пятница, 18 ноября 2011 г.

...ԼԱՑ ԵՂԱՐ,ԲԱՅՑ ՈՒՇ ԷՐ



Շքեղ, մեծ պալատ էր: Ամբողջը զարդարված էր սպիտակ ու կարմիր ծաղիկներով: Դահլիճում ամեն ինչ փայլում էր. փայլում էին փուչիկները, փայլում էին բոլոր լույսերը: Փայլում էին տոնակատարության մեղավորները`հարսն ու փեսան:
Նրանք շատ ուրախ էին: Նրանց երազած օրը եկել էր և երկուսն էլ ցանկանում էին այն անցկացնել հրաշալի կերպով: Նրանց սրտերը զարկում էին իրար հետ, նրանց աչքերը փայլում էին իրար նայելիս: Ամեն ինչ կատարյալ էր:
Հարսանիքին ներկա բոլոր մասնակիցներն ի սրտե ուրախ էին Յանայի և Վահագի համար: Նրանք եկել էին ներկա գտնվելու նրանց կյանքի ամենաուրախ իրադարձությանը: Ես էլ էի ներկա հարսանիքին: Բոլոր հրավիրվածների հետ ես էլ էի հայացքով միայն նայում հարսին և փեսային: Բոլորի հետ միասին ես էլ էի խմում նրանց կենացը: Բայց այդ բոլորից հաստատ ես տարբերվում էի: Ես նրանցից ոչ մեկի հարազատը չէի: Պարզապես փեսան իմ նախկին ընկերն էր:

Մի քանի օր առաջ աշխատանքի վայրում էի, երբ մի նամակ ստացա: Դա հարսանիքի հրավիրատոմս էր, որում Վահագը խնդրում էր անպայման ներկա գտնվել հարսանիքին: Ինձ համար շատ անսպասելի էր: Սկզբում ես ցանկություն`նույնիսկ մտադրություն էլ չունեի մասնակցելու հարսանիքին, սակայն ընկերուհիներիս խորհրդով փոխեցի որոշումս:
Երեկ գնացել էի ինձ համար զգեստ գնելու: Առաջին իսկ այցելածս խանութ-սրահում ես մի գեղեցիկ զգեստ հավանեցի: Այն բաց կանաչ գույն ուներ: Ես այն փորձեցի և աշխատողների խորհրդով վերցրեցի զգեստը: Հետո ինձ համար գնեցի գեղեցիկ սև կոշիկներ`ի համապատասխան իմ ձեռքի սև պայուսակի գույնին: Այսօր վաղ առավոտյան գնացի գեղեցկության սրահ: Երկար ժամանակ պահաջվեց ինձ`իմ տոնական հարդարումը անելու համար: Վերջապես որոշեցի մազերս գանգրացնել և մի կողքի վրա հավաքել:Մի քանի ժամ շարունակ ես զբաղված էր դիմահարդարմամբ ու վերջապես հասցրեցի հարսանյաց հանդեսին: Ճանպարհին քիչ էր մնում որ հտ դառնայի:Պարզապես ինձ համար դժվար էր գտնվել նրա հարսանիքին…..



Ընդամենը տասնվեց տարեկան էի, երբ սիրահարվեցի: Վահագը տասնյոթ տարեկան էր: Մեկ տարի շփվելուց հետո նրան բանակ տարան: Դա մեր սիրո համար մեծ փորձություն էր: Ուղիղ երկու տարի մենք տանջվեցինք կարոտից, եկրար սպասեցինք մեր հանդիպմանը` բայց եկավ այդ օրը: Վահագը եկավ բանակից:Ես ավելի էի հասունացել և դարձել էի չափահաս, իսկ Վահագը եկավ առնական տղամարդ դարձած: Բայց մեր սիրո հեքիաթը շատ արագ փշրվեց: Դեռ մի քանի ամիս էր անցել, երբ չար մարդիկ բաժանեցին մեզ: Բոլորը մեր դեմ էին: Թվում էր, թե երկիրն էլ էր մեր դեմ և դադարել էր պտտվել մեր շուրջը: Վահագի հարազատները`մայրը, հայրը, քույրը ու եղբայրը ամենաշատն էր փորձում մեր հարաբերություններին խանգառել: Նրանք դեմ էին ինձ:Նրանք արեցին ամեն ինչ, միայն մենք իրար հետ չլինենք: Նրանք մեզ բաժանեցին: Իմ և Վահագի մեջ կար շատ մեծ տարբերություն: Ես հասարակ ընտանիքից էի, ու ամոթ էր որ ես լինեմ նրա կողքը: Նրանք ինձ Վահագի առաջ սարքեցին դավաճան, իսկ ես անզոր էի պայքարելու և չկարողացա ապացուցել իմ անմեղությունը: Որովհետև նրանք լավ էին խաղում իրենց դերերը: Ու մենք բաժանվեցինք և այդ օրվանից ես նրան չէի տեսել….


 Այսօր ես ղակավարում եմ մի մեծ հիմնարկ: Ես տնօրինում եմ 1000 ավոր մարդկանց; Ես իմ պաշտոնին եմ հասել իմ սեփական միջոցներով և իմ աշխատասիրության շնորհիվ:Այսօր ես ծրագրավորման ֆիրմայի տնօրեն եմ`մինչդեռ Վահագը այն ժամանակ աշխատում էր բանկում: Նա խորհդատու էր, իսկ այսօր մեկնում է արտերկիր իր ընտանիքի` հոր,մոր,քրոջ ու եղբոր կարիքները տեղի տեղին հոգալու համար: Բայց ես այսօր եկել եմ նրա հարսանիքին: Ես նայում եմ նրան`նա իսկապես ուրախ է: Նրա հայացքում երջանկություն կա: Ես նրան այդպես երջանիկ չէի տեսել`նույնիսկ իմ կողքին: Ահա կանաչ աչքեր դիպան իմ հայացքին: Մենք նայեցինք հեռվից իրար աչքերի մեջ: Նա նկատեց ինձ, տեսավ որ եկել եմ: Ես անմիջապես վերցրի պայուսակս և դուրս վազեցի: Զանգեցի տաքսի և սպասում էի դրսում կանգնած,երբ մի ծանոթ ձայն լսեցի: Ես շրջվեցի և զարմացա: Նա ինձ մոտեցավ`ծանոթ քայլեր էին: Նրա ձայնը ես լսեցի`այն նույն ձայնը որով շշնջում էր ականջիս մի ժամանակ: Նա նայում էր աչքերիս`կանաչ աչքեր, ճիշտ իմ զգեստի գույն…Ես մի ժամանակ այդ աչքերն եմ սիրել…..

-չէի սպասում որ կգաս,շատ ուրախ եմ…
-Վահագ շնորհավորում եմ քեզ և անսահման երջանկություն եմ ցանկանում:
-Մերի, խնդրում եմ մի գնա, մնա..ես ուզում եմ խոսեմ քո հետ, ես քեզ սիրում եմ:
-Վահագ անիմաստ է, դու այսօր ամուսնանում ես ու մենք իրար հետ խոսելու ոչինչ չունենք:
-Մերի խնդրում եմ հասկացիր ինձ ու ներիր, ես սխալ եմ եղել:
-Վահագ ես քեզնից ոչինչ չեմ խնդրում, ուղղակի գնա ու երջանիկ եղիր….
-Մերի, ես քեզ սիրում եմ:
-Վահագ, չեմ ուզում ես քեզ տեսնեմ….


Տաքսին եկավ: Ես շտապեցի նստել, իսկ Վահագը բռնեց ձեռքս: Նա չէր թողնում ինձ, որ ես գնայի: Ինձ ամուր գրկել էր և ասում էր միայն, որ ներեմ իրեն, որ ինձ սիրում էր: Ես լաց էի լինում`նա մաքրեց արցունքներս: Նա մաքրում էր արցունքներս և խնդրում էր, որ միայն ներեմ իրեն: Հանկարծ դրսից մի ամբոխ դուրս եկավ: Նրանք տեսան մեզ գրկախառնված`ես ամենաշատը դա չէի ուզենա, որ տեսնեին: Նրանք զարմացած էին,ո չինչ չէին հասկանում: Ես ուզում էի ազատվել, բայց անզոր էի: Արդեն ուշ էր և բավականին ցուրտ էր եղանակը: Երկնքից արդեն կաթիլ-կաթիլ անձրև էր թափվում ու խառնվում արցունքներիս: Ես ու նա անձրևի տակ կանգնած վիճում էինք: Հանկարծ Վահագը բոլորի ներկայությամբ ծնկի իջավ իմ առաջ և լացելով ներողություն խնդրեց: Նա գոռում էր, լաց էր լինում ու խնդրում, որ ներեմ: Երկնքից անձրև էր թափվում և կարծես նա էլ էր լացում մեր կորած սիրո համար: Ես լրջացա և սառնորեն ասացի, որ չեմ ներում: Ես սպանեցի նրան: Նրա ձայնը անձրևի աղմուկից էլ բարձր էր: Նա դեռ ներողություն էր խնդրում և արտասվում էր:

Եղանակը ցուրտ էր: Ես նստեցի մեքենայի մեջ, իսկ նա դեռ չէր դադարում լաց լինել: Քրտնած պատուհանից ոչին չէր երևում: Վարորդը հարցրեք գնա՞նք, պատասխանեցի այո: Մեքենայի շարժիչը միացավ: Ես ներսում մենակ էի`իմ հուշերի և հույզերի հետ: Դրսում թողած էր մի մեծ բազմություն,իսկ նրանց մեջ մի էակ, որը տառապում էր իմ սիրո համար: Տառապում էր և արտասվում: Պատուհանից ոչինչ չէր երևում: Ես մաքրեցի պատուհանը `մատով գրելով ապակու վրա …Լաց եղար,բայց ուշ էր


Նվիրում եմ Է.Մ. - ին

пятница, 11 ноября 2011 г.

ՁՅԱՆ ՍԻՐԱՀԱՐ

Ամեն անգամ երբ ձյուն է գալիս,ես սիրահարվում եմ:Ես կորցնում եմ ինքս ինձ ,դուրս եմ գալիս իմ սահմաններից և խելագառվում:


Ամեն անգամ ձյան տակով քայլելիս,երբ ձյան փաթիլները ընկնում են վրաս,ես զարմանում եմ ախարհի վրա:Անթիվ,անհամար ձյան փաթիլներ են ընկնում գետնին:Նրանք այնքան շատ են,որ նույնիսկ թիվ չկա նրանց քանակը նշելու համար:Միշտ ինձ թվում էր,եթե մի տեղից հսկայական քանակությամբ զանգված ընկնի,դրանց աղմուկից երևի մեր ականջները կփակվեին հավիտյան:Բայց ինչ որ մեկը լսե՞լ է ձյան ժամանակ հսկայական աղմուկ:Ինձ թվում է այնպիսի մեկը չկա:


Ձյունն անքան հանգիստ է թափվում, այնպիսի լռությամբ, որ նույնիսկ ինձ թվում է՝ աշխարհի աղմուկն է խանգառում ձյան փաթիլներին:


Այդ փաթիլներն այնքան են գերում ինձ, որ ակամայից նրանց նայելիս ես անէանում եմ այս խենթ աշխարհից:
Եղել են պահեր, որ մի քանի ժամ շարունակ ես նստել եմ պատուհանին և անվերջ նայել եմ ձյան փաթիլների շքեղ շքահանդեսին:


Նրանք պարում են: Պարում են հանգիստ, նրբին, դանդաղ քայլերով:
Ջյան փաթիլները պարում են բալետ`օդում պտտվում ու գետնին իջնում պարուհու նման շատ գոհ և հանգիստ:
Ձյան փաթիլները տանգո են պարում: Իրար միանում օդում, միաձուլվում են կարծես 2 խենթ սիրահար և ընկնում են գետնին դանդաղ:


Նրանք պարում են քամու երգի տակ և քամու ուժից պտտվում են աջ և ձախ:
Ձյունը սպիտակ է , այնքան է ճերմակ`կարծես ամպերից կարված է վերմակ:
Ձյունը հեքիաթ է, հրաշք երևույթ….

Երբ ձյուն է գալիս, ակամայից ես սիրահարվում եմ


ՉԿԱՐԴԱՑՎԱԾ ՆԱՄԱԿ(ՄԱՍ 2)



ՍԿԻԶԲԸ ԸՆԹԵՐՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ`
Աստված իմ միթե ես չեմ հասկացել, որ վարդի վրա դրվածը ինձ ուղղված նամակ էր: Իսկ ես միայն վերնագիրն եմ կարդացել ու հիմարի նման ինչ որ հանդիպման եմ գնացել: Իմ Արմանը հիվանդ է, նրան պետք է վիրահատեն, իսկ ես նրա անկեղծ սիրուն ինչեր ասես չեմ կասկածել:
Ես հիմա պետք է լինեի նրա կողքին, ես պետք է նրա ցավը մեղմեի:Այնինչ ես այսօր ու նույնիսկ երեկ չեմ տեսել նրան,չեմ քաջալերել:
Նա է իմ սերը, եթե ես նրան չասեմ որ կյանքում ամեն ինչ լավ է, որ այս ամենը շատ շուտով կանցնի, որ նրա այդ պրոբլեմը ու վիրահատությունը շատ լավ կանցնի` նստել եմ տանը ու մեղադրում եմ նրան: Մտածում եմ, որ նա ինձ չի սիրում, որ ինձ հետ նա անկեղծ չէր վարվում: Եվ նույնիսկ այդպես, հիվանդ ժամանակ նա եկել էր տուն: Բերել էր ինձ վարդ: Չնայաց որ նա շատ-շատ ուներ դարդ:
Ես դուրս գնացի, վերցրի նամակս`հենց այն նամակը, որ դեռ վաղուց էր նրան պետք հանձնել, բայց որը ես միշտ վախեցել եմ անել:
Ահա ես հասա ու սպասում եմ, սպասում եմ քեզ: Բայց արդեն այսօր ոչ թե հենց քեզ, այլ լուր քո մասին, քո վիճակի մասին: Իմանամ թե դու ոնց ես քեզ զգում, ախր  դու իմ կյանք` քեզ շատ եմ սիրում…
Ահա բժիշկը դուրս եկավ ու հարազատներին ման եկավ: Ծնողների հետ ես էլ  վազեցի ու հենց  բժշկի առաջ կանգնեցի: Նա անհանգիստ էր, թեև տխուր չէր: Շատ հանգիստ տոնով խնդրեց չհուզվել, ասաց ամեն ինչ հաջող է անցել, բայց նրա վիճակը կարող էր փոխվել: Նա դեռ քնած էր, բայց ես ուզում էի նրա մոտ լինել, որ երբ արթնանար ես նրան ժպտամ, նրան մի սիրո ջերմ համբույր տամ, ու տամ մի նամակ, որը նրա կյանքը հաստատ կփոխի ու կոգնի նրան, որ շուտ կազդուրվի:
Ու ահա եկան բժիշկները ու ինձ խնդրեցին լքել պալատը: Ես դուրս եկա, բայց թողեցի իմ նամակը`իմ սիրելիի հենց ձեռքի մեջ: Ու ես դուրս եկա, չտեսա նրա կանաչ աչքերը, ինձ ժպտացող ու գգվող աչքերը, ու նրանց մեջ հավերժ առկայծող ու անմար սերը: Անցավ մոտ 1 ժամ, բայց մի դար տևեց, ժամանակն ասես թե կանգ էր առել: Բժիշկն Արմանից լուր չբերեց, ու իմ սրտին մի կսկիծ էր պատել:
Բժիշկը եկավ թախծոտ աչքերով, կանգնեց նա տխուր: Մենք մոտեցանք նրան, նա մեզ հայտարարեց մի այնպիսի լուր, որ ողջ աշխարհը շուռ եկավ վրաս: Արմանի սիրտը չէր դիմացել այդ ահավոր ու շատ ծանր վիրահատությանը: Նա իմ նամակը չէր կարդացել`այդ էր ինձ համար ցավալի իրողությունը….
Մի սպիտակ սենյակ`լուռ ու անձայն: Մի անկողին`այն դատարկ չէ`վրան մի մարդ,մի սուրբ էակ, մի ամբողջ կյանք:
Մի ամբողջ կյանք, բայց ինձ համար: Վրան դրված է մի նամակ, մի չկարդացված ու հենց կարդալուն շատ դժվար հասած մի նամակ:Մի սպիտակ թուղթ, վրան ոչ մի բառ`առանց վերնագիր: Ներսում 3 բառ, մի նախադասություն`սպասված խոսքեր:


ՆԱ ԴԱ ՉԿԱՐԴԱՑ, ՆԱ ԴԱ ՉԼՍԵՑ, ՆԱ ԻՆՁ ՉՏԵՍԱՎ ՈՒ ԴԱ ՉԻՄԱՑԱՎ: ՉԻՄԱՑԱՎ, ՈՐ ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՐԵՆ: ՈՒ ՉՏԵՍԱ ԵՍ ԱՅԴ ՊԱՀԻՆ ՆՐԱ ԿԱՆԱՉ ԱՉՔԵՐԸ`ՈՒ ԷԼ ՉԵՄ ՏԵՍՆԻ: ԱՅԴ ԽՈՍՔԵՐԸ ԵՍ ՆՐԱՆ ՉԵՄ ԱՍԻ….ԷԼ ԻՄ ՆԱՄԱԿԸ ՆՐԱՆ ՉԵՄ ՀԱՆՁՆԻ……..

ԵՍ ՆՐԱ ՀԱՄԱՐ ԱՄԵՆ ՕՐ ԿՏԱՆԵՄ ԼՈԿ 2 ԲԱՆ`ՍՊԻՏԱԿ ՎԱՐԴԵՐ`ՈՐՊԵՍ ՍԻՐՈ ՀՈՒՇ…………ՉԿԱՐԴԱՑՎԱԾ ՆԱՄԱԿ`ՄԻ ՍՊԻՏԱԿ ԹՈՒՂԹ………



ԳՆԱՀԱՏԵՔ և ՊԱՀՊԱՆԵՔ ՁԵՐ ՍԵՐԸ….ՀԵՏՈ ՈՒՇ ԿԼՆԻ`ՆԱՅԵՔ ՉԶՋԱՔ…