воскресенье, 3 ноября 2019 г.

ՑՈՒՐՏԸ ԲԱՐԻԱՑՆՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ



Կարմիր սառած քիթայտեր ու ականջներԱռավոտյան տանը մոռացել էի գլխարկսՄոռացել էիոր արդեն ցրտերն ընկել են:

Դեռ աշխատանքի չհասած մայրիկը զանգեց ու շատ անհանգիստ հիշեցրեցոր գլխարկս եմ մոռացելԿյանքի ու մահու հարց է այդ գլխարկըԵթե չես դնումուրեմն մայրիկը մտածում էոր արդեն ճանապարհիննույնիսկ դեռ գործի չհասած մրսել ես:

Աշխատանքի հասա ու բոլորն իմ սառած քթի նման սառած դեմքերով հարցրին.

                - Գխարկդ չե՞ս դրել:

Սկզբում մտածեցի, որ արդեն սովորել էին, որ սև գույնի վերարկուի ու մուգ կանաչ՝ կարելի է ասել սևից չտարբերվող շարֆի հետ կրում էի վառ դեղին գլխարկս: Հետո հասկացա, որ նրանք ուղղակի անհանգստացել են. մեկը կողքից տաթ թեյ էր առաջարկում, մյուսը հիշեցնում, որ մազերին ու գլխի մաշկին վնասակար է շատ սառը օդը: Իսկ երրորդը մայրիկիս նման արդեն մտածեց, որ հիվանդացա:

   Ցուրտը մի տեսակ բարիացնում է մարդկանց:

Առավոտյան ավելի ուշադիր ես, որ սիրելիդ գլխարկն ու շարֆը չմոռանա: Ցրտից մրսած մարդկանց ավելի շատ ես հրավիրում տաք թեյ խմելու ու անկախ ցանկությունից հանդիպումներն անպայման կայանում են:

Սառած ձեռքերով շփումներն առիթ են դառնում իրար ավելի մոտ նստելու ու տաքանալու:

Ցուրտը ջերմ հարաբերությունների նախապայմանն է: Իզուր չէ, որ ամենաբարի տոնն էլ զարդարում է ցուրտ գիշերները:

Հենց ցրտին ես գնահատում հարազատներիդ սերը, ուշադրությունը: Իսկ ցրտից ծնված սերն ամենաիսկականն է. ամենքը չեն կարող սիրել քեզ կարմիր քթով, այտերով և ականջներով...
Սիրեք ցուրտն ու երեկոյան ջերմ գրկեք նրան ում չեք ուզում, որ մրսի: