Մեր երազանքները իրականանում են այն ժամանակ, երբ արդեն մոռացած ենք լինում նրանց մասին...
Իմ առաջին պատմվածքը... Սիրով` Vao...
Զբոսայգի: Ես նստած եմ նստարանին և նախանձով նայում եմ դիմացովս անցնող զույգերին: Ես մենակ եմ: Արդյոք ես ե°րբ կունենամ մեկին,ում հետ կարող եմ զբոսնել այգում: Ես շարունակ երազում եմ նրա մասին, պատկերացնում նրան և ցանկանում իրականում տեսնել այդ ամենը:Ես նրան հորինում եմ….
Մուգ սև, գեղեցիկ աչքերով թիկնեղ պատանի: Անունը Տիգրան է: Նա բժիշկ է: Սովորել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանում: Երրորդ կուրսից նրան որպես լավագույն ուսանող տեղափոխում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ,իր ուսումն այնտեղ ավարտելու համար: Տիգրանը լավ է սովորում: Հինգ տարի այնտեղ ուսանելուց հետո նա բազմաթիվ երիտասարդների միջից նա դառնում է Ամերիկայի լավագույն կլինիկաներից մեկի Հայաստանյան մասնաճյուղի ղեկավարը : Արդեն հայտնի բժիշկ,մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Սարգսյանը Հայաստանում շատ արագ մեծ համբավ ձեռք բերեց: Նրան ճանաչում էին բոլորը: Ամերիկայի տեխնոլոգիաներով վերապատրասված բժշկին վստահում էին և նախանձում ժամանակի երբեմնի հայտնի բժիշկները:
Զարմանալի կլիներ,եթե ես այցելեի նրա մոտ և ծանոթանայի նրա հետ: Նա էլ կսիրահարվեր ինձ վրա և ես կհասնեի իմ երազին:
Բայց միթե՞ սա երազ է: Միթե՞ ես քնած եմ և երազում եմ տեսնում այս ամենը:
Բայց չէ: Ես նստաց եմ նստարանին և իմ շուրջը քայլում եմ բազմաթիվ մարդիկ: Եվ ահա մի զույգ էլ ժպտալով անցնում է իմ առաջով և ես նորից սկսում եմ տեղափոխվել…
Բայց միթե՞ սա երազ է: Միթե՞ ես քնած եմ և երազում եմ տեսնում այս ամենը:
Բայց չէ: Ես նստաց եմ նստարանին և իմ շուրջը քայլում եմ բազմաթիվ մարդիկ: Եվ ահա մի զույգ էլ ժպտալով անցնում է իմ առաջով և ես նորից սկսում եմ տեղափոխվել…
Երևանի Պետական Համալսարանի հայտարարությունների բաժնում հայտարարություն էր փակցված: Այնտեղ գրված էր ,որ վաղը մեր համալսարան են գալու Երևանի հայտնի կլինիկաներից մեկի բուժ-անձնակազմը: Նրանց այցելության նպատակն էր տեղեկանալ երիտասարդներին`կանանց կամ աղջիկներին հուզող բոլոր հարցերի պատճառները: Կազմակերպությունների մեջ կար նաև <<Տիգրան Մեծ>> կլինիկայի անունը: Այսինքն դա նշանակում է, որ Տիգրան Սարգսյանը նույնպես կգա և ես կարող եմ նրան տեսնել: Նշանակված օրը եկան այդ կազմակերպությունները: Նրանց մեջ էր նաև Տիգրանը:Նա եկավ մեր լսարան, խոսեց ընդհանուր մի քանի թեմաներով և տղաներին դուրս հրավիրեց: Աղջիկներին հերթով խնդրեց մոտենալ իրեն և հղել մեզ անհանգստանցնող հարցերը:
Հերթը իմն էր: Հանգիստ քայլերով գնացի և նստեցի նրա դիմաց: Բարևեցի: Բարևեց: Հարցրեց իմ անունը ու ես հանգիստ ձայնով պատասխանեցի: Խորհրդավոր ժպտաց: Չգիտեմ ես նրա հայացքում նկատեցի իմ նկատմամբ համակրանք, որովհետև դա էր իմ երազանքը,թե իսկապես դա այդպես էր: Ես ոչ մի հարց չուղղեցի նրան,որովհետև քաշվեցի խոսել նրա հետ: Նա էլ նկատել իմ կաշկանդվածությունը և խնդրեց,որ առանց ամաչելու հարցնենք այն,ինչը մեզ անհանգստացնում է:
Հերթը իմն էր: Հանգիստ քայլերով գնացի և նստեցի նրա դիմաց: Բարևեցի: Բարևեց: Հարցրեց իմ անունը ու ես հանգիստ ձայնով պատասխանեցի: Խորհրդավոր ժպտաց: Չգիտեմ ես նրա հայացքում նկատեցի իմ նկատմամբ համակրանք, որովհետև դա էր իմ երազանքը,թե իսկապես դա այդպես էր: Ես ոչ մի հարց չուղղեցի նրան,որովհետև քաշվեցի խոսել նրա հետ: Նա էլ նկատել իմ կաշկանդվածությունը և խնդրեց,որ առանց ամաչելու հարցնենք այն,ինչը մեզ անհանգստացնում է:
Ավարտվեց մեր հանդիպումը բժիշկների հետ և մենք տուն էին վերադառնում: Ես ամբողջովին մտքերի մեջ էի.
Հիշում էի նրա հայացքը, նրա աչքերը, նրա ժպիտը և խոսքերը: Կարծում էի թե նրա դուրը կգամ և նա կհրապուրվի ինձնով: Բայց դա էլ էր երազանք:
Այսպես երազելով քայլում էի,երբ հետեվից ինձ մի ծանոտ ձայն շշնջաց.
-Կկանգնե՞ս մի րոպե:
Ինձ այդքան ծանոթ ձայնը շփոթեցրեց և ես վախով հետ նայեցի:Հ ետևս նա էր կանգնած: Իր գեղեցիկ մեծ աչքերով նայում էր ինձ և ժպտում էր: Ես շփոթվեցի,բայց և ուրախությամբ կանգնեցի: Նա հայտնեց ինձ,որ ինձ շատ էր հավանել և կցանկանար որ մենք շփվեինք:Ու ավելացրեց նաև ,որ մերժում չի ընդունի: Ես ժպտացի և մեծ սիրով ընդունեցի նրա առաջարկը:
Արդեն երկու ամիս էր շփվում էի Տիգրանի հետ:Ինչպես իրեն էին դիմում`Պարոն Սարգսյանի հետ: Նա համարյա միշտ գալիս էր ինձ տեսնելու և մենք միասին գնում էինք զբոսանքի: Ամեն ինչ լավ էր անցնում :Մեր մշտական հանդիպումների պատճառով ես կորցրել էի իմ երբեմնի ազատությունը,բայց և ձեռք էի բերել ինձ համար մի շատ կարևոր բան.իմ կյանքի կեսին…..
Մեր հանդիպումները գնալով ավելի էին լրջանում և մի օր մենք որոշեցինք դրա մասին հայտնել մեր ծնողներին: Ծնողներս թեև տեղյակ էին իմ հանդիպումների մասին և ինձ թույլատրում էին հանդիպել Տիգրանի հետ,բայց նրան չէին տեսել հարազանտներիցս և ոչ մեկը: Մենք որոշեցինք ծանոթանալ նախ իմ ծնողների հետ և հետո ծանոթանալ Տիգրանի ծնողների հետ: Մեր պլանավորած ծրագրերը լիովին կատարվեցին: Մեր տանը ծնողներս Տիգրանին ընդունեցին շատ բարեհամբույր ձևով և շատ հավանեցին իմ ընտրյալին: Տիգրանենց տուն գնալը ինձ համար մի փոքր ավելի բարդ էր,բայց ես Տիգրանի ծնորհիվ հաղթահարեցի վախս և գնացի նրանց տուն: Տիգրանի մայրը բարեհամբույր կին էր և ինձ շատ ջերմորեն ընդունեց իրենց տուն: Իսկ Տիգրանի քույրիկի և եղբոր հետ անմիջապես մտերմացա և մենք դարձանք շատ լավ ընկերներ: Տիգրանի հայրիկը առաջարկեց տալ մեր հարաբերություններին այլ ընթացք:Նա առաջարկեց մեզ ավելի լրջացնել մեր հարաբերությունները:Մի որոշ ժմանակ անց մենք նշանվեցինք: Նշանին հաջորդեց ամուսնությունը և մենք դարձանք երջանիկ ընտանիք…………….
