пятница, 13 июня 2014 г.

ԵՐԱԶԱՆՔԻ ԱՇՈՒՆԸ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)



Աշուն երազեցի մի երեկո, երբ հերթական անգամ քունս անհանգստությունից չէր տանում: Մտամոլոր դուրս թռա տնից ու ինձ նետեցի վառ ու լուսավոր փողոցները: Փոքր ինչ ցուրտ էր իհարկե, բայց տաք անկողնուց տանջված ու վտիտ հիվանդի համար հաստատ ամեն ինչ նորմալ էր: Նորալուսին էր դեռ երկնքում, բայց աստղազարդ երկնինքն իր ամբողջ հմայքով ուղղակի զարդարում էր իմ քաղաքը: Այնքան հաճելի էր ամառային պարզ գիշերով դրսում զբոսնելը: Քաղաքը մեռած էր կարծես: Սև գիշերն ամբողջությամբ թաղել էր տներն ու գործարանները ու միայն փողոցներն էին լուսավոր մնացել: Այնտեղ ոչ մի կենդանի շունչ չէիր հանդիպի, բացի մի քանի սոված ու թափառական շներից ու այդ խեղճերի քայլերից փախչող կատուներից: Այս տեսքով ես մի տեսակ ավելի շատ էի սիրում իմ քաղաքը:
Մի քիչ զբոսնեցի մաքուր օդում, ինքս ինձ հետ զրուցեցի ու փորձեցի փնտրել ինձ մենության մեջ: Մտքումս անցած տարվա աշունը հիշեցի ու նրա բերած երջանկությունը: Աշուններն ինձ միշտ երջանկություն են բերում, բայց ամեն անգամ երբ աշունը փոխվում է,  իր հետ տանում է իմ երջանկությունը: Իսկ ես ամեն անգամ ստիպված եմ անհամբեր սպասել նրան ու երազել, թե երբ պիտի վերադառնա ինձ մոտ ու կրկին լցնի հոգիս: Աշնանային թեթև ու տաք քամիներն էի ուզում այդ գիշեր, երբ ամռան ցուրտ, բայց պարզ քամին իր մբողջ ուժով մեջքս էր մերսում ու տաք անկողնուց տանջված ու վտիտ հիվանդի համար մի նոր ցավ էր ուզում ավելացնել: Աշնանային մշուշոտ երկնքի, թաց անձրևի և օզոնի բույրն էի ուզում տեսնել, զգալ ու վեյելել: Եվ թաց աչքերով բնության տխուր ողբն էի ուզում տեսնել, որ հոգիս էլ նրա զարկերի հետ արտասվեր ու երգեր նույն երգը` անձրևի կաթիլներից ծնված:

Աշուն էի ուզում այդ երեկո, որ ևս մի գիշեր անց կացնեմ և լուսացնեմ: Երազում էի, որ ինձ նման հիվանդի կյանքում ևս մի աշուն հայտնվի: Իմ կյանքի վերջին ուրախ աշունը…

среда, 21 мая 2014 г.

ԻՐԱԿԱՆ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)

Վառվող մոմեր,
Լսված երգեր` հոգի մաշող,
լույսեր անշող...

Ջերմ հայացքներ,
Գգվող շուրթեր` կյանք պարգևող,
Փարոսի շող...

Տանջվող սրտեր,
Անձայն խոսքեր` աչքեր այրվող,
Մի կյանք գերվող...


суббота, 8 февраля 2014 г.

ՈՒ ՊԱՐԶԱՊԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ



Սիրում եմ քեզ  
Սիրում եմ քեզ անբացատրելիանխոստովանելիհակասական
Սիրում եմ քեզ հոգուս բոլոր վիճակներովորոնք այնքան շատ ենոր շարունակ ինձ փոխում են.
դե գիտես արդենժամանակըկյանքըմահըՍիրում եմ քեզ աշխարհով, որ չեմ ընկալում,
մարդկանցով որ չեն հասկանումՀոգուս երկվությամբբախտիս ճակատագրականությամբկրքիս դավադրությամբարարքիս անհետևողականությամբփաստերի հակասությամբ:
Եթե անգամ ասում եմ` չեմ սիրում քեզմի՛ հավատա, սիրում եմԵթե անգամ խաբում եմ քեզհավատա, որ չեմ խաբում
Իրականում ես իմ ներսում խաղ եմ սարքումոր քեզ սիրեմուրի՛շ ձևով, ուրի՛շ ժանրովՀետո, չնայած չես հավատաիմ մաշկն անասելի կարոտում է քո մաշկի բացակայությունըՍիրում եմ քեզ առա՛նց մտածելուանգիտակցաբարանպատասխանատուինքնաբերաբարկամքիս հակառակ… բնազդովմղումովպոռթկումովանտրամաբանորենԻսկապես, չունեմ տրամաբանական պատճառներոչ էլ անգամ հորինված՝ հիմնավորելու այս սեր-կրակըոր ձգում է դեպի քեզՈրն առեղծվածորեն ծագեց ոչնչիցորը չծնվեց կախարդանքներիցբայց որ հրաշքով, հեքիաթայնորեն փոքրից, քչով և ոչնչով լուսավորեց ներսիս խավարըՍիրում եմ քեզսիրում եմ քեզ մարմնովսոր չի մտածումսրտովս, որ չի բանակցումմտքովս, որ չի վերլուծումՍիրում եմ քեզանհասկանալիորենառանց հարցնելուկարևորելու, հարցաքննելու… պարզապես. ուղղակի ու հենց այնպեսորովհետև, իրականումինքս էլ չգիտեմ՝ ինչու եմ քեզ սիրում: