понедельник, 26 декабря 2011 г.

ԵՍ ՈՒ ԴՈՒ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)



Մի երեկույթ էր, սիրո երեկո,
Առաջին անգամ քեզ հանդիպեցի,
Եվ անմար աստղեր երկնում փայլեցին,
Մեր սիրո համար նրանք այրվեցին:

Մեր հայացքները`տես հանդիպեցին,
Իմ հոգու մեջ վառ քո հոգին տեսա,
նայեցի փայլող քո աչքերի մեջ
իմ հանդեպ սերը ես այնտեղ գտա:

Դահլիճում անթիվ լույսեր վառվեցին,
Գաղտնի հայացքով իրար ժպտացինք,
Բոլորի առաջ, բոլորից թաքուն,
Մենք կարծես իրար սեր բացատրեցինք:

Մի սիրող զույգ էլ աշխարհում ծնվեց,
Եվս երկու սիրտ իրար միացան,
Այս մեծ երկրի մեջ սերս հայտնվեց,
Ամբողջ աշխարհը`տես իմը դարձավ…

суббота, 10 декабря 2011 г.

ՍԵՐՆ Է ՄԵՂԱՎՈՐ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)



Ու շրջվեց Անահիտը`վերջին անգամ նայելով Արտակին: Իր սիրելին հեռացավ, ու ինքը էլ երբեք չէր տեսնի նրան: Արտակը գնաց անվերադարձ,Անահիտին թողնելով այս աշխարհում միայնակ: Անահիտը չուներ ոչ մեկ. չուներ ոչ ծնողներ, ոչ էլ հարազատներ: Նա մեծացել էր մանկատանը`ասում են դեռ նորածին հասակից: Թե որտեղ էին նրա ծնողները, ոչ ոք չգիտեր: Իսկ ինքը`Անահիտը, չէր էլ ցանկանում իմանալ որտեղից է :

Նա Արտակին հանդիպել էր համալսարանում: Դեռևս դպրոցում իրեն փայլուն դրսևորած փոքրիկ աղջնակին սիրում էին բոլոր ուսուցիչները: Դպրոցը գերազանց ավարտելուց հետո մանկատան աշխատողները խորհուրդ տվեցին նրան շարունակել ուսումը: Սկզբում Անահիտը դեմ էր, բայց հետագայում փոխեց որոշումը: Նա երկար մտածելուց հետո ընտրեց բժշկի մասնագիտությունը: Անահիտը շատ էր ցանկանում օգնել անխտիր  բոլոր մարդկանց…


Անահիտի համար իր ուսումը շատ դժվար էր տրվել, այդ պատճառով նա ցանկանում էր շատ լավ սովորել: Միայն ժամանակը հատկացնում էր իր ուսմանը և կողմնակի ոչնչի մասին երբեք չէր մտածում: Սակայն Արտակի հանդեպ ունեցած սերը նրան ինչ որ ժամանակով կտրեց իրեն իր երազանքից`ուսումից: Նրա համար դասերը դարձան երկրորդ պլան և սկսեց ավելի քիչ ուշադրություն և ժամանակ հատկեցնել դասերին:

Դե ինչպես ասում են սերը հաղթում է ամեն ինչին`թե բանականությանը,թե մտքին ու խելքին:    Եվ այս դեպքում նույնպես`Անահիտին հաղթեց սերը……Անահիտը սովորում էր, բայց նա մտքով միշտ Արտակի հետ էր:


Երբ ավարտեցին Արտակն ու Անահիտը իրենց ուսումը, նրանք երկուսն էլ ցանկություն հայտնեցին աշխատելու: Երկուսն էլ աշխատեցին նույն հիմնարկում, իրար հետ`որպես միկրովիրաբույժ: Ասում էին, որ նրանք լավ մասնագետ էին`թեև երիտասարդ բժիշկներին դեռ շատ վստահող էլ չկար: Սակայն բոլորը գտնում էին, որ Արտակը ավելի վստահելի է, քան Անահիտը: Քանի որ Արտակի գիտելիքները ավելի խորացված էին:
Մասնագետ բժիշկների օգնությամբ Անահիտն ու Արտակը անցկացրեցին իրենց
 Պրակտիկան`դառնալով ավելի հմուտ և վստահելի մասնագետ:

Մի քանի ամիս անց, երբ նոր հմտացած մասնագետները փորձում էին արդեն վիրահատություններ անցկացնել, հիվանդասենյակ բերեցին մի երիտասարդ աղջկա, որին անհապաղ պետք էր վիրահատել: Ոչ փորձառու մասնագետները իրենց վրա վերցրեցին ողջ պատասխանատվությունը և սկսեցին վիրահատությունը…

Անահիտը շատ էր վախենում, նա այլևս չէր ցանկանում աշխատել: Հասկանում էր մասնագիտության լրջությունը և որոշում էր ընդունել իր մեջ`սա կլինի վերջինը….
Մինչ Անահիտը մտածում էր այդ ուղղությամբ, հիվանդի վիճակը ծանրացավ: Արտակը խնդրեց արագ պատրաստել էլեկտրաշոկը…
Անահիտը վախից դողում էր.նա միշտ սարսափել է, որ մի օր կգտնվի նման ծանր դրության մեջ: Նրա գլուխը սկսեց պտտվել և ուշագնաց ընկավ գետնին: Արտակը մի պահ մոռացավ հիվանդին և վազեց դեպի Անահիտը: Նրան նստեցրեց աթոռին և փորձեց ուշքի բերել: Անահիտը բացեց աչքերը և նայեց շուրջը…..Արտակը կարծես հանգստացավ և վազեց դեպի հիվանդը: Վերցրեց էլէկրաշոկը և փորձեց փրկել աղջկան………բայց ուշ էր…


Դատարանում այդ օրը խառնաշփոթ էր: Բոլորը անհամբեր սպասում էին դատավորի վճռին…Տղայի հարազատները սպասում էին արդար որոշման և հուսով էին, որ մեղավորները կպատժվեն: Սենյակում ներկա բոլոր քույրերը ցուցմունք էին տվել ի շահ բժշկի`Արտակի,որը կատարել էր իր`բժշկին հասնող բոլոր գործերը: Նրանց բոլորի կարծիքով մեղավոր էր Անահիտը, որն ընդհանրապես բժիշկ կոչվելու իրավունք չուներ: Դատավորին ամեն ինչ պարզ էր, նա հեռացել էր իր արդար և անկողմնակալ վճիռը կայացնելու:

Դահլիճի դռները բացվեցին և բոլորը ոտքի ելան: Ներս էր գալիս Դատավորը: Նա եկավ խորհրդավոր հայացքով, բացեց իր  թղթապանակը և սկսեց իր ելույթը:Դատավորը ցմահ ազատազրկմամբ պատժեց Արտակին, իսկ Անահիտին արգելեց այլևս աշխատել որպես բժիշկ:

Նրանք երկուսն էլ փոշմանել էին, որ սովորելու ժամանակ ուշադիր չեն եղել և չեն կարողացել յուրացնել բժշկի մասնագիտության հմտությունները…


 ՍԻՐՈ ՊԱՏՃԱՌՈՎ ՄԻ ԹՈՂԵՔ ԿԻՍԱՏ ՁԵՐ ՈՒՍՈՒՄԸ: ՀԻՇԵՔ`ԴՈՒՔ ԴԱՌՆՈՒՄ ԵՔ ՄԱՍՆԱԳԵՏ...ՈՐԸ ՎԱՂԸ ՊԵՏՔ Է ՓՈԽԱՐԻՆԻ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍՆԱԳԵՏԻՆ:

пятница, 18 ноября 2011 г.

...ԼԱՑ ԵՂԱՐ,ԲԱՅՑ ՈՒՇ ԷՐ



Շքեղ, մեծ պալատ էր: Ամբողջը զարդարված էր սպիտակ ու կարմիր ծաղիկներով: Դահլիճում ամեն ինչ փայլում էր. փայլում էին փուչիկները, փայլում էին բոլոր լույսերը: Փայլում էին տոնակատարության մեղավորները`հարսն ու փեսան:
Նրանք շատ ուրախ էին: Նրանց երազած օրը եկել էր և երկուսն էլ ցանկանում էին այն անցկացնել հրաշալի կերպով: Նրանց սրտերը զարկում էին իրար հետ, նրանց աչքերը փայլում էին իրար նայելիս: Ամեն ինչ կատարյալ էր:
Հարսանիքին ներկա բոլոր մասնակիցներն ի սրտե ուրախ էին Յանայի և Վահագի համար: Նրանք եկել էին ներկա գտնվելու նրանց կյանքի ամենաուրախ իրադարձությանը: Ես էլ էի ներկա հարսանիքին: Բոլոր հրավիրվածների հետ ես էլ էի հայացքով միայն նայում հարսին և փեսային: Բոլորի հետ միասին ես էլ էի խմում նրանց կենացը: Բայց այդ բոլորից հաստատ ես տարբերվում էի: Ես նրանցից ոչ մեկի հարազատը չէի: Պարզապես փեսան իմ նախկին ընկերն էր:

Մի քանի օր առաջ աշխատանքի վայրում էի, երբ մի նամակ ստացա: Դա հարսանիքի հրավիրատոմս էր, որում Վահագը խնդրում էր անպայման ներկա գտնվել հարսանիքին: Ինձ համար շատ անսպասելի էր: Սկզբում ես ցանկություն`նույնիսկ մտադրություն էլ չունեի մասնակցելու հարսանիքին, սակայն ընկերուհիներիս խորհրդով փոխեցի որոշումս:
Երեկ գնացել էի ինձ համար զգեստ գնելու: Առաջին իսկ այցելածս խանութ-սրահում ես մի գեղեցիկ զգեստ հավանեցի: Այն բաց կանաչ գույն ուներ: Ես այն փորձեցի և աշխատողների խորհրդով վերցրեցի զգեստը: Հետո ինձ համար գնեցի գեղեցիկ սև կոշիկներ`ի համապատասխան իմ ձեռքի սև պայուսակի գույնին: Այսօր վաղ առավոտյան գնացի գեղեցկության սրահ: Երկար ժամանակ պահաջվեց ինձ`իմ տոնական հարդարումը անելու համար: Վերջապես որոշեցի մազերս գանգրացնել և մի կողքի վրա հավաքել:Մի քանի ժամ շարունակ ես զբաղված էր դիմահարդարմամբ ու վերջապես հասցրեցի հարսանյաց հանդեսին: Ճանպարհին քիչ էր մնում որ հտ դառնայի:Պարզապես ինձ համար դժվար էր գտնվել նրա հարսանիքին…..



Ընդամենը տասնվեց տարեկան էի, երբ սիրահարվեցի: Վահագը տասնյոթ տարեկան էր: Մեկ տարի շփվելուց հետո նրան բանակ տարան: Դա մեր սիրո համար մեծ փորձություն էր: Ուղիղ երկու տարի մենք տանջվեցինք կարոտից, եկրար սպասեցինք մեր հանդիպմանը` բայց եկավ այդ օրը: Վահագը եկավ բանակից:Ես ավելի էի հասունացել և դարձել էի չափահաս, իսկ Վահագը եկավ առնական տղամարդ դարձած: Բայց մեր սիրո հեքիաթը շատ արագ փշրվեց: Դեռ մի քանի ամիս էր անցել, երբ չար մարդիկ բաժանեցին մեզ: Բոլորը մեր դեմ էին: Թվում էր, թե երկիրն էլ էր մեր դեմ և դադարել էր պտտվել մեր շուրջը: Վահագի հարազատները`մայրը, հայրը, քույրը ու եղբայրը ամենաշատն էր փորձում մեր հարաբերություններին խանգառել: Նրանք դեմ էին ինձ:Նրանք արեցին ամեն ինչ, միայն մենք իրար հետ չլինենք: Նրանք մեզ բաժանեցին: Իմ և Վահագի մեջ կար շատ մեծ տարբերություն: Ես հասարակ ընտանիքից էի, ու ամոթ էր որ ես լինեմ նրա կողքը: Նրանք ինձ Վահագի առաջ սարքեցին դավաճան, իսկ ես անզոր էի պայքարելու և չկարողացա ապացուցել իմ անմեղությունը: Որովհետև նրանք լավ էին խաղում իրենց դերերը: Ու մենք բաժանվեցինք և այդ օրվանից ես նրան չէի տեսել….


 Այսօր ես ղակավարում եմ մի մեծ հիմնարկ: Ես տնօրինում եմ 1000 ավոր մարդկանց; Ես իմ պաշտոնին եմ հասել իմ սեփական միջոցներով և իմ աշխատասիրության շնորհիվ:Այսօր ես ծրագրավորման ֆիրմայի տնօրեն եմ`մինչդեռ Վահագը այն ժամանակ աշխատում էր բանկում: Նա խորհդատու էր, իսկ այսօր մեկնում է արտերկիր իր ընտանիքի` հոր,մոր,քրոջ ու եղբոր կարիքները տեղի տեղին հոգալու համար: Բայց ես այսօր եկել եմ նրա հարսանիքին: Ես նայում եմ նրան`նա իսկապես ուրախ է: Նրա հայացքում երջանկություն կա: Ես նրան այդպես երջանիկ չէի տեսել`նույնիսկ իմ կողքին: Ահա կանաչ աչքեր դիպան իմ հայացքին: Մենք նայեցինք հեռվից իրար աչքերի մեջ: Նա նկատեց ինձ, տեսավ որ եկել եմ: Ես անմիջապես վերցրի պայուսակս և դուրս վազեցի: Զանգեցի տաքսի և սպասում էի դրսում կանգնած,երբ մի ծանոթ ձայն լսեցի: Ես շրջվեցի և զարմացա: Նա ինձ մոտեցավ`ծանոթ քայլեր էին: Նրա ձայնը ես լսեցի`այն նույն ձայնը որով շշնջում էր ականջիս մի ժամանակ: Նա նայում էր աչքերիս`կանաչ աչքեր, ճիշտ իմ զգեստի գույն…Ես մի ժամանակ այդ աչքերն եմ սիրել…..

-չէի սպասում որ կգաս,շատ ուրախ եմ…
-Վահագ շնորհավորում եմ քեզ և անսահման երջանկություն եմ ցանկանում:
-Մերի, խնդրում եմ մի գնա, մնա..ես ուզում եմ խոսեմ քո հետ, ես քեզ սիրում եմ:
-Վահագ անիմաստ է, դու այսօր ամուսնանում ես ու մենք իրար հետ խոսելու ոչինչ չունենք:
-Մերի խնդրում եմ հասկացիր ինձ ու ներիր, ես սխալ եմ եղել:
-Վահագ ես քեզնից ոչինչ չեմ խնդրում, ուղղակի գնա ու երջանիկ եղիր….
-Մերի, ես քեզ սիրում եմ:
-Վահագ, չեմ ուզում ես քեզ տեսնեմ….


Տաքսին եկավ: Ես շտապեցի նստել, իսկ Վահագը բռնեց ձեռքս: Նա չէր թողնում ինձ, որ ես գնայի: Ինձ ամուր գրկել էր և ասում էր միայն, որ ներեմ իրեն, որ ինձ սիրում էր: Ես լաց էի լինում`նա մաքրեց արցունքներս: Նա մաքրում էր արցունքներս և խնդրում էր, որ միայն ներեմ իրեն: Հանկարծ դրսից մի ամբոխ դուրս եկավ: Նրանք տեսան մեզ գրկախառնված`ես ամենաշատը դա չէի ուզենա, որ տեսնեին: Նրանք զարմացած էին,ո չինչ չէին հասկանում: Ես ուզում էի ազատվել, բայց անզոր էի: Արդեն ուշ էր և բավականին ցուրտ էր եղանակը: Երկնքից արդեն կաթիլ-կաթիլ անձրև էր թափվում ու խառնվում արցունքներիս: Ես ու նա անձրևի տակ կանգնած վիճում էինք: Հանկարծ Վահագը բոլորի ներկայությամբ ծնկի իջավ իմ առաջ և լացելով ներողություն խնդրեց: Նա գոռում էր, լաց էր լինում ու խնդրում, որ ներեմ: Երկնքից անձրև էր թափվում և կարծես նա էլ էր լացում մեր կորած սիրո համար: Ես լրջացա և սառնորեն ասացի, որ չեմ ներում: Ես սպանեցի նրան: Նրա ձայնը անձրևի աղմուկից էլ բարձր էր: Նա դեռ ներողություն էր խնդրում և արտասվում էր:

Եղանակը ցուրտ էր: Ես նստեցի մեքենայի մեջ, իսկ նա դեռ չէր դադարում լաց լինել: Քրտնած պատուհանից ոչին չէր երևում: Վարորդը հարցրեք գնա՞նք, պատասխանեցի այո: Մեքենայի շարժիչը միացավ: Ես ներսում մենակ էի`իմ հուշերի և հույզերի հետ: Դրսում թողած էր մի մեծ բազմություն,իսկ նրանց մեջ մի էակ, որը տառապում էր իմ սիրո համար: Տառապում էր և արտասվում: Պատուհանից ոչինչ չէր երևում: Ես մաքրեցի պատուհանը `մատով գրելով ապակու վրա …Լաց եղար,բայց ուշ էր


Նվիրում եմ Է.Մ. - ին

пятница, 11 ноября 2011 г.

ՁՅԱՆ ՍԻՐԱՀԱՐ

Ամեն անգամ երբ ձյուն է գալիս,ես սիրահարվում եմ:Ես կորցնում եմ ինքս ինձ ,դուրս եմ գալիս իմ սահմաններից և խելագառվում:


Ամեն անգամ ձյան տակով քայլելիս,երբ ձյան փաթիլները ընկնում են վրաս,ես զարմանում եմ ախարհի վրա:Անթիվ,անհամար ձյան փաթիլներ են ընկնում գետնին:Նրանք այնքան շատ են,որ նույնիսկ թիվ չկա նրանց քանակը նշելու համար:Միշտ ինձ թվում էր,եթե մի տեղից հսկայական քանակությամբ զանգված ընկնի,դրանց աղմուկից երևի մեր ականջները կփակվեին հավիտյան:Բայց ինչ որ մեկը լսե՞լ է ձյան ժամանակ հսկայական աղմուկ:Ինձ թվում է այնպիսի մեկը չկա:


Ձյունն անքան հանգիստ է թափվում, այնպիսի լռությամբ, որ նույնիսկ ինձ թվում է՝ աշխարհի աղմուկն է խանգառում ձյան փաթիլներին:


Այդ փաթիլներն այնքան են գերում ինձ, որ ակամայից նրանց նայելիս ես անէանում եմ այս խենթ աշխարհից:
Եղել են պահեր, որ մի քանի ժամ շարունակ ես նստել եմ պատուհանին և անվերջ նայել եմ ձյան փաթիլների շքեղ շքահանդեսին:


Նրանք պարում են: Պարում են հանգիստ, նրբին, դանդաղ քայլերով:
Ջյան փաթիլները պարում են բալետ`օդում պտտվում ու գետնին իջնում պարուհու նման շատ գոհ և հանգիստ:
Ձյան փաթիլները տանգո են պարում: Իրար միանում օդում, միաձուլվում են կարծես 2 խենթ սիրահար և ընկնում են գետնին դանդաղ:


Նրանք պարում են քամու երգի տակ և քամու ուժից պտտվում են աջ և ձախ:
Ձյունը սպիտակ է , այնքան է ճերմակ`կարծես ամպերից կարված է վերմակ:
Ձյունը հեքիաթ է, հրաշք երևույթ….

Երբ ձյուն է գալիս, ակամայից ես սիրահարվում եմ


ՉԿԱՐԴԱՑՎԱԾ ՆԱՄԱԿ(ՄԱՍ 2)



ՍԿԻԶԲԸ ԸՆԹԵՐՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ`
Աստված իմ միթե ես չեմ հասկացել, որ վարդի վրա դրվածը ինձ ուղղված նամակ էր: Իսկ ես միայն վերնագիրն եմ կարդացել ու հիմարի նման ինչ որ հանդիպման եմ գնացել: Իմ Արմանը հիվանդ է, նրան պետք է վիրահատեն, իսկ ես նրա անկեղծ սիրուն ինչեր ասես չեմ կասկածել:
Ես հիմա պետք է լինեի նրա կողքին, ես պետք է նրա ցավը մեղմեի:Այնինչ ես այսօր ու նույնիսկ երեկ չեմ տեսել նրան,չեմ քաջալերել:
Նա է իմ սերը, եթե ես նրան չասեմ որ կյանքում ամեն ինչ լավ է, որ այս ամենը շատ շուտով կանցնի, որ նրա այդ պրոբլեմը ու վիրահատությունը շատ լավ կանցնի` նստել եմ տանը ու մեղադրում եմ նրան: Մտածում եմ, որ նա ինձ չի սիրում, որ ինձ հետ նա անկեղծ չէր վարվում: Եվ նույնիսկ այդպես, հիվանդ ժամանակ նա եկել էր տուն: Բերել էր ինձ վարդ: Չնայաց որ նա շատ-շատ ուներ դարդ:
Ես դուրս գնացի, վերցրի նամակս`հենց այն նամակը, որ դեռ վաղուց էր նրան պետք հանձնել, բայց որը ես միշտ վախեցել եմ անել:
Ահա ես հասա ու սպասում եմ, սպասում եմ քեզ: Բայց արդեն այսօր ոչ թե հենց քեզ, այլ լուր քո մասին, քո վիճակի մասին: Իմանամ թե դու ոնց ես քեզ զգում, ախր  դու իմ կյանք` քեզ շատ եմ սիրում…
Ահա բժիշկը դուրս եկավ ու հարազատներին ման եկավ: Ծնողների հետ ես էլ  վազեցի ու հենց  բժշկի առաջ կանգնեցի: Նա անհանգիստ էր, թեև տխուր չէր: Շատ հանգիստ տոնով խնդրեց չհուզվել, ասաց ամեն ինչ հաջող է անցել, բայց նրա վիճակը կարող էր փոխվել: Նա դեռ քնած էր, բայց ես ուզում էի նրա մոտ լինել, որ երբ արթնանար ես նրան ժպտամ, նրան մի սիրո ջերմ համբույր տամ, ու տամ մի նամակ, որը նրա կյանքը հաստատ կփոխի ու կոգնի նրան, որ շուտ կազդուրվի:
Ու ահա եկան բժիշկները ու ինձ խնդրեցին լքել պալատը: Ես դուրս եկա, բայց թողեցի իմ նամակը`իմ սիրելիի հենց ձեռքի մեջ: Ու ես դուրս եկա, չտեսա նրա կանաչ աչքերը, ինձ ժպտացող ու գգվող աչքերը, ու նրանց մեջ հավերժ առկայծող ու անմար սերը: Անցավ մոտ 1 ժամ, բայց մի դար տևեց, ժամանակն ասես թե կանգ էր առել: Բժիշկն Արմանից լուր չբերեց, ու իմ սրտին մի կսկիծ էր պատել:
Բժիշկը եկավ թախծոտ աչքերով, կանգնեց նա տխուր: Մենք մոտեցանք նրան, նա մեզ հայտարարեց մի այնպիսի լուր, որ ողջ աշխարհը շուռ եկավ վրաս: Արմանի սիրտը չէր դիմացել այդ ահավոր ու շատ ծանր վիրահատությանը: Նա իմ նամակը չէր կարդացել`այդ էր ինձ համար ցավալի իրողությունը….
Մի սպիտակ սենյակ`լուռ ու անձայն: Մի անկողին`այն դատարկ չէ`վրան մի մարդ,մի սուրբ էակ, մի ամբողջ կյանք:
Մի ամբողջ կյանք, բայց ինձ համար: Վրան դրված է մի նամակ, մի չկարդացված ու հենց կարդալուն շատ դժվար հասած մի նամակ:Մի սպիտակ թուղթ, վրան ոչ մի բառ`առանց վերնագիր: Ներսում 3 բառ, մի նախադասություն`սպասված խոսքեր:


ՆԱ ԴԱ ՉԿԱՐԴԱՑ, ՆԱ ԴԱ ՉԼՍԵՑ, ՆԱ ԻՆՁ ՉՏԵՍԱՎ ՈՒ ԴԱ ՉԻՄԱՑԱՎ: ՉԻՄԱՑԱՎ, ՈՐ ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՐԵՆ: ՈՒ ՉՏԵՍԱ ԵՍ ԱՅԴ ՊԱՀԻՆ ՆՐԱ ԿԱՆԱՉ ԱՉՔԵՐԸ`ՈՒ ԷԼ ՉԵՄ ՏԵՍՆԻ: ԱՅԴ ԽՈՍՔԵՐԸ ԵՍ ՆՐԱՆ ՉԵՄ ԱՍԻ….ԷԼ ԻՄ ՆԱՄԱԿԸ ՆՐԱՆ ՉԵՄ ՀԱՆՁՆԻ……..

ԵՍ ՆՐԱ ՀԱՄԱՐ ԱՄԵՆ ՕՐ ԿՏԱՆԵՄ ԼՈԿ 2 ԲԱՆ`ՍՊԻՏԱԿ ՎԱՐԴԵՐ`ՈՐՊԵՍ ՍԻՐՈ ՀՈՒՇ…………ՉԿԱՐԴԱՑՎԱԾ ՆԱՄԱԿ`ՄԻ ՍՊԻՏԱԿ ԹՈՒՂԹ………



ԳՆԱՀԱՏԵՔ և ՊԱՀՊԱՆԵՔ ՁԵՐ ՍԵՐԸ….ՀԵՏՈ ՈՒՇ ԿԼՆԻ`ՆԱՅԵՔ ՉԶՋԱՔ…

суббота, 29 октября 2011 г.

ՉԿԱՐԴԱՑՎԱԾ ՆԱՄԱԿ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)



Մի զբասայգի: Փայտե նստարան: Վրան միայն թուղթ: Մի սպիտակ թուղթ: Կարծես մի անբիծ ու շատ մաքուր թուղթ: Այնքան սպիտակ` կարծես թե ամպի մի փոքրիկ կտոր է երկնքից իջել և գետնին ընկել:
Արդեն աշուն է: Ես շատ եմ մրսում: Մրսում եմ միայն ես նրա համար, որովհետև ես մենակ եմ հիմա: Մենակ եմ այգում, նստած նստարանին, ձեռքիս մի նամակ, մի թղթի կտոր, բայց մի ամբողջ կյանք:
Ես քեզ եմ սպասում: Սպասում եմ քեզ, որ ես քեզ փարվեմ: Փարվեմ, ջերմանամ, կարոտս առնեմ, որ էլ չմրսեմ: Արդեն 1 ժամ է: Ես լուռ նստել եմ մի նստարանին, որին մենք երկար, երկար ենք նստել հնում միասին: Հանդիպել ենք մենք այդ զբոսայգում, նստել այդ նստարանին, որին հիմա ես եմ նստած ու սպասում եմ քեզ` իմ անգին:
Տեսա քեզ հեռվում: Դու ինձ ես նայում, աչքերով ժպտում ու հեռվից հեռու ինձ ես ողջունում: Քո ձեռքում սպիտակ,սպիտակ վարդեր են` գեղեցիկ վարդեր, վառ-ճերմակ վարդեր ու սիրո վարդեր:
Դու ինձ մոտեցար, ժպտացիր սիրով ու բարևեցիր: Սպիտակ վարդերը դու ինձ նվիրեցիր:
Քեզ ես փարվեցի, լուռ բարևեցի, սպիտակ վարդերից ես հոտ քաշեցի: Ու հենց այդ պահին , իմ ձեռքում բռնած սպիտակ թուղթը ես ճմրթեցի, ես այն այրեցի հենց իմ ձեռքերում ու այն նետեցի: Եվ հենց այդ ձեռքով ձեռքդ բռնեցի: Այս անգամ էլ ես քեզ չհանձնեցի իմ այդ նամակը: Ու այդպես անցնում, անցնում եմ օրեր, իսկ իմ նամակը ես քեզ չեմ հանձնել…..


Մի առավոտ էլ ես որոշեցի, որոշեցի ու նամակ գրեցի: Դառը արցունքով ես այն պատեցի: Նամակս սիրով, սիրով փակեցի, հենց այդ վայրկյանին ես քեզ հիշեցի: Հիշեցի ես քո կանաչ աքերը ու աչքերիդ մեջ պահված մեր սերը:
Նորից հանդիպում, նորից մի այգի, որին նստած եմ ես նորից մենակ: Նստած եմ այգում, մի նստարանին` ես սպասում եմ քեզ, ձեռքիս էլ մի նամակ:
Այս անգամ հաստատ որոշել եմ ես, ձեռքիս նամակը հանձնելու եմ քեզ: Մի նամակ, որը արդեն 1 տարի ուզում եմ հանձնել քեզ` իմ սիրելի: Բայց ամեն անգամ երբ քեզ եմ տեսնում, համարձակությունս էլ ինձ չի օգնում:
Ահա գալիս ես, մոտենում ես ինձ, իմ սրտի խորքում դեռ կա մի կսկիծ: Ես տեսնում եմ քեզ: Քո ժպիտը վառ, քո խենթ աչքերը, որպես լույս անմար:
Դու գիտես, որ հենց նայում ես վրաս, կյանքս, կարծես ես թռչուն եմ դառնում ու ամպերից էլ վերև սավառնում: Կանաչ աչքերիդ հավերժ նայելով կարծես ես լինեմ երկնքում այն մով, որտեղ խաղաղ է և շատ հանդարտ է, որտեղ իմ կյանքը երկնային դրախտ է:
Ու այդպես սիրով բարևում ես ինձ, ժպտում ես դու ինձ քո ջերմ աչքերով: Դու գրկում ես ինձ ամուր ու քնքուշ և ես հալվում եմ քո շնչից անուշ: Կարծես դրախտում ես լինեմ քեզ հետ, կարծես աշխարհն իմն է հենց հավետ:
Դու քո հետևում մի իր ես պահել, իսկ ես իմ ձեռքում նամակ եմ բռնել: Ձեռքս մեկնում եմ ես դեպի քեզ, բայց չեմ կարող ես անել այդ կարծես:Չեմ կարող ես քեզ նամակս հանձնել, չեմ ուզում ես քեզ այդ բանը պատմել: Չեմ տա ես այն քեզ, էլի կպատռեմ, էլի գաղտնիքս իմ մեջ կպահեմ:
Ահա քնքշությամբ ձեռքս բռնեցիր ու սպիտակ վարդ ինձ նվիրեցիր: Էլի մի ճերմակ, մի գեղեցիկ վարդ` կարծես թե ամպի մի անբիծ կտոր: Նրա թերթերը`ձյան փաթիլներ, իսկ ինքը վարդը`ինձ սիրո նվեր….



Կրկին հանդիպում: Նույն զբոսայգին, նույն նստարանը ու ամեն անգամ հենց նույն հուշերը` առաջին հանդիպում, վառ փայլող աչքեր, սիրահար սրտեր, անմոռաց հուշեր, աստղալից գիշեր…
Ու այս անգամ էլ ես քեզ եմ հիշել: Որովհետև ես սպասում եմ քեզ այն նույն կարոտով ու նույն երկյուղով ինչպես որ երեկ,ինչպես ամեն օր` գիշեր թե կեսօր:
Էլի շատ ցուրտ է: Այսօր երկնքից ճերմակ հյուրեր են մեր երկիր իջել: Ձյան փաթիլներ են թափվում վերևից` վառ, ճերմակ, անբիծ թիթեռներ են, ու կարծես նրանք պարում են հանգիստ:
Նստել է ձյունը ամենուր` թե զբոսայգում, թե նստարանին: Իսկ ես դեռ կանգնած այդ ձյան մեջ խրված, հենց քեզ եմ սպասում` իմ լույս, իմ անգին:
Այսօր ուշացար: Ես քեզ չեմ տեսնում: Տեսնես ինչու ես այսօր ուշանում: Ես շատ եմ մրսում: Ու փաթիլներին անվերջ նայելով ես դեռ կանգնած եմ այս զբոսայգում,կանգնած կենտրոնում, նստարանի մոտ ես ձյանն եմ նայում: Նայում եմ թե ոնց են նրանք թափվում ու անձայն, հանգիստ իրար վրա կուտակվում: Մեկ միլիոն փաթիլ գուցե և ավելի շատ,ընկնում եմ գետնին: Բայց հետաքրքիր է, առանց շշուկի, առանց աղմուկի, նույնիսկ դիպչելիս մի ձայն չեն հանում: Այդ ամենն ինձ շատ էր հետաքրքրում: Ժամանկան անցավ, արդեն 3 ժամ, բայց դու դեռ չկաս: Ես դեռ կանգնած եմ, ես դողում եմ տես: Ես շատ եմ մրսում, բայց դեռ այստեղ եմ ու քեզ եմ սպասում: Իսկ դու դեռ չկաս:
Ու ողջ գիշեր ես այդտեղ մնացի, քեզ սպասելուց ես շատ հոգնեցի: Ու հենց ձյան մեջ, փափուկ ձյան մեջ ես պառկեցի ու հանգիստ, անուշ ես քնեցի: Ձյունե սավան կար իմ վրա փռված, այն շատ տաքուկ էր ու շատ էր ճերմակ: Կարծես ամպերից կարված էր վերմակ:
Ու անցկացրեցի մի ամբողջ գիշեր ես զբոսայգում, այդտեղ քնեցի ու երազիս մեջ քեզ հանդիպեցի: Դու եկել էիր ու բերել էիր ինձ վառ կարմիր վարդեր: Կարծես թե որպես արյունոտ հուշեր: Նրանք կարմիր էին`ալ կարմիր վարդեր, արյան գույն: Դա վատ նշան էր: Ալ կարմիր վարդերը ատելության նշան է…….



Ու ես արթնացա: Շուրջս շատ մարդիկ, իսկ ես տաք հագած: Ու սպիտակ-սպիտակ ինչ որ շարժվող բան: Դրանք բժիշկներ են, ինձ գտել էին սառած վիճակում, տարել էին տուն ու փորձել օգնել:
Երբ ուշքի եկա ամենը հիշեցի,թե ոնց դու երեկ ինձ խաբեցիր: Դու չեկար երեկ, չեկար նաև այսօր:Ես անհանգիստ եմ, ես քեզ եմ ուզում տեսնել հենց հիմա: Ուզում եմ գնալ ես զբոսայգի մինչև կեսօր: Ուզում եմ հանձնել նամակս ես քեզ,այն կարևոր է `պետք է այն տեսնես:
Ու կողքիս տեսա ես մի սպիտակ վարդ: Այն դրված էր իմ կողքի սեղանին :Վարդի հետ նաև կար մի հատ նամակ, որին գրված էր <<ՆԵՐԻՆ ԻՄ ԱՆԳԻՆ>>:
Ես ուրախացա:Դու եկել էիր ու ինձ բերել էիր մի սպիտակ վարդ: Եվ ես ժպտացի, շատ ուրախացա ու երեկվա իմ ցավը իսկույն մոռացա:
Գնացի այգի, նամակս տարա: Արդեն ես հաստատ այն քեզ կհանձնեմ: Ես որոշել եմ ու չեմ վախենում,արդեն պատրաստ եմ խոսքս քեզ ասեմ: Պատրաստ եմ արդեն ես բարձրաձայնեմ իմ այդ գաղտնիքը, որը արդեն երկար ժամանակ կոկորդս է  կրծում ու ինձ է տանջում:Բայց դու էլի, էլի չեկար: Ես արդեն դարձա սիրուց խելագառ:
Մինչև գիշեր այդտեղ ես քեզ սպասեցի,բայց  այս անգամ ես այդ գիշեր չքնեցի: Ես լուռ դառնացած ու շատ վհատված տուն գնացի:
 Տեսա քո վարդը, որ երեկ էիր բերել: Իսկ այսօր էլի դու ինձ մոռացար, միթե ինձ ասա`դու ինձ չես սիրել, որ ինձ այդքան շուտ, շատ շուտ մոռացար: Ես եմ մեղավոր, թե ես անմեղ եմ, որ ես քո սիրուն հավատացել եմ, որ ամեն անգամ քեզ սպասել եմ, որ քո վարդերը ես միշտ վերձրել եմ, որ քեզ սիրել եմ:
Բայց քեզ չեմ ասել ես դրա մասին, ուրեմն ահա ես եմ մեղավոր, բայց քեզ կներեմ:Ինչպես խնդրել ես դու ինձ քո նամակում <<ՆԵՐԻՐ ՍԻՐԵԼԻՍ>>:
Կարդում եմ ես այն, ձեռքս եմ վերցնում, նամակդ բացում ու ի՞նչ եմ տեսնում: Մի թղթի վրա մի ամբողջ տառեր, շատ նախադասություն ու շատ-շատ բառեր`այսինքն նամակ: Ես այն չեմ տեսել. ես միայն նրա վերգագիրն եմ կարդացել…


<<ՆԵՐԻՐ ՍԻՐԵԼԻՍ>>

Լիա, սիրելիս, դու շատ լավ գիտես քեզ ոնց եմ սիրել: Ոնց եմ քո համար ես վարդեր բերել: Ինչիպսի սիրով ու ինչ հաճույքով: Ինչ ջերմությամբ ու ինչ արդյունքով: Մի բանի համար`ես քեզ սիրել եմ, որովհետև ես քեզ իմը համարել եմ: Ասա քեզ համար բան խնայե՞լ եմ: Երեկվա համար ուզում եմ ներես, չնայած որ էլ դա չի կրկնվի: Ես ունեի մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ պետք էր լուծել: Երբ ես քեզ տեսա սառած վիճակում, ես շատ տխրեցի, բայց մի բան հասկացա,` դու ինձ ես սպասել, անգամ գիշերը դու մտածել ես, որ ես դեռ կգամ ու գիշերել ես հենց դա մտածելով`ինձ սպասելով:
Նորից եմ ասում ներիր իմ անգին:
Ու մի բան էլ կա, Լիա սիրելիս, իմ խնդիրները դեռևս չեն լուծվել: Ես ունեմ մի հատ շատ վատ մի խնդիր, որը չգիտեմ հնարավոր է լրիվ վերացնել:
Ես հիվանդ եմ: Երեկ վատացա ու չկարողացա գալ հանդիպման: Իսկ բժիշկները ինձ նշանակեցին այսօր այցելություն և այսօր էլ չեմ կարող դրա համար հանդիպել: Վաղը պետք է ինձ վիրահատեն և ես հույսով եմ ամեն ինչ շատ լավ կլինի: Միայն խնդրում եմ դու մի հուզվի: Ամեն ինչ լավ կլինի:
ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ.ՍԻՐՈՎ`ԱՐՄԱՆ……


пятница, 9 сентября 2011 г.

ԱՐևԸ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)

Աշունը փնտրում է միայնակներին...




Երբ առավոտյան արևը շողում է,Լիան բացում է աչքերն ու ժպտում: Նա շատ է սիրում արևին: Արևը նրա համար մի հեքիաթ է, առանց որի Լիան ապրել չի կարող:

Արդեն աշուն է: Արևը այնպես չի ժպտում, ինչպես ամռանը: Նա չունի այն ժպիտը և ջերմությունը, որն ուներ ժամանակին: Լիայի համար դժվար ժամանակ էր: Նա չէր հաշտվում այն մտքի հետ,որ արևը ուշ-ուշ պետք է այցելեր ,և կլիներին օրեր,երբ նույնիսկ չէր էլ երևա: Նա կկարոտեր արևին,որովհետև նրա կարիքը շատ էր զգում:

Լիան շատ գեղեցիկ էր: Ուներ երկար վարսեր և գեղեցիկ ժպիտ, որի համար նրան ասում էին <<Արևիկ>>: Իր գեղեցիկ ժպիտով Լիան ամենուրեք սեր և ջերմություն էր բաժանում: Չկար մի մարդ, որը նրան տեսնելուց չժպտար: Սակայն Լիան շատ էր տխրում աշնանը: Նրա հոգում ամեն ինչ խառնվում էր. նա դառնում էր տխուր, ամաչկոտ, հազվադեպ էր ժպտում : Բոլորն անհանգիստ էին Լիայի համար:Նրանք մտածում էին, թե ինչպես կարելի էր ուրախացնել Լիային, որ նա անվերջ ժպտար:

Լիայի մայրիկը շատ բարի էր: Նրա համար չկար մի երեխա, որին նա չսիրեր: Նա ասում էր, որ ինչպես կարող է երեխան վատը լինել: Իր աղջկան նա շատ էր սիրում: Հպարտ էր, որ Լիային շատերն են հարգում և շատ անգամ իրենց աղջիկն են անվանում: Բայց նա էլ շատ անհանգտանում էր, թե ինչու է Լիան տխրում աշնանը: Երբ երեխա էր`շատ չարաճճի էր: Ամբողջ օրը վազվզում էր դրսում և բոլորի համար ժպտում էր: Մանուկ հասակում նա ամենից շատ աշունն էր սիրում: Երբ աշնանը մառանը լցվում էր համեղ մրգերով և գույնզգույն էր դառնում բակն ու դուռը`նա ամենից շատ այդ ժամանակ էր երջանկանում: Սակայն ամեն ինչ փոխվեց: Նա մեծացավ և աշնան գալու հետ սկսեց տխրել:

Երբ առվոտյան արևը չի շողում, կարծես հնարավոր չի արթնանալ: Երբ առավոտյան վրատ չեն ընկնում արևի պայծառ շողերը, կարծում ես այդ օրը բարի չի լինի:Երբ դրսում չկա արեգակ, դու այդ օրը տխրում ես……

Բայց երբ քեզ չի արթնացնում արևը կամ նրա ջերմությունը, երբ դու հասկանում ես որ տխուր ես, հիշիր` քո տանը դու ունես մի վառ արեգակ: Դու ունես քո հետ ապրող մի լույս, որը քեզ ջերմորեն շոյում է, որ արթնանաս: Նա իր ջերմությամբ լցնում է տունը, երբ դրսում ցուրտ է: Երբ դու տխուր ես, նա դառնում է քեզ երջանկացնող մի փարոս: եթե զգում ես հոգումդ մի տեսակ դատարկություն է, հիշիր` դու ունես մայրիկ:
Նա քեզ շատ է սիրում և ինչ էլ որ լինի միշտ պատրաստ է լսել քեզ և օգնել:

Գուցե սա էր պակասում Լիային աշնանը ուրախ լինելու համար: Գուցե ոչ միայն Լիային, այլ բոլոր նրանց, ովքեր աշնանը տխրում եմ: Նրանց պակսում է մի հարազատի ջերմություն, մի խենթ ժպիտ  և մի լույս, որը իրենց կողքին է…


Երբ աշնանը արեգակը քիչ է շողում դրսում և դու մենակ ես, փնտրիր այդ արևը քո շրջապատում: Նա  ավելի մոտ է քեզ, քան քեզ է թվում……

Հ.Գ. Սիրով նվիրում եմ իմ Մայրիկին )))

пятница, 29 июля 2011 г.

ՀՈՐԻՆՎԱԾ ՍԵՐ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՊԱՏՄՎԱԾՔ)


 Մեր երազանքները իրականանում են այն ժամանակ, երբ արդեն մոռացած ենք լինում նրանց մասին...


 Իմ առաջին պատմվածքը... Սիրով` Vao...



Զբոսայգի: Ես նստած եմ նստարանին և նախանձով նայում եմ դիմացովս անցնող զույգերին: Ես մենակ եմ: Արդյոք ես ե°րբ կունենամ մեկին,ում հետ կարող եմ զբոսնել այգում: Ես շարունակ երազում եմ նրա մասին, պատկերացնում նրան և ցանկանում իրականում տեսնել այդ ամենը:Ես նրան հորինում եմ….


Մուգ սև, գեղեցիկ աչքերով թիկնեղ պատանի: Անունը Տիգրան է: Նա բժիշկ է: Սովորել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանում: Երրորդ կուրսից նրան որպես լավագույն ուսանող տեղափոխում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ,իր ուսումն այնտեղ ավարտելու համար: Տիգրանը լավ է սովորում: Հինգ տարի այնտեղ ուսանելուց հետո նա բազմաթիվ երիտասարդների միջից նա դառնում է Ամերիկայի լավագույն կլինիկաներից մեկի Հայաստանյան մասնաճյուղի ղեկավարը : Արդեն հայտնի բժիշկ,մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Սարգսյանը Հայաստանում շատ արագ մեծ համբավ ձեռք բերեց: Նրան ճանաչում էին բոլորը: Ամերիկայի տեխնոլոգիաներով վերապատրասված  բժշկին վստահում էին և նախանձում ժամանակի երբեմնի հայտնի բժիշկները: 


Զարմանալի կլիներ,եթե ես այցելեի նրա մոտ և ծանոթանայի նրա հետ: Նա էլ կսիրահարվեր ինձ վրա և ես կհասնեի իմ երազին:
Բայց միթե՞ սա երազ է: Միթե՞ ես քնած եմ և երազում եմ տեսնում այս ամենը:
Բայց չէ: Ես նստաց եմ նստարանին և իմ շուրջը քայլում եմ բազմաթիվ մարդիկ: Եվ ահա մի զույգ էլ ժպտալով անցնում է իմ առաջով և ես նորից սկսում եմ տեղափոխվել…


Երևանի Պետական Համալսարանի հայտարարությունների բաժնում  հայտարարություն էր փակցված: Այնտեղ գրված էր ,որ վաղը մեր համալսարան են գալու Երևանի հայտնի կլինիկաներից մեկի բուժ-անձնակազմը: Նրանց այցելության նպատակն էր տեղեկանալ երիտասարդներին`կանանց կամ աղջիկներին հուզող բոլոր հարցերի պատճառները: Կազմակերպությունների մեջ կար նաև <<Տիգրան Մեծ>> կլինիկայի անունը: Այսինքն դա նշանակում է, որ Տիգրան Սարգսյանը նույնպես կգա և ես կարող եմ նրան տեսնել: Նշանակված օրը եկան այդ կազմակերպությունները: Նրանց մեջ էր նաև Տիգրանը:Նա եկավ մեր լսարան, խոսեց ընդհանուր մի քանի թեմաներով և տղաներին դուրս հրավիրեց: Աղջիկներին հերթով խնդրեց մոտենալ իրեն և հղել մեզ անհանգստանցնող հարցերը:
Հերթը իմն էր: Հանգիստ քայլերով գնացի և նստեցի նրա դիմաց: Բարևեցի: Բարևեց: Հարցրեց իմ անունը ու ես հանգիստ ձայնով պատասխանեցի: Խորհրդավոր ժպտաց: Չգիտեմ ես նրա հայացքում նկատեցի իմ նկատմամբ համակրանք, որովհետև դա էր իմ երազանքը,թե իսկապես դա այդպես էր: Ես ոչ մի հարց չուղղեցի նրան,որովհետև քաշվեցի խոսել նրա հետ: Նա էլ նկատել իմ կաշկանդվածությունը և խնդրեց,որ առանց ամաչելու հարցնենք այն,ինչը մեզ անհանգստացնում է:
Ավարտվեց մեր հանդիպումը բժիշկների հետ և մենք տուն էին վերադառնում: Ես ամբողջովին մտքերի մեջ էի.
Հիշում էի նրա հայացքը, նրա աչքերը, նրա ժպիտը և խոսքերը: Կարծում էի թե նրա դուրը կգամ և նա կհրապուրվի ինձնով: Բայց դա էլ էր երազանք:
Այսպես երազելով քայլում էի,երբ հետեվից ինձ մի ծանոտ ձայն շշնջաց.
-Կկանգնե՞ս մի րոպե:
Ինձ այդքան ծանոթ ձայնը շփոթեցրեց և ես վախով հետ նայեցի:Հ ետևս նա էր կանգնած: Իր գեղեցիկ մեծ աչքերով նայում էր ինձ և ժպտում էր: Ես շփոթվեցի,բայց և ուրախությամբ կանգնեցի: Նա հայտնեց ինձ,որ ինձ շատ էր հավանել և կցանկանար որ մենք շփվեինք:Ու ավելացրեց նաև ,որ մերժում չի ընդունի: Ես ժպտացի և մեծ սիրով ընդունեցի նրա առաջարկը:



Արդեն երկու ամիս էր շփվում էի Տիգրանի հետ:Ինչպես իրեն էին դիմում`Պարոն Սարգսյանի հետ: Նա համարյա միշտ գալիս էր ինձ տեսնելու և մենք միասին գնում էինք զբոսանքի: Ամեն ինչ լավ էր անցնում :Մեր մշտական հանդիպումների պատճառով ես կորցրել էի իմ երբեմնի ազատությունը,բայց և  ձեռք էի բերել ինձ համար մի շատ կարևոր բան.իմ կյանքի կեսին…..



