пятница, 16 марта 2012 г.

ՍԵՎ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)





Բարձր լեռների խորքերում տձև
Ծանր ու խավար գիշերն է իջնում,
Եվ խավար տեսած աչքերը իմ սև
Լիալուսնի հետ խոր քուն են մտնում:

Անծայր երկնքի հեռուներում վառ
Մի մութ սենյակում ես քեզ եմ տեսնում,
Եվ հորիզոնի կողմերում խավար,
Քո սև աչքերն են որպես լույս ժպտում:

Հեռու բոլորից,սենյակում թաքուն
Մենք հանդիպում ենք,համբուրում իրար,
Մեր սև աչքերն են արդեն մտնում քուն,
Սառը սենյակում,գիշերում խավար:

четверг, 15 марта 2012 г.

ՍԻՐՈ ՃԱՄՓԻՆ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)



 Գարնան գալու հետ ես էլ եմ ծաղկել,
Ու երկրորդ անգամ ծնվել իմ մորից,
Մանուշակի հետ պարտեզ եմ մտել
Եվ  անուշաբույր բուրում եմ նորից:


Ծաղկած դաշտերի,ծաղիկների հետ,
Սիրտս էլ կրկին պայծառ է դարձել,
Գարնան արևի շողերից գերված
Հոգիս դրախտի ճամփան է անցել:

Նոր կյանքի թևով ես թռչուն դարձած,
Խոխոջուն գետի կողքով եմ անցնում,
Դեպի նոր սիրո ճամփան ես բռնած
Ամբողջ աշխարհին բարին եմ մաղթում: