ վերլուծեցիր սիրահարների այս հետաքրքրիր հեգաբանությունը;
-Բայց դե մեկ է  քեզնից լավ չեմ կարող սովորել:Ուղղակի ես շատ եմ սիրում մեր մասնագիտությունը ու չեմ փոշմանել,որ սա եմ ընտրել:Երևի հոգեբանությունը միակ մասնագիտությունն է,որ առանձին է յուրաքանչյուրի համար:
-Ես էլ եմ դրա համար սիրում մեր մասնագիտությունը:
-Ես էլ քո անկեղծ բնավորության և հիանալի հատկանիշների համար եմ քեզ սիրում  Մալի ջան:

Ու  խենթ սիրահարները ժպտացին իրար:Էմանուելը հասել էր իր երազանքին:Նա միշտ երազում էր և փորձում իր երազանքները նպատակ դարձնել:Տղան շատ ուրախ էր, որ Մալիան հասկացավ և գնահատեց իր անկեղծ սերը:
Էմանուելն այդ օրվանից հետո շատ էր փոխվել:Սերը նրան լրիվ անճանաչելի էր դարձրել:Նա իրեն շատ համեստ էր պահում և փորձում էր անել ամեն ինչ,որ հանկարծ Մալիան չնեղանար և չհիասթափվեր:Նա շատ էր վախենում Մալիային կորցնելուց: Ահա հենց դա է սերը:Երբ այքան ես սիրում մեկին,որ վախենում ես թե կկորցնես:Եվ այդ կորստի վախն էլ ստիպում է մարդուն,որ դու ավելի շատ սիրես:Իսկ երբ քո սիրելին քո կողքն է,դու մտովի միշը պատկերացնում ես,թե ինչ կլինի քո հետ, երբ նա հեռու լինի քեզնից: Ու Էմանեուլը վախը սրտում մոտ նստեց Մալիային ու նրան պինդ գրկեց, որ հանկարծ չկորցնի:Չնայաց Մալիան ոչինչ չէր խոսում,բայց նրան շատ էր դուր գալիս Էմանուելի համարձակությունը:Նա թեև ամաչում էր,բայց թույլ էր տալիս Էմանուելին գրկել և համբուրել իրեն:Իսկ Էմանուելն էլ սրտի խորքում համոզված էլ, որ աղջկան դուր են գալիս իր շոյանքները և համբույրները:
Չէ որ տղաները սիրում են ամոթխած աղջիկների,իսկ աղջիկներին դուր են գալիս անամոթ տղաները:

ՄԱՍ 4

 Ամեն անգամ դասի սկզբում պրն. Ռուբինյանի հինգ րոպեանոց թեթև զրույցը բոլոր ուսանողների սիրտն էր շարժում:Նա պատմում էր հերթական թեմայի մասին և ներկայացնում  նրա կարևորությունն այս կյանքում:Հերթական թեման էր ճշմարտությունը:
-Ճշմարտությունը թերևս միակ հասկացությունն է,որն իմանալ ցանկանում են բոլորը` նույնիսկ աշխարհի ամենա ստոր խաբեբաները: Այսինքն մարդիկ,որոնք հեռու են ճշմարտությունից,բայց ցանկանում են իմանալ,թե ինչ է ճշմարտությունը:Դա նրանց անհրաժեշտ է,որպեսզի իրենց գործողությունները հանկարծ ճշմարտությանը չնմանվեն:
-Իսկ ներեցեք պրն. Ռուբինյան, որդյո՞ք իմանալով ինչ է ճշմարտությունը,հարկավոր է ապրել ճշմարիտ կյանքով,-լսարանից շատ հնչեղ հարց ուղղեց Մալիան:
-աղջիկս,ճշմարիտ կյանք կոչվածը հարաբերական է:Ամենքն ունեն ճշմարիտ ապրելու իրենց պատկերացումները:Ես չեմ փորձի հիմա քեզ ստիպել, որ դու ապրես այն ճշմարիտ կյանքով ,որը ես եմ գտնում ու համարում ճիշտ: Ուղղակի հիշեք, որ ամենքդ ճշմարիտ եք ապրում միայն ձեզ համար: Իսկ այ իմանալ թե ինչ է ճշմարտությունը բոլորդ եք պարտավոր: Ու հիմա թույլ տվեք ձեզ ներկայացնել, թե վերջապես ինչ է այդ ճշմարտությունը,- համոզիչ ու կարծես թե պատրաստի ձևով պատասխանեց  դասախոսը ու ավելացրեց նաև այն, որ եթե ուսանողների մոտ հարցեր են առաջանում, կարող են մնալ և դասի վերջում ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:
-Շնորհակալություն պրն Ռուբինյան, ես մի քանի հարց դեռ ունեմ ձեզ տալու: Ես անպայման կմոտենամ ձեզ,-Մալիան արձագանքեց շարքից և բոլորի հայացքն ամբողջությամբ ուղղվեց աղջկա կողմը:

Ճշմարտությունը դա մտքի կամ գիտելիքի բովանդակության համապատասխանությունն է օբյեկտիվ իրականության հետ:Բացարձակ ճշմարտություն ասելով մենք հասկանում ենք սպառիչ և լրիվ գիտելիքը օբյեկտի մասին:Իրականում բացարձակ ճշմարտություն գոյություն չունի:Այն ուղղակի իրենից ներկայացնում է  երևակայության այն սահմանը,որին միշտ սուբյեկտը ձգտում է,բայց որին երբեք չի հասնում:Ուրեմն ճշմարտությունը հարաբերական է:Հարաբերական ճշմարտություն ասելով մենք հասկանում ենք պատմական տվյալ դարաշրջանի օբյեկտի մասին ձեռք բերված գիտելիքների սահամանը:Ավելի ճիշտ կլինի պնդել,որ ճշմարտությունը բացարձակ և հարաբերական ճշմարտությունների դիալեկտիկական միասնությունն է:Ճշմարտությունը բովանդակությամբ օբյեկտիվ է:Անկախ է մարդուց,սուբյեկտիվ չէ:Ճշմարտությունը նաև կոնկրետ է,այսինքն վերացական չէ,պայմանավորված է տարածա-ժամանակային հանգամանքներով:Ճշմարտությունն ունի իր չափանիշը,որի վերաբերյալ տարբեր ժամանակներում տարբեր կարծիքներ են հայտնվել:Օր.`ուտիլիտարիզմը գտնում էր,որ ճշմարտության չափանիշը`օգուտն է,այսինքն ճշմարիտ է այն,ինչ օգտակար է:Մի այլ կարծիք`ճշմարտության չափանիշը համարվում էր փորձը:Գիտական փիլիսոփայության համաձայն, ճշմարտության չափանիշը պրակտիկան է;Այն իրենից ներկայացնում է մարդու առարկայական,նյութական գործունեությունը:Պրակտիկան ճանաչողության հիմքն է և ճշմարտության չափանիշը:

  Հերթական անգամ բոլորն ապշել էին,բայց նրանց հիացմունքը միայն վայրկյաններ էր տևում և զանգը հնչելուց հետո բոլորը մոռանում էին դասի մասին և կյանքի մասին այդ գիտության լեկցիաները:
  Եվ այդ օրը միայն Մալիան հետաքրքրվեց և դասերից հետո մնաց լսարանում իր հարցերի պատասխաններն իմանալու համար: Նրանք երկար չմնացին,բայց փիլիսոփան աղջկան ամեն ինչ բացատրեց:Երևում էր,որ նրա խոսքերը հուզում էինՄալիային և նրանք տեղ էին հասնում:
-Մինչ այսօր ես սխալ եմ ապրել և լրիվ սխալ պատկերացումներ եմ ունեցել պրն. Ռուբինյան:
-բնական է աղջիկս:Դու դեռ երիտասարդ ես և դեռ նոր պիտի կյանք մտնես:Եվ ես ուզում եմ,որ դու ունենաս բավական գիտելիքների պաշար,որը տվյալ դեպքում քո զենքն է լինելու ամեն տեսակի չարիքների դեմ,-դասախոսը բարությամբ ու հայրաբար շոյեց Մալիայի գանգուր վարսերն ու խորհրդավոր ժպտաց:

 Դասախոսի և ուսանողուհու երկխոսությունը երկար թվաց համալսարանի դռանը կանգնած ու ինքնամոռաց սիրահարված տղային: Էմանուելն այլևս չէր դիմանում ու շտապեց ներս մտնել լսարան:Համարյա դռան մոտ էր հասել,երբ նրանք դուրս էին գալիս լսարանից: Տղան ժպտաց դսասախոսին և համեստորեն Մալիային ուղեկցեց տուն:Մալիան այս անգամ ոչ թէ Էմանուելի սիրո խոսքերից,նուրբ շոյանքներից էր հաճույք ստանում,այլ այն գիտնականի իմաստուն խոսքերից,որոնք կարող էին փոխել իր ամբողջ կյանքը և ապագան:




ՄԱՍ 5

Համալսարանի առաջ կանգնած շփոթված երիտասարդը բոլորի հետաքրքրությունն էր շարժել:Նա ոչինչ չէր խոսում և ոչ մեկին ոչինչ չէր հարցնում: Պարզ երևում էր, որ տեղացի չէր: Վզից կախված մեծ ֆոտոապարատը դրա ապացույցն էր: Երևի զբոսաշրջիկ էր,որին հետաքրքրել էր համալսարանը և նա որոշել էր նկարել այն: Փիլիսոփայության դասախոսի ներս մտնելուն պես բոլոր խոսակցությունները դադարեցին և բոլորի ուշադրությունը կենտրոնացավ դասախոսի ուղղությամբ: Մի քանի րոպե էլ չանցավ, երբ լսարանի դուռը թակեց այն հաճելի արտաքինով անծանոթը և խնդրեց պրն. Ռուբինյանին դուրս գալ:Նրանց իրար կողքի տեսնելով կարելի էր ենթադրել, որ երևի երիտասարդը դասախոսի նախկին ուսանողն էր, որը եկել էր նկարվելու նրա հետ: Մի քանի րոպե  անց նրանք երկուսով մտան լսարան:Փիլիսոփան ներկայացրեց տղային որպես իր որդի,որը Պետերբուրգից նոր էր ժամանել և եկել էր իրեն անակնկալ մատուցելու: Հայցելով ուսանողների ներողամտությունը Ռուբինյանը խնդրեց տղային նստել լսարանում և սպասել դասի ավարտին:
Նոր հյուրի վրա բոլորին էին հայցքներ նետում: Ինքը`հյուրը ևս ետ չէր մնում բոլորին հերթով նայելուց: Բայց տղայի զարմացած հայացքը կարծես բևեռվել էր իր կողքը նստած գեղեցկուհու վրա`Արեգայի:

ՄԱՍ 6

-Տեսար չէ՞ դասախոսի տղան ոնց էր Արեգային նայում,-հեգնական ու հետաքրքրական հայացքով հարց տվեց Էմանուելը Մալիային:
-Լավ էլի Էմիլ,հա ինչ անենք:
-չէ ուղղակի ես հիշեցի, թե ոնց էի երկու տարի շարունակ նայում իմ կողքը նստած գեղեցկուհուն...
-Ու ոչինչ նրան չէիր ասում,-անսպասելի ընդհատեց ընկերոջ խոսքը Մալիան:
-Բայց մի օր ես դիպչելով նրա ձեռքին, կարծես նրա սիրտը մտա ու այդ օրվանից նա իմը դարձավ:
-Կիսով չափ էմանուել, դեռ ամբողջությամբ քոնը չեմ:
-Գիտես Մալի, ես քեզ ամեն անգամ տեսնելիս, մենակ դա եմ մտածում: Ես ուղղակի ամեն պահ երազում եմ, որ դու ամբողջությամբ իմը լինես: Չմտածես թե իմ մտքերը վատն են,ես քո կամքին հակառակ ոչինչ քեզ չեմ ստիպի երբեք: Բայց ուզում եմ ասեմ,որ իմանաս քեզ շատ եմ ուզում:
-Շատ թե շու՞տ Էմ,-կրկին անգամ ամաչելով հարցրեց Մալիան
-Հենց հիմա
 -Սիրում եմ քեզ...

 Ամեն ինչ խոսքերով  չես կարող արտահայտել: Միայն խոսքերով ապացույցներն էլ չեն ավարտվում: Ամեն մի գործողություն կարող  է լինել ավելին,քան ժամերով հնչած անիմաստ խոսքերը:
Ինչպես ասում են տղաները սիրում եմ աչքերով, իսկ աղջիկները` ականջներով: Շատ տղաների թվում է, որ եթե ունեն ճարտար լեզու, ուրեմն կարող են գրավել ցանկացած աղջկա: Իհարկե շատերը խաբվում են նրանց:Դրա համար պիտի ունենալ բավականին գիտելիքներ ու լինել իմաստուն և փորձառու:Իմաստությունը սիրող մարդը երբեք վատը լինել չի կարող: Փիլիսոփայություն` բառացի թարգմանաբար նշանակում է սեր իմաստության հանդեպ: Մալիան սիրում էր իմաստությունը: Ու մինչ Էմանուելը լոգարանում էր, աղջիկը երկար խորհեց, թե արդյոք ճիշտ է վարվում: Նա ականջներով չէր սիրահարվել Էմանուելին :Մալիան սիրում էր նրան,բայց չէր հասկանում թե ինչից էր վախենում: Գուցե դա այն սերն էր, երբ որ սիրում ես ու վախենում,որ կկորցնես սիրելիիդ: Իսկ ինչ կլիներ Մալիայի հետ, եթե նա Էմանուելին կորցներ: Այդ մասին նա երբեք չէր մտածել: Իսկ եթե նա էլ բոլոր տղաների նման ուզում էր խաղալ աղջկա զգացմունքների հետ և հետո տիկնիկի նման փոխել իր ընկերուհուն: Իսկ Մալիան այդ քայլով բավականին շուտ իրավունք կտար Էմանուելին իր հետ այդպես վարվելու: Ու Մալիան հիշեց իր փիլիսոփայության դասերից մեկը.
-Կյանքի իմաստը ծնում է «կյանքի ուղին», որից յուրաքանչյուր շեղում հանգեցնում է բարոյական տանջանքների, իսկ երբեմն նույնիսկ մարդու ֆիզիկական կործանմանը: Անհատական ուղին սերտորեն կապված է հասարակության`որպես ամբողջի պատմություն և նպատակի հետ,մի բան,որը մարդուն դարձնում է պատասխանատու երկրագնդում և տիեզերքում կատարվածի համար: Դա էլ որոշում է մարդկանց հնարավորության սահմանները և այն,թե ինչ միջոցներով նրանք կարող են հասնել իրենց նպատակին:
 Մալիան չէր ուզում իր նպատակը երազանք դարձնել: Սովորաբար պետք է հակառակն անել` երազանքին հասնելու համար այն նպատակ դարձնել: Իսկ նրա երազանքը նպատակ դարձնելու համար նա դեռ պետք է շատ կարդար և ավելի իմաստուն դառնար: Նրա որոշումը վերջնական էր: Նա որոշեց առանց Էմանուելին ինչ-որ բան ասելու դուրս գալ տանից: Աղջիկը որոշեց գնալ զբոսայգում մենակ քայլելու և խորհելու:

ՄԱՍ 7

Մի շատ գեղեցիկ ու վախվորաց ծիտիկ կարծես ձյան փաթիլները ճեղքելով ծառի ճյուղից թռավ դեպի դիմացի ծառը: Ծառերը կամաց օրորվում  էին: Տեսնես քամուց էր, թե թռչունի ծառից ծառ թռչելու հետևանքն էր: Էմանուելը որոշեց բացել պատուհանն ու համոզվել դրանում: Նա ներսից այրվում էր :Այրվում  էր ոչ թե վառարանից եկող տաքությունից, այլ երեկվա Մալիայի պահվածքից էր վառված :Նա ընդհանրապես չէր նայել այդ օրը Մալիային: Որոշել էր դասից հետո խոսել նրա հետ և հասկանալ նրա արարքի պատճառը: Իսկ մինչև դասի վերջը նրան հետաքրքրում էր ամեն ինչ`բացի դասից:Իսկ այս անգամ փիլիսոփայության դասի հերթական թեման հավատն էր:

-Եթե իսկապես հավատաս,կարող ես սարը տեղից շարժել: Իհարկե սա վերացական է, բայց շատ վառ ցույց է տալիս հավատի հզորություը: Հավատն ուժեղ մարդու համոզմունքն է, թույլի`ուժը:
-Իսկ կարո՞ղ եք բացատրել, թե ինչպես կարելի է հավատալով ապրել պրն. Ռուբինյան,-կրկին անգամ դասախոսին հարցրեց Մալիան:
 Դասախոսը կարծես չլսեց թրթռուն ձայնով տրված այդ հարցը և շարունակեց իր դասախոսությունը:Մալիան լռեց: Առանց այդ էլ երեկվա իր անհասկանալի պահվածքին ավելացավ այսօրվա արհամարհանքն իր սիրելի դասախոսի կողմից: Բոլորը շունչները պահած մինչև վերջ լսեցին դասախոսությունը և կրկին անգամ հիացմունքով նայեցին այդ շատ բանիմաց ծերուկին:
Ահա և զանգը հնչեց:Բոլորն արագ հավաքվեցին: Իսկ այդ զանգին Էմանուելն այնքնան էր սպասել: Բայց նա դեռ նստած էր և պատուհանից էր նայում: Այնտեղ ամեն ինչ հետաքրքիր էր: Ներքևում կանգնած էր փիլիսոփայի տղան`մի գեղեցիկ ծաղկեփունջ ձեռքին: Եվ նրան մոտեցավ Արեգան: Նրանք համբուրվեցին, գրկախառնվեցին և գնացին միասին:Մի պահ Էմանելը նախանձեց այդ զույգին`մոռանալով,որ ընդամենը երեկ ինքն ու Մալիան այդ նախանձելի զույգերի շարքում էին:Ու կլանված նա նայում էր պատուհանից, երբ լսեց դասախոսի խոսքը դեպի իրեն ուղղված.
-Տղաս,ի՞նչ է պատահել:Այսօր ամբողջ դասին դու միայն պատուհանից նայեցիր:Դրսում ավելի կարևոր բան կա:
էմանուելը կանգնեց տեղում և մինչ կփորձեր արդարանալ դասախոսի առաջ,նա ևս մի անգամ խոսեց.
-Մալիա,խնդրում եմ մի քանի րոպե մնաս լսարանում:Ուզում եմ քո`դասի ժամանակ տված հարցին պատախանել:
Էմանուելը զարմացավ,խառնվեց ու ինքն էլ չհասկացավ,թե ինչու առանց որևէ բան խոսելու դուրս եկավ այդտեղից:
-Լսում եմ ձեզ պրն. Ռուբինյան,Էմանուելի բացակայությունը չնկատելով անգամ խոսեց աղջիկը:
-Շնորհակալ եմ ,-շատ խորհրդավոր կերպով սկսեց դասախոսը խոսել-,շնորհակալ եմ աղջիկս,որ քեզ հետաքրքրում է փիլիսոփայությունը :Ու նաև ներողություն եմ խնդրում քեզնից հարցիդ այսքան շատ արհամարհելու և նրան ուշացումով անդրադառնալու համար:Ուղղակի քո հարցի պատասխանը ես բարձրաձայն ու բոլորի մոտ հնչեցնել չէի կարող:Հիմա թույլ տուր ինձ պատմել քեզ մի պատմություն իմ կյանքից,ու դու կհասկանաս թե ինչպես կարելի է հավատալով ապրել և ապրել միայն հավատալով:
Դաժան մանկություն եմ ունեցել:Մեր ընտանիքում ապրում էին երեք խուլ ու համր երեխա, որոնք իմ արյունակիցներն էին.մայրս էր և երկու եղբայրներս:Ավագ եղբայրս քիչ ապրեց`մոտ երկու տարի,իսկ նրա մահից հետո երկու տարի անց մայրս նրա գերեզմանի վրա մահացավ:Հայրս իրեն նվիրեց խմիչքին և ու մի որոշ ժամանակ հետո էլ նա մահացավ: Ընտանիքի ամբողջ հոգսը ընկել էր իմ վրա: Փոքր տարիքից աշխատել եմ,իսկ դասերս սովորել եմ աշխատանքի վայրում:Սովորել եմ, որովհետև միայն դրանով էի ապրում:Համալսարան ընդունվելիս երկար մտածեցի,թե ինչ մասնագտություն պիտի ընտրեմ: Վերջապես կանգ առա փիլիսոփայության վրա;Իմ հոգեկան ծանր վիճակում ինձ միայն դա կարող էր փրկել:Սոված,անքուն ու մեծ դժվարությամբ աշխատում էի առավոտից երեկո` ուսմանս վարձը վճարելու համար:Այս անգամ սովորում էի որտեղ պատահեր.առավոտը դասի գնալիս,մի գործից մյուսին վազելիս: Ինձ համար սովորելն առաջնային էր:կյանքում միայն դա ունեի: Դա ու այն միակ բանը`առողջությունը,որը նույնպես շուտով ինձ շտապեց լքել:Տարիների չարչարանքս ու մանկությանս դաժան ապրումները տեղի տվեցին: Պարզվեց,որ ես քաղցկեղ ունեի:Այն դեռևս նոր էր հայտաբերվել և հնարավոր էր բուժել,բայց ես չունեի բավարար միջոց մուժմանս կարիքները հոգալու համար:Բայց ես չէի վախենում: Չէ որ կորցնելու ոչինչ ու ոչ-ոք չունեի:Բացի այդ ես փիլիսոփա էի ու քաջ գիտակցում էի կյանքն  ու մահը,մինչև որ իմ կայնք չներխուժեց ևս մի մասնագիտություն:Ու ես սկսեցի վախենալ…
-Կներեք,չհասկացա:Մասնագիտությու՞ն,ու դուք ինչու վախեցաք,-ինքն էլ ակամայից վախեցած հարցրեց Մալիան
-Սովորիր համբերել,համբերութոյունը կյանք է: Համբերությունն ու լսելու կարողությունը ցույց են տալիս մարդու հզոր հատկանիշը: Դու էլ այդպիսին եղիր:
Այո,վախեցա, բայց արդեն ոչ ինձ համար: Ես սիրահարվել էի: Այնպես էի սիրում,որ հավատում էի կբուժվեմ:Կյանքս կարծես նոր էր դրվել իմ առաջ.նորովի,գունավոր,բայց մի սև բիծ կամաց ծածկում էր այն:Բայց ես հավատոմ էի:Ինչպես տեսնում ես հավատացի ու բուժվեցի:Ու ոչ-ոք չհասկացավ,թե ինչպես կորավ իմ ուռուցքը:Դե իսկ եդ էլ ոչ մեկին չասեցի այդ հրաշքի մասին,որը սեր էր կոչվում:բոլորը կարծում էին,թե ես Աստվածային ուժ ունեի իմ մեջ:
Հենց այդ ժամանակից էլ ես սկսել եմ աշխատել համալսարանում,որովհետև բոլորին ես շատ էի հետաքրքրում:Ահա թե ինչպես ես կարողացա ապրել հավատով ու հույսով:
-Ինչ լավ է:Երևի  սրա մասին դուք և ձեր կինը կլինեք իմանալիս,-լայն ժպիտը դեմքին հարցրեց Մալիան:
-Չէ Մալիա:Աղջիկը,որին ես սիրում էի շուտ մահացավ:Նա վթարի ենթարկվեց:Իմ հավատն էլ նրա հետ գնաց:Բայց ես ունեի մի «ուժ»,որն ինձ ստիպում է ապրել մինչև այսօր:Միայն այդ «ուժ»-ի շնորհիվ է ,որ ես այսօր կամ:Մինչև այսօր ես միայն հանուն դրա չեմ ինքնասպան եղել:Ու մի քանի տարի առաջ,եթե ինձ հարցնեին,թե ես ինչ ունեմ,կասեի ոչինչ,բացի«Ուժ»-ից:
-Ի՞նչն էր դա:
-Իմ լսարանը,ուսանողները`դուք:Ես մոտ հիսուն տարի միայն ձեզ համար եմ ապրել և  միայն հանուն ձեզ համար  եմ ստեղծագործել ու հայտնագործել:Իսկ այսօր նաև իմ որդու համար եմ ապրում ես:
-Ես հիացած եմ ձեզնով պրն. Ռուբինյան,-չթաքցնելով լացը Մալիան նետվեց Ռուբինյանի վրա և նրան ամուր գրկեց`ինչպես աղջիկն իր հորը:




ՄԱՍ 8

Քամի էր դրսում ու երկնքից սպիտակ հրաշքներ էին իջնում:Էմանուելը նայում էր այդ հրաշքին և մտքում մի այդպիսի հրաշքի էր սպասում: Նրա նյարդերը այլևս տեղի էին տալիս: Մի  ամբողջ ժամ նա սպասում էր,որ խոսեր Մալիայի հետ: Վազքի նմանվող քայլերով նա գնաց դեպի լսարանը: Շտապորեն բացեց դուտը: Քամին արագ լսարան մտավ,բայց դասախոսը և Մալիան հաստատ չէին մրսի.նրանք գրկախառնված էին:Էմանուելն ապշանքից քար էր կտրել: Նրա աչքերը սառան մի պահ`կարծես ապարատի օբյեկտիվի նման ֆիքսելով այդ պահը: Ռուբինյանն առաջինը նկատեց տղային և բաց թողեց աղջկա բարակ մեջքը: Մալիան շրջվեց և արցունքոտ աչքերի մեջից հազիվ նկատեց Էմանուելի պատկերը,որը տեսիլնքի նման նորից կորավ հորիզոնից:

ՄԱՍ 9

-Ինչպե՞ս կարելի է ճանաչել աշխարհը,մարդկանց: Ըստ մետաֆիզիկայի որև երևույթ ճանաչելու համար այն պետք է քննել այնպես,ինչպես որ  կա տվյալ պահին,տվյալ տեղում.անկախ ուրիշ երևույթների հետ ունեցած կապերի և հարաբերությունների:Իսկ  ըստ դիալեկտիկայի` փիլիսոփայությունը պետք է քննել ոչ թե ինչպես կա տվյալ տեղում,այլ գործընթացի մեջ,ուրիշ երևույթների հետ ունեցած կապերի և հարաբերությունների հետ: Ամենից դժվար է թերևս ճանաչել մարդուն: Այսօր ամուսնական զույգերը իրար հետ ապրում են շուրջ քսան տարի,բայց դեռևս չեն կարողանում ճանաչել իրար: Մեղավորն անշուշտ իրենք են: Մարդուն ճանաչելու համար նրան պետք է ուսւոմնասիրել բոլոր ոլորտներում`տանը,որպես հայր,զավակ,ամուսին: Աշխատանքի վայրում որպես մասնագետ,գործընկեր և այլն: Բոլոր բնագավառներում նրա ցուցաբերած միևնույն հատկանիշով էլ կարելի է բնութագրել մարդուն և այդպիսով ճանաչել նրան:

Դասը շատ լարված էր ընթանում: Բոլորին այդ թեման շատ էր հետաքրքրում: Բոլորն ուզում էին ճանաչել միմյանց, բայց դա այքան էլ հեշտ չի: Իսկ հիմա հաստատ նրանցից յուրաքանչյուրը կիրառելով դասախոսի փորձը կարող էր ճանաչել ցանկացած առարկա և երևույթ ավելի լավ:
Բոլորը ակտիվորեն հարցեր էին տալիս դասախոսին: Միայն Մալիան էր լուռ նստել լսարանի վերջին նստարանին և ուղղակի անթարթ նայում էր դասախոսին:
Էմանուելը դաս չէր լսում:Նա անհամբերությամբ սպասում էր դասի վերջին,որպեսզի նախ  խոսեր դասախոսի,հետո նոր Մալիայի հետ:
Ռուբինյանը վաղուց էր նկատել տղայի անհանգստությունն ու աղջկա վախը,և նրանց խնդրել էր դասից հետո մնալ:
Խոսակցությունը ծանր սկսվեց;
-Կարո՞ղ եմ իմանալ ձեր հարաբերությունների անունը,-վճռական ու հարձակողական կերպով հարցրեց Էմանուելը Ռուբինյանին:
-դասախոս և ուսանող
-Իսկ երեկվա կատարվածն ինչպե՞ս կբացատրեք:
-Տղաս,երեկ ես Մալիային պատմում էի իմ կյանքը և աղջիկը հուզվեց:

 Զարմանալի էր:Մալիան նման պարզ պատասխաններ չէր  սպասում խոհեմ ծերուկից:Նա չէր փիլիսոփայում: Էմանուելն ինչպես կար,այնպես էլ խոսում էր: Բայց այս անգամ նա Մալային չէր հմայում:
-Այս դեպքում ես Ձեզ կխնդրեմ, որ հանգիստ թողնեք իմ ընկերուհուն և այլևս նրա հետ առանձին փիլիսոփայական բնույթի խոսակցությոններ չտանեք:
 Դասախոսին Մալիան խղճաց: Սպիտակ մազերով, դեռևս սովետական շրջանի հագուստը հագին այդ գիտնականը նրա մոտ խղճահարություն առաջացրեց: Նա չէր հասկանում ինչ է կատարվում իր հետ: Կարծես ուզում էր դուրս թռչել ու վազել դասախոսի հետևից,որը դուրս եկավ իր և Էմանուելի կարծես սովորական զրույց եղած խոսակցությունից հետո:Նա մեծ ցանկություն ուներ գնալու և ամուր գրկելու այդ մարդուն: Նրա գրկում Մալիան իրեն պաշտպանված էր զգում:
-Ինչու՞ չէիր ուզում ասել, որ հուզվել ես այդ մարդու ասածներից-,ծաղրանքով հարցրեցՄալիային Էմանուելը: Աղջիը նրա աչքերում տեսավ նախանձ և չարություն: Աղջիկը ոչ թե ամաչեց Էմանուելից,այլ վախեցավ:
-Ոչինչ չունե՞ս ինձ ասելու,-արդեն զայրացած կերպով երկրորդ անգամ հարցրեց Էմանուելը:
-Ունեմ: Միայն մի քանի րոպե համբերություն ունեցիր և կհասկանաս ,համոզված եմ:Մարդուն ճանաչելը դժվար չի: Ես արդեն քեզ  ճանաչում եմ: Դու որպես ընկեր նախանձ ես: Կարծում ես ,որ բացի քեզնից չեմ կարող ես այլևս ոչ մեկի հետ շփվել:Սիրո մեջ դու ինձ խանդում ես և խանդում ես հիվանդագին ձևով: Էմիլ,դու խանդում ես մի ծեր մարդու,որի որդին իմ տարիքին է: Իսկ երբ խոսում ես քեզնից մեծ մարդու հետ, նախընտրում ես մարտական և իշխող ձևով դու ասել առաջին և վերջին խոսքը: Ես քեզ տարբեր ոլորտներում ու իրավիճակներեում ուսումնասիրեցի: Դու ինքնավաստահ ես ու եսասեր: Ահա թե ով ես դու: Ու սա ճշմարտությունն է,որին դու պետք է հավատաս:
-Իսկ դու շահամոլ ու դավաճան ես,ով պատրաստ է մի ծակ փիլիսոփայի պատճառով իր ընկերոջ հետ նման կերպ խոսել ու վիրավորել:
-Դու իրավունք չունես ինձ հետ այդպես խոսելու,-համարյա գոռալով և լաց լինելով ասաց Մալիան:
-Ինչու՞,պատիվդ չի ներում: Չնայաց ինձ չի թվում,որ այն արդեն ծախած չես լինի:Երևի իմ տանից այն օրը փախար, որ գաս քո ծերուկի հետ լինես չէ:
-եթե հենց հիմա չդադարես խոսելը, ես...
-Ի՞նչ,Ի՞նչ կարող ես անել: Ասա մի տեսնեմ…
 Դասախոսը դռան ետևում էր: Լուռ լսում էր նրանց խոսակցությունը` քաջ իմանալով, որ շուտով ստիպված կլինի խառնվել նրանց խոսակցությանը;

ՄԱՍ 10

-Դու Մալիային չես սիրում:
-Իսկ դուք սիրու՞մ եք պրն. Ռուբինյան և ինչպիսի սիրով եք սիրով:
-Տղաս, սիրո հարցում պետք չի ստել: Ու դու ինձ հաստատ չես կարող խաբել:Քո հիվանդագին խանդն ու պահվածքը հենց դա է ապացուցում:
-Իսկ դուք ինչի՞ եք ձեզ անսխալական և հարյուր տոկոսանոց համարում:
-Որովհետև ես փիլիսոփա եմ:
-Ես էլ հոգեբան եմ և լավ հասկանում եմ, թե ինչ է ձեր ուզածը: Դուք իմ վրա հոգեբանական ճնշում եք գործադրում և Մալիային գայթակղում ձեր խոսքերով:
-Բա դու չե՞ս ամաչում:
-Դուք ամաչեք Ռուբինյան ձեր տարիքից և ձեր սպիտակ մազերից,- անմիջապես ընդհատելով դասախոսին և ասելով վերջին խոսքը լսարանից դուրս եկավ զայրացած երիտասարդը:

ՄԱՍ 11

Մալիայի համար նոր օրը բարի չէր: Նա վիճել էր Էմանուելի հետ և այլևս ոչնչի մասին չէր մտածում:Սակայն Մալիան հասկացել էր,որը Էմանուելը իրենը չէր և նա չէր կարող երջակին լինել նրա հետ: Իսկ թե ինչ էր կատարվում իր հետ, նա ոչինչ չէր հասկանում: Պրն. Ռուբինյանը նրա մտքերում և գլխում էր ամեն օր և ամեն վայրկյան: Ու Մալիան չէր կարողանում ինքն իրեն բացատրել, թե ինչ էր դա:Փիլիսոփայության մասին իր մտածմունքներն ու գիտելիքների բավարար քանակը նրան թույլ չէին տալիս մինչև վերջ հասկանալ իր մեջ բույն դրած այդ նոր զգացմունքը:
Մալիան այլևս միայնակ էր:Նա տխուր չէր, բայց թե ուրախանալու առիթ էլ չուներ,քանզի բաժանվել էր ընկերոջից,բայց դրանում մեղավորներ փնտրելը սխալ էր: Մալիան ամբողջ օրը մտածում էր,փորձում էր հասկանալ, թե ինչու այդպես ստացվեց: Իսկ միգուցե այդպես էլ պետք է լիներ: Միգուցե Մալիան հասկացել էր,որ Էմանուելն այնքան էլ իմաստուն չէր կամ շատ չէր սիրում իմաստությունը:Իսկ ինքը` Մալիան, այնքան  էր սիրում իմաստությունը,որ պատրաստ էր նույնիսկ իր կյանքը նվիրել այդ գիտությունների գիտությանը`փիլիսոփայությանը: Բայց նա ուներ ուրախանաու ևս մի առիթ: Շուտով պիտի գնար դասի և նստեր պրն. Ռուբինյանի դասին:Նա այդ պահին շատ երկար էր սպասել: Գրեթե ամեն բաժանումից հետո նա երազում էր իր և այդ հանճարեղ մարդու հետ հանդիպմանը: Ու ամեն անգամ Մալիան դասից հետո հանդիպում էր այդ դասախոսի հետ և նրան այլևս ոչ ոք չէր խանգառում: Եվ նա դուրս էր գալիս համալսարանից ամեն անգամ ավելի իմաստուն դարձած:

