воскресенье, 3 ноября 2019 г.

ՑՈՒՐՏԸ ԲԱՐԻԱՑՆՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ



Կարմիր սառած քիթայտեր ու ականջներԱռավոտյան տանը մոռացել էի գլխարկսՄոռացել էիոր արդեն ցրտերն ընկել են:

Դեռ աշխատանքի չհասած մայրիկը զանգեց ու շատ անհանգիստ հիշեցրեցոր գլխարկս եմ մոռացելԿյանքի ու մահու հարց է այդ գլխարկըԵթե չես դնումուրեմն մայրիկը մտածում էոր արդեն ճանապարհիննույնիսկ դեռ գործի չհասած մրսել ես:

Աշխատանքի հասա ու բոլորն իմ սառած քթի նման սառած դեմքերով հարցրին.

                - Գխարկդ չե՞ս դրել:

Սկզբում մտածեցի, որ արդեն սովորել էին, որ սև գույնի վերարկուի ու մուգ կանաչ՝ կարելի է ասել սևից չտարբերվող շարֆի հետ կրում էի վառ դեղին գլխարկս: Հետո հասկացա, որ նրանք ուղղակի անհանգստացել են. մեկը կողքից տաթ թեյ էր առաջարկում, մյուսը հիշեցնում, որ մազերին ու գլխի մաշկին վնասակար է շատ սառը օդը: Իսկ երրորդը մայրիկիս նման արդեն մտածեց, որ հիվանդացա:

   Ցուրտը մի տեսակ բարիացնում է մարդկանց:

Առավոտյան ավելի ուշադիր ես, որ սիրելիդ գլխարկն ու շարֆը չմոռանա: Ցրտից մրսած մարդկանց ավելի շատ ես հրավիրում տաք թեյ խմելու ու անկախ ցանկությունից հանդիպումներն անպայման կայանում են:

Սառած ձեռքերով շփումներն առիթ են դառնում իրար ավելի մոտ նստելու ու տաքանալու:

Ցուրտը ջերմ հարաբերությունների նախապայմանն է: Իզուր չէ, որ ամենաբարի տոնն էլ զարդարում է ցուրտ գիշերները:

Հենց ցրտին ես գնահատում հարազատներիդ սերը, ուշադրությունը: Իսկ ցրտից ծնված սերն ամենաիսկականն է. ամենքը չեն կարող սիրել քեզ կարմիր քթով, այտերով և ականջներով...
Սիրեք ցուրտն ու երեկոյան ջերմ գրկեք նրան ում չեք ուզում, որ մրսի:

четверг, 20 июня 2019 г.

ԱՅՍ ԳԻՇԵՐ...




Այս գիշեր

Ես քեզանով պակաս եմ,

Ինձանից դատարկ…


Այս գիշեր

Երկինքն այնպես աղոտ է,

Խորթ է ամեն բան:


Այս գիշեր

Քո կարոտը ինձ մոտ է,

Լուռ եմ անսահման…


Այս գիշեր

Հոգիս քեզնով վիրավոր

Թռչունի նման:

четверг, 16 мая 2019 г.

ԻՍԿ Ի՞ՆՉ Է ՍԵՐԸ


Իսկ ի՞նչ է սերը,
Ես էլ քեզ նման չեմ կարող ասել,
Այն մեկ զգացմունք, եվ մեկ էլ խաղ է
Սրտի ու մտքի միջև է կանգնել:

Այն մեկ հանդարտվում ու հանգստանում
Իր բարիությամբ լցնում բոլորին,
Եվ մեկ էլ խանդով, նենգությամբ գերված
Ցավ է պատճառում անմեղ սրտերին:

Սերը մեկ վառվող խարույկի նման
Տաքացնում, հալում է սառույցե սրտեր,
Բայց պատահում է, որ ողջ գիշերը
Երկնակամարում հաշվում ես աստղեր:

Սերը ցնորված ծովի ալիք է,
Նավակները մերթ հրում է ծովեր,
Բայց պատահում է քամոտ պահերին
Առագաստները փրկում են նավեր:

Սերը երազի նման անուշ է,
Երբ սիրում ես դու, և սիրում են քեզ,
Երկու կողմում էլ խաղալը հեշտ է,
Կամ հաղթում ես դու, կամ էլ սերը քեզ:

Իսկ ի՞նչ է սերը,
Ես էլ քեզ նման չեմ կարող ասել,
Այն մեկ թախիծ է, մեկ` երջանկություն,
Բայց լավն են մարդիկ, երբ սիրել գիտեն:

вторник, 12 февраля 2019 г.

ՍԻՐԻՐ ԻՆՁ ԱՅՆՊԵՍ...(ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)



Սիրիր ինձ այնպես, որ տաք ավազի փոշիներն անցնեն դեպի տիեզերք,
Սիրիր ինձ այնպես, ասես լուսինը իր վերջին լույսն է տալիս աշխարհին:
Ինձ այնպես սիրիր՝ անմարդկայնորեն, որ մարդկանց լեզվով ինձ չբացատրես, բայց ես հասկանամ,
Սիրիր ինձ այնպես, որ տաք օրերին մրսել ցանկանամ, որ դու ինձ գրկես:
Ինձ այնպես սիրիր, որ ինձ մոռանամ, քեզ հետ խոսելուց ես անէանամ ու քոնը դառնամ:
Պարզապես սիրիր առանց խոսքերի. դրանց վերքերը դժվար է մաքրել,
Պարզապես սիրիր առանց երգերի. դրանք հիշելով չեմ ուզում ապրել:
Ինձ այնպես սիրիր, որ երկնի ամեն կենդանի էակ քո սերը զգա.
Թող որ արևը հրով ճառագի, ամպերը թող լուռ թխպան երկնքում, ծովերի պարը թող հասնի ափեր և հորիզոնի ամեն անկյունում առկայծեն աստղեր:
Սիրիր ինձ այնպես, որ առանց քեզ էլ սերս չմարի, քեզ չտեսնելիս աչքս խավարի:
Պարզապես սիրիր. ինձ այսպես սիրիր:

12.02.2019

пятница, 1 февраля 2019 г.

ՈՒՐԻՇ ՎԱՐԱԿ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)



Ես քեզ կսպասեմ, որ ինձ մոտ դառնաս,
Անդորրդ խառնեմ խենթություններիս,
Որ գաս դու ինձ մոտ, էլ ետ չդառնաս,
Որ քեզ նվիրեմ սիրտս ու հոգիս:

Որ հոգուս խորքում ջերմությունդ զգամ,
Որ մի ուրիշ կերպ դու ինձ վարակես,
Որ տանը վառենք սիրո խարույկներ,
Տաք գինով արբենք մինչև ուշ գիշեր:

Որ հորիզոնում արևը մեռնի,
Խավար գիշերը օրոր երգի մեզ,
Որ իմ սրտի մեջ՝ կյանքով, սիրով լի
Դրոշմվի քո ջինջ անունը