Վերջ:Կարծում եմ արդեն բավական է:Թե չէ արդեն ստեղծվեց իմ մոտ տպավորություն.թե ես գժվել եմ:Բայց միթե՞ երազել չի կարելի:
Կարելի է,սակայն երազներով ապրել չի կարելի…
Այսպիսով անցան տարիներ:Ես սրճարանում նստած սպասում եմ իմ ընկերուհուն,իսկ նա կարծես ուշացավ:Տեսնես բայց կգա՞: Չնայաց դա նրա սովորույթն է,հուսամ կգա: Այսպես նստած ես մտածում էի ընկերուհուս գալու-չգալու մասին,երբ ինձ մոտեցավ բարի ժպիտով մի տղա: Նա ինձ ներկայացավ Սարգիս անունով: Նրա դեմքը առաջին հայացքից ինձ ծանոթ թվաց,սակայն երբ ավելի ուշադիր նայեցի նրան հասկացա,որ ինչ-որ բան շփոթել էի: Այդ համակրելի երիտասարդը ժպիտը դեմքին մոտեցավ ինձ և քաղաքավարի ձևով խնդրեց նստել: Ես բնականաբար թույլ տվեցի,այլապես ինձ անքաղաքավարի մարդու պես կպահեի: Երբ նա նստեց ես ուշադիր նայեցի նրա աչքերին,հագուստին,խոսելաձևին: Նա ուներ գեղեցիկ սև աչքեր,սև մազեր ու շատ բարի խոսելաձև: Ես կարելի է ասել նրան շատ հավանեցի: Երիտասարդը մոտեցել էր ինձ ասելու,որ մի համերգի ժամանակ տեսել էր ինձ և շատ էր հավանել: Նա խնդրեց ինձ,որ եթե ես ցանկանամ մենք շփվենք իրար հետ: Քանի որ ես նրան չէի ճանաչում,բայց ուզում էի ծանոթանալ նրա հետ`միակ ճանապարհը շփվելն էլ: Ես համաձայնվեցի: Նա ոստիկան էր: Աշխատում էր ոստիկանությունում որպես քննիչ: Մենք հանդիպում էինք հաճախ և ես ինձ նրա հետ շատ պաշտպանված էի զգում: Մեր հարաբերությունները գնալով լրջացան և մենք որոշեցինք մեր հանդիպումների մասին տեղյակ պահել մեր ծնողներին: Իմ ծնողները շատ էին հավանել նրան: Սարգիսի ծնողները նույնպես հավանեցին ինձ և խնդրեցին մեզ,որ եթե կարող ենք արագացնենք մեր հարսանիքը: Նրանք պետք է մեկնեին արտերկիր: Մենք այդպես էլ արեցինք: Հարսանիքը շատ համեստ,բայց և շատ աշխույժ անցավ և մենք շատ ուրախ և երջանիկ էինք:
Ամեն ինչ շատ լավ էր: Ես չէի կարող պատկերացնել,որ կյանքում քո երազանքները ուղիղ իմաստով միայն երազանք են մնում: Քո հորինած հերոսները միայն մի պահ քեզ երջանակացնում են,բայց իսկական կյանքի երազը դա այն է ինչ դու ունես և երջանիկ ես: Ես իսկապես երջանիկ էի: Ուրախ,որ իմ կողքին կար նա,ում ես չեմ երազել,բայց հանդիպել եմ…..
Մի առավոտ արթնացա դռան զանգից: Արագ հագնվեցի և շտապեցի դուռը բացելու: Դռան առաջ մի երիտասարդ էր կանգնած: Կանաչ աչքերով երիտասարդը ինձ ժպտաց և ներկայացավ Տիգրան անունով: Ես շշմած կանգնել էի և նայում էի նրան`իմ երազների ասպետին.որին ես երազել էի և վերջապես նա հայտնվել էր: Սա երազ էր թե՞ իրականություն: Ես այդպես էլ կկանգնեի,եթե սկեսուր-մայրիկս չգար դռան մոտ և չդիմավորեր մեր հյուրին:Նա ներս մտավ,իսկ ինձ դեռ ոչ մի բան հասկանալի չէր: Ես զարմացած հայացքով հարցրեցի թե ով էր մեր հյուրը և ստացա շատ զարմանալի պատասխան: Պարզվում է Տիգրանը Սարգիսի հորեղբոր տղան է: Նա բժիշկ էր և մեկնել էր ԱՄՆ-ում իր ուսումը շարունակելու և այդպես էլ չէր վերադարձել: Երկար տարիներ հետո նա վերջապես եկել էր և որոշել աշխատել իր հայրենիքում:
Փաստորեն հրաշքներ լինում են և երազանքները անպայման իրականանում են:Միայն պետք է շատ երազել և հավատալ,որ քո երազն էլ կիրականանա......
Մեր երազանքները իրականանում են այն ժամանակ, երբ արդեն մոռացած ենք լինում նրանց մասին...
2009թ. գ. Կողբ











