Գարնան գալու հետ ես էլ եմ ծաղկել,
Ու երկրորդ անգամ ծնվել իմ մորից,
Մանուշակի հետ պարտեզ եմ մտել
Եվ անուշաբույր բուրում եմ նորից:
Ծաղկած դաշտերի,ծաղիկների հետ,
Սիրտս էլ կրկին պայծառ է դարձել,
Գարնան արևի շողերից գերված
Հոգիս դրախտի ճամփան է անցել:
Նոր կյանքի թևով ես թռչուն դարձած,
Խոխոջուն գետի կողքով եմ անցնում,
Դեպի նոր սիրո ճամփան ես բռնած
Ամբողջ աշխարհին բարին եմ մաղթում:


