Խուլ անտառի մի մութ անկյունում, մի ծեր ու հիվանդ ծերուկ էր ապրում: Նա միայնակ էր: Խռպոտ հազում էր: Ծերուկը թոքախտ էր ընկել:
Սառը անկողնու մի կողքին գամված,տրտնջում էր նա: Ու բարձր ձայնով այնպես էր հազում, որ առանց այդ էլ մի կերպ խոյացած խրճիթի պատը շարժվում էր տեղում:
Ծերուկը կարծես արդեն ուժ չուներ, նա չէր դիմանում այդ դաժան ցավին: Նրա`գործից հոգնած,տանջված մանտերը էլ ուժ չունեին ջուր խմելու: Ծերուկի ոտքերը, էլ չէին դիմանում տեղում կանգնելուն: Նրա մտքերը ուրվական դարձած թափառում էին հեռու սարերում: Ծերուկի`կյանքում ամեն ինչ տեսած աչքերը, փակվում էին ու մտորում…..
Նրա դեմքին տխրություն պատեց, երբ հիշեց իրեն փոքր ժամանակ և ծնողներին: Նա դառը վշտով մտաբերեց իր աղքատիկ կյանքը, բայց ամբողջ հոգու ուրախությունը իր մանկության:
Ծերուկը հազաց, բայց արդեն ձայնը էլ դուրս չէր գալիս: Նա կարծես չէր ուզում խանգառել աշխարհին,ու իջեցրել էր ձայնը….
Ծերուկի սիրտը արագ բաբախեց: Իր մանկության մեջ տեսած միակ վառ լույսը դա արեգակն էր: Նրա աչքերը հիշեցին լույսը և կոպերը անմիջապես կկոցվեցին: Նա պատկերացրեց արև :
Ծերուկը հիշեց իր դասարանը, երբ իրեն նման մի խումբ տղաներ վազվզում էին թաղի բակերում ու մեծ մարդկանց ու աղջիկներին անընդհատ այս ու այն կողմ հրում:
Ծերուկի հոգում դառնություն տիրեց, կորավ անցյալը, կորան օրերը ու երազները…
Հիմա նա պառկած մի խուլ խրճիթում իր կյանք է հիշում,հոգին ավանդում…..
Ծերուկը հիշեց պատանեկությունը իր, երբ դաժան բախտ էր իրեն վիճակված: Պատերազմ էր երկրում սկսվել և նա իր երկրի զինվորն էր դարձել…
Ծերունու կյանքում ոչ մի ուրախ պահ չէր եղել:Նրա ամբողջ կյանքը տառապանքով էր անցել:
Նրա աչքերից դառը արցունքներ հոսեցին ու ծերուկը դողացող ձեռքով սրփեց այտերին չորացած լացը: Նրա շուրթերը կարծես ինչ որ բան էին շշնջում,սակայն հոգին նրա ոչինչ ասել չէր ուզում:
Ծերուկը վերջին շնչումն էր արդեն, երբ լայն ժպիտը պատեց իր դեմքին: Նրա չորացած շուրթերի միջից երևացին հատ ու կենտ ատամները ժանգոտած: Ու ժպիտը նրա դեմքին մնաց դաջված`մինչև մահ…………………………………………
Ու հրաժեշտ տվեց կյանքին այդ ծերուկը միայնակ: Չունենալով նա իր կողքին`ոչ կին, ոչ թոռ, ոչ զավակ: Նրա հոգին գնաց վերև և գուցե այնտեղ ապրի խաղաղ: Գուցե նրան էլ չպատեն ոչ թախից, ոչ հուզմունք, ոչ ցավ…
Ծերուկի դին գտան անտառի որսորդները: Ու նրան տարան կողքի գյուղը, որ չմնա այդպես կորած: Բոլորը կարծես թե իմացան, այդ ծերուկին ճանաչեցին:Մի մարդ էր նա, ով քանի տարի ապրում էր մենակ, անտառում կորած:
Բայց դառը կյանքից իր ապրած կյանքի, ոչ մի նշույլ էլ կարծես չերևաց: Նրա ուրախ ու ժպտացող դեմքից բոլորը մի պահ մնացին ապշաց…….
Ի՞նչն էր ստիպել ծերուկին ժպտալ:Նրա տխուր կյանքում մ՞իթե կար մի բան,որը ստիպեց ժպիտով հեռանալ կյանքից։
Այո, իհարկե կար: Նա մի պահ հիշեց իր այն մեծ սիրուն, հանուն որի ինչեր ասես որ չէր արել....
Ահա դա է համարվում իսկական երջանիկ մահ...



.jpg)


