Ու շրջվեց Անահիտը`վերջին անգամ նայելով Արտակին: Իր սիրելին հեռացավ, ու ինքը էլ երբեք չէր տեսնի նրան: Արտակը գնաց անվերադարձ,Անահիտին թողնելով այս աշխարհում միայնակ: Անահիտը չուներ ոչ մեկ. չուներ ոչ ծնողներ, ոչ էլ հարազատներ: Նա մեծացել էր մանկատանը`ասում են դեռ նորածին հասակից: Թե որտեղ էին նրա ծնողները, ոչ ոք չգիտեր: Իսկ ինքը`Անահիտը, չէր էլ ցանկանում իմանալ որտեղից է :
Նա Արտակին հանդիպել էր համալսարանում: Դեռևս դպրոցում իրեն փայլուն դրսևորած փոքրիկ աղջնակին սիրում էին բոլոր ուսուցիչները: Դպրոցը գերազանց ավարտելուց հետո մանկատան աշխատողները խորհուրդ տվեցին նրան շարունակել ուսումը: Սկզբում Անահիտը դեմ էր, բայց հետագայում փոխեց որոշումը: Նա երկար մտածելուց հետո ընտրեց բժշկի մասնագիտությունը: Անահիտը շատ էր ցանկանում օգնել անխտիր բոլոր մարդկանց…
Անահիտի համար իր ուսումը շատ դժվար էր տրվել, այդ պատճառով նա ցանկանում էր շատ լավ սովորել: Միայն ժամանակը հատկացնում էր իր ուսմանը և կողմնակի ոչնչի մասին երբեք չէր մտածում: Սակայն Արտակի հանդեպ ունեցած սերը նրան ինչ որ ժամանակով կտրեց իրեն իր երազանքից`ուսումից: Նրա համար դասերը դարձան երկրորդ պլան և սկսեց ավելի քիչ ուշադրություն և ժամանակ հատկեցնել դասերին:
Դե ինչպես ասում են սերը հաղթում է ամեն ինչին`թե բանականությանը,թե մտքին ու խելքին: Եվ այս դեպքում նույնպես`Անահիտին հաղթեց սերը……Անահիտը սովորում էր, բայց նա մտքով միշտ Արտակի հետ էր:
Երբ ավարտեցին Արտակն ու Անահիտը իրենց ուսումը, նրանք երկուսն էլ ցանկություն հայտնեցին աշխատելու: Երկուսն էլ աշխատեցին նույն հիմնարկում, իրար հետ`որպես միկրովիրաբույժ: Ասում էին, որ նրանք լավ մասնագետ էին`թեև երիտասարդ բժիշկներին դեռ շատ վստահող էլ չկար: Սակայն բոլորը գտնում էին, որ Արտակը ավելի վստահելի է, քան Անահիտը: Քանի որ Արտակի գիտելիքները ավելի խորացված էին:
Մասնագետ բժիշկների օգնությամբ Անահիտն ու Արտակը անցկացրեցին իրենց
Պրակտիկան`դառնալով ավելի հմուտ և վստահելի մասնագետ:
Մի քանի ամիս անց, երբ նոր հմտացած մասնագետները փորձում էին արդեն վիրահատություններ անցկացնել, հիվանդասենյակ բերեցին մի երիտասարդ աղջկա, որին անհապաղ պետք էր վիրահատել: Ոչ փորձառու մասնագետները իրենց վրա վերցրեցին ողջ պատասխանատվությունը և սկսեցին վիրահատությունը…
Անահիտը շատ էր վախենում, նա այլևս չէր ցանկանում աշխատել: Հասկանում էր մասնագիտության լրջությունը և որոշում էր ընդունել իր մեջ`սա կլինի վերջինը….
Մինչ Անահիտը մտածում էր այդ ուղղությամբ, հիվանդի վիճակը ծանրացավ: Արտակը խնդրեց արագ պատրաստել էլեկտրաշոկը…
Անահիտը վախից դողում էր.նա միշտ սարսափել է, որ մի օր կգտնվի նման ծանր դրության մեջ: Նրա գլուխը սկսեց պտտվել և ուշագնաց ընկավ գետնին: Արտակը մի պահ մոռացավ հիվանդին և վազեց դեպի Անահիտը: Նրան նստեցրեց աթոռին և փորձեց ուշքի բերել: Անահիտը բացեց աչքերը և նայեց շուրջը…..Արտակը կարծես հանգստացավ և վազեց դեպի հիվանդը: Վերցրեց էլէկրաշոկը և փորձեց փրկել աղջկան………բայց ուշ էր…
Դատարանում այդ օրը խառնաշփոթ էր: Բոլորը անհամբեր սպասում էին դատավորի վճռին…Տղայի հարազատները սպասում էին արդար որոշման և հուսով էին, որ մեղավորները կպատժվեն: Սենյակում ներկա բոլոր քույրերը ցուցմունք էին տվել ի շահ բժշկի`Արտակի,որը կատարել էր իր`բժշկին հասնող բոլոր գործերը: Նրանց բոլորի կարծիքով մեղավոր էր Անահիտը, որն ընդհանրապես բժիշկ կոչվելու իրավունք չուներ: Դատավորին ամեն ինչ պարզ էր, նա հեռացել էր իր արդար և անկողմնակալ վճիռը կայացնելու:
Դահլիճի դռները բացվեցին և բոլորը ոտքի ելան: Ներս էր գալիս Դատավորը: Նա եկավ խորհրդավոր հայացքով, բացեց իր թղթապանակը և սկսեց իր ելույթը:Դատավորը ցմահ ազատազրկմամբ պատժեց Արտակին, իսկ Անահիտին արգելեց այլևս աշխատել որպես բժիշկ:
Նրանք երկուսն էլ փոշմանել էին, որ սովորելու ժամանակ ուշադիր չեն եղել և չեն կարողացել յուրացնել բժշկի մասնագիտության հմտությունները…


Комментариев нет:
Отправить комментарий