Մեր հանդիպումները գնալով ավելի էին լրջանում և մի օր մենք որոշեցինք դրա մասին հայտնել մեր ծնողներին: Ծնողներս թեև տեղյակ էին իմ հանդիպումների մասին և ինձ թույլատրում էին հանդիպել Տիգրանի հետ,բայց նրան չէին տեսել հարազանտներիցս և ոչ մեկը: Մենք որոշեցինք ծանոթանալ նախ իմ ծնողների հետ և հետո ծանոթանալ Տիգրանի ծնողների հետ: Մեր պլանավորած ծրագրերը լիովին կատարվեցին: Մեր տանը ծնողներս Տիգրանին ընդունեցին շատ բարեհամբույր ձևով և շատ հավանեցին իմ ընտրյալին: Տիգրանենց տուն գնալը ինձ համար մի փոքր ավելի բարդ էր,բայց ես Տիգրանի ծնորհիվ հաղթահարեցի վախս և գնացի նրանց տուն: Տիգրանի մայրը բարեհամբույր կին էր և ինձ շատ ջերմորեն ընդունեց իրենց տուն: Իսկ Տիգրանի քույրիկի և եղբոր հետ անմիջապես մտերմացա և մենք դարձանք շատ լավ ընկերներ: Տիգրանի հայրիկը առաջարկեց տալ մեր հարաբերություններին այլ ընթացք:Նա առաջարկեց մեզ ավելի լրջացնել մեր հարաբերությունները:Մի որոշ ժմանակ անց մենք նշանվեցինք: Նշանին հաջորդեց ամուսնությունը և մենք դարձանք երջանիկ ընտանիք…………….


Վերջ:Կարծում եմ արդեն բավական է:Թե չէ արդեն ստեղծվեց իմ մոտ տպավորություն.թե ես գժվել եմ:Բայց միթե՞ երազել չի կարելի:

Կարելի է,սակայն երազներով ապրել չի կարելի…



Այսպիսով անցան տարիներ:Ես սրճարանում նստած սպասում եմ իմ ընկերուհուն,իսկ նա կարծես ուշացավ:Տեսնես բայց կգա՞: Չնայաց դա նրա սովորույթն է,հուսամ կգա: Այսպես նստած ես մտածում էի ընկերուհուս գալու-չգալու մասին,երբ ինձ մոտեցավ բարի ժպիտով մի տղա: Նա ինձ ներկայացավ Սարգիս անունով: Նրա դեմքը առաջին հայացքից ինձ ծանոթ թվաց,սակայն երբ ավելի ուշադիր նայեցի նրան հասկացա,որ ինչ-որ բան շփոթել էի: Այդ համակրելի երիտասարդը ժպիտը դեմքին մոտեցավ ինձ և քաղաքավարի ձևով խնդրեց նստել: Ես բնականաբար թույլ տվեցի,այլապես ինձ անքաղաքավարի մարդու պես կպահեի: Երբ նա նստեց ես ուշադիր նայեցի նրա աչքերին,հագուստին,խոսելաձևին: Նա ուներ գեղեցիկ սև աչքեր,սև մազեր ու շատ բարի խոսելաձև: Ես կարելի է ասել նրան շատ հավանեցի: Երիտասարդը մոտեցել էր ինձ ասելու,որ մի համերգի ժամանակ տեսել էր ինձ և շատ էր հավանել: Նա խնդրեց ինձ,որ եթե ես ցանկանամ մենք շփվենք իրար հետ: Քանի որ ես նրան չէի ճանաչում,բայց ուզում էի ծանոթանալ նրա հետ`միակ ճանապարհը շփվելն էլ: Ես համաձայնվեցի: Նա ոստիկան էր: Աշխատում էր ոստիկանությունում որպես քննիչ: Մենք հանդիպում էինք հաճախ և ես ինձ նրա հետ շատ պաշտպանված էի զգում: Մեր հարաբերությունները գնալով լրջացան և մենք որոշեցինք մեր հանդիպումների մասին տեղյակ պահել մեր ծնողներին: Իմ ծնողները շատ էին հավանել նրան: Սարգիսի ծնողները նույնպես հավանեցին ինձ և խնդրեցին մեզ,որ եթե կարող ենք արագացնենք մեր հարսանիքը: Նրանք պետք է մեկնեին արտերկիր: Մենք այդպես էլ արեցինք: Հարսանիքը շատ համեստ,բայց և շատ աշխույժ անցավ և մենք շատ ուրախ և երջանիկ էինք:



Ամեն ինչ շատ լավ էր: Ես չէի կարող պատկերացնել,որ կյանքում քո երազանքները ուղիղ իմաստով միայն երազանք են մնում: Քո հորինած հերոսները միայն մի պահ քեզ երջանակացնում են,բայց իսկական կյանքի երազը դա այն է ինչ դու ունես և երջանիկ ես: Ես իսկապես երջանիկ էի: Ուրախ,որ իմ կողքին կար նա,ում ես չեմ երազել,բայց հանդիպել եմ…..



Մի առավոտ արթնացա դռան զանգից: Արագ հագնվեցի և շտապեցի դուռը բացելու: Դռան առաջ մի երիտասարդ էր կանգնած: Կանաչ աչքերով երիտասարդը ինձ ժպտաց և ներկայացավ Տիգրան անունով: Ես շշմած կանգնել էի և նայում էի նրան`իմ երազների ասպետին.որին ես երազել էի և վերջապես նա հայտնվել էր: Սա երազ էր թե՞ իրականություն: Ես այդպես էլ կկանգնեի,եթե սկեսուր-մայրիկս չգար դռան մոտ և չդիմավորեր մեր հյուրին:Նա ներս մտավ,իսկ ինձ դեռ ոչ մի բան հասկանալի չէր: Ես զարմացած հայացքով հարցրեցի թե ով էր մեր հյուրը և ստացա շատ զարմանալի պատասխան: Պարզվում է Տիգրանը Սարգիսի հորեղբոր տղան է: Նա բժիշկ էր և մեկնել էր ԱՄՆ-ում իր ուսումը շարունակելու և այդպես էլ չէր վերադարձել: Երկար տարիներ հետո նա վերջապես եկել էր և որոշել աշխատել իր հայրենիքում:



Փաստորեն հրաշքներ լինում են և երազանքները անպայման իրականանում են:Միայն պետք է շատ երազել և հավատալ,որ քո երազն էլ կիրականանա......
 Մեր երազանքները իրականանում են այն ժամանակ, երբ արդեն մոռացած ենք լինում նրանց մասին...



2009թ. գ. Կողբ