ՄԱՍ 12

Այդ օրը լսարանում ավելի քան երբևէ քար լռություն էր: Փլիսոփայության դասը լսերու էին եկել դեկանատից մի խումբ աշխատողներ. դոցենտ Անանյանը, պրոֆեսոր Սիմոնյանը և ասիստենտ Սարգսյանը: Պրն. Ռուբինյանը սովորականի նման` իրեն հատուկ պարզ ու հասարակ ձևով  դասախոսություն էր կարդում կյանքի իմաստի,մահվան և  մահվան իրավունքի մասին: Նա պատմում էր, թե ինչ է կյանքի իմաստը, ինչն է երբեմն մարդկանց համար կյանքի իմաստ դառնում  և իր համար ինչն է կյանքի իմաստը.
-Իմ կայնքի իմաստը երկար տարիներ եղեք եք դուք` սիրելի ուսանողներ: Այն տարիներին, երբ ես չունեի ոչինչ , չունեի ոչ-ոք, իմ կողքին միայն դուք կայիք: Ես միայն ձեզ համար եմ ապրել և միայն ձեր շնորհիվ եմ ապրել: Ամեն անգամ, երբ տխուր եմ եղել,փակվել եմ իմ գյուղի տան սենյակում և կարդացել եմ ձեր նամակներն ուղղված ինձ:Իսկ այդպիսի նամակներ ես շատ ունեմ:Դրանք ինձ են տվել ձեր նման ուսանողներ, որոնց ես ժամանակին դաս եմ տվել: եվ շուրջ քսան տարուց ավել ես ապրել եմ  միայն լսարան գալու և ձեր հետ նորից կյանքս ապրելու համար:Ինձ այս կյանքից ոչինչ պետք չի եղել, նույնիսկ որևէ պաշտոն կամ կոչում: Այն ինչ-որ ես հայտնաբերել եմ կամ գուցե եզրակացրել եմ փիլիսոփայության բնագավառում,ձեզ հետ եմ կիսվել: Մինչդեռ շատերը կարող էին այդքանն իմանալով արդեն իսկ լինել դոկտոր-պրոֆեսորի կոչման: Դա ինձ պետք չի եղել և երբեք էլ պետք չի գա:Ես իմ մահը միշտ պատկերացրել եմ, բայց կյանքի իմաստը և մահվան իրավունքը ձեզ եմ տվել: Եթե լսարանն ինձ չպահանջի, ես կարող եմ հանգիստ մեռնել:
-Իսկ անմահության մասին ի ՞նչ կասեք պրն. Ռուբինյան,-Մալիայի հանկարծակի հնչած հարցը լսարանի լարված մթնոլորտը ցրեց:
-Իրականում անմահություն չկա,բայց կան հավերժ հոգով անմահ մարդիկ:Երբ մարդ իր կյանքը նվիրում է մեկին,ամբողջ կյանքում ապրում հանուն նրա և իր կյանքի մայրամուտն էլ նվիրում է իր համար սրբություն դարձած էակին կամ հասկացությանը,ուրեմն նա անմահ է հավերժ:
-Սիրահարված մարդն էլ է չէ՞ անմահ պրն. Ռուբինյան: Իսկ եթե փորձում եք այդ մարդու կյանքը խլել, իր սիրելիին իրենից հեռացնելով` նրա գլուխը խորը փիլիսոփայական մտքեր լցնելով, ուրեմն նշատակում է, որ դուք անտեսանելի մարդասպան եք, ով սպանեց այդ անմահ մարդուն և իրեն դարձրեց սուրբ ու բարի մարդ: Այո, մարդ,ով չի ձգտում պաշտոնի:Մարդ, ով պարզ է ու հասարակ,բայց միևնույն ժամանակ և դժբախտ,և երջանիկ: Դժբախտ, որովհետև ոըրծի երջակությունն եք խանգառել, և երջանիկ, որովհետև հասել եք ձեր նպատակին: Ուրեմն դուք էլ ճանաչեք ձեզ բոլոր տեսնակյուններից և իմացեք ով եք դուք,որն է ձեր դերն այս կյանքում և նոր միայն սովորեցրեք մարդկանց կյանքի դասեր:
-Ոչ ոք ոչինչ չէր խոսում: Դեկանատի աշխատողները կարծես համամիտ էիր տղայի ասածների հետ և որոշեցին դուրս գալ լսարանից.կարծես փոշմանելով, թե ինչու էին եկել հասարակ դասախոսի դասը լսելու:
Ռուբինյանը կարմրեց ու տեղում փայտացավ: Նա ձեռքը տարավ կարծես գրպանից ինչ-որ բան հանելու համար, բայց հետո անհասկանալիորեն ձեռքը դրեց սրտին և հատված ծառի նման ընկավ գետնին: Բժիշկները դա կանվանեին սրտի կաթված կամ սրտի անուղղակի կանգ: Բայց այս դեպքում նրա սրտի համար սա մի հարված էր, որն ուղիղ իր թիրախին հասավ: Սա այն սրտահարվածն էր, որն ուղղված էր իր անունին, իր պատվին և իր մասնագիտությանը: Այն մի մարդու դեմ էր, որն անշահախնդիր սիրել էր իր ուսանողին, միայն հանուն նրա ապրել` իր կյանքի իմաստը համարելով դա, և իր մահվան իրավուքն էլ տվել այդ ուսանողներին...




ՄԱՍ 13

Սենյակի սպիտակ պատերը հիշեցնում էին ձյան ճերմակ շերտին, բայց ներսում ի տարբերություն ձմեռվա`բավականին շոգ էր:
Մալիան տխուր նստած էր դռան հետևում: Նա կարմրած աչքերով մի պատսխանի էր սպասում, որի ձգձվելուց նա ավելի էր նյարդայնանում:
Դիմացի դռան տակ էլ մի երիտասարդ էր նստած, որը կարծես ոչինչ չէր զգում` անզգա էր: Արդեն ուղիղ երկու ժամ էր անցել, բայց տղայի դեմքին ոչ մի փոփոխություն չէիր նկատի: Նա տխուր չէր, որովհետև հուզված չէր ու չէր էլ արտասվում: Բայց անտարբեր էլ չէր, քանզի եկել էր հիվանդանոց և սպասում էլ դասախոսի վիճակի մասին լուրի:
Դա Արտաշեսն էր` պրն. Ռուբինյանի որդին: Որը զարմանալիորեն միայնակ էր: Վերջին ժամանակներս նրան ոչ-ոք միայնակ չէր տեսել: Նրա ընկերուհին` Արեգան , միշտ նրա կողքին էլ լինում,իսկ այդ օրը նա չկար: Հետաքրքիրն այն էր, որ հատկապես այդ պահին պիտի Արեգան լիներ նրա կողքին:

Բժշկուհի Լիա Ռոբերտովնան կամաց առաջ էր գալիս: Նրա դեմքի տխուր հայացքը ընդծում էին չակատի և այտերի կնճիռները:Բժշկուհին մեծ վախով մոտեցավ Արտաշեսին և շատ ցածր ձայնով ցավակցեց նրան:
Թվում էր, թե աշխարհը դադարեցրեց իր պտույտը:Մալիան ոչինչ չէր լսել, բայց Արտաշեսի ողբացող ձայնից արդեն հասկացել էր, որ իր սիրելի դասախոսն այլևս չկար: Նրա համար դա կրկնակի հարված էր, քանի որ այդ ամենի մեղավորը հենց Էմանուելն էր: Բայց Մալիան չէր ատում նրան. պետք չէ հավասարվել նրանց աստիճանին կամ նրանց հանդեպ որևէ մի բան զգալ` նույնիսկ ատելություն: Այս դեպքում ամենաճիշտը արհարամարհելն էր:
Մալիան քաշվելով մոտեցաց Արտաշեսին ու ցավակցեց նրան: Արտաշեսն արցունկոտ աչքերը բարձրացրեց, հետո կարծես կարոտով սպասած հարազատի նման Մալիային ուժեղ գրկեց ու առանց ամաչելու բարձր գոռաց ու անիծեց այն մարդուն, որն իր հորը հասցրել ար այդ վիճակին:

Երբ կրքրեը մի քիչ հանդարտվեցին, Մալիան ուժ գտավ Արտաշեսի հետ Էմանուելի մասին խոսելու համար:Բայց Արտաշեսին չէր հետաքրքրում իր հոր և ոչ մի ուսանող. այդ թվում նաև Արեգան,ով միայն ընկերություն էր անում Արտաշեսի հետ փիլիսոփայությունից բարձր գնահատական ստանալու համար:
Մալիայի աչքին Արտաշեսը բարձրացավ, որովհետև նա չէր ուզւոմ վրեժ լուծել Էմանուելից: Նա ևս մի անգամ էլ նայեց Արտաշեսին և որոշեց հեռանալ այդտեղից, որովհետև արդեն հավաքվում էին ծերուկի հարազատները: Բայց այդ պահին Արտաշեսը շշուկով խնդրեց Մալիային չհեռանալ և մնալ իր հետ: Մալիան այդ պահին Արտաշեսի մեջ տեսավ իր հորը: Փիլիսոփայի որդին նույնպես շատ խելացի էր և սիրում էր իմաստությունը:Նա գտնում էր, որ կյանքում մեծ սեր չի ունենա այն մարդը,որը չի սիրում իմաստությունը:

Ամեն կյանքի վերջը, մի նորի սկիզբն է: Դասախոսի մահը պատճառ դարձավ Արտաշեսի և Մալիայի հարաբերությունների ստեղծմանը: Այն մի կապող օղակ էր, որը հնարավորություն ընձեռեց երկու սրտեր իրար միացնելու: Մալիան գտավ նրան, ում ինքը երկար ժամանակ որոնել էր, բայց գտել էր ուրիշի մեջ: Փառք Աստծո նրա սխալ որոշումը ժամանակին կասեցվեց մի իմաստուն ծերուկի կողմից, ով հայտնվել էր մալիայի կյանքում ոչ հենց այնպես:
Երիտասար զույգը ամեն կիրակի օր գերեզման էր գնում և թարմ ծաղիկներ ու նամակներ տանում պրն. Ռուբիյնանի գերեզմանին: Նրանք երկար նստում էին այնտեղ և փիլիսոփայում:Նրանք հավատում էին այն ուժին,որին մարդիկ տարբեր կերպ են անվանում` Աստված, էներգիա կամ գուց Սեր:

-Ինչու՞ ես հավատում:
-Այդպես հայրս է ասել:



Հ.Գ. Սիրով նվիրում եմ Ռ.Մ.-ին                                                     Գրված է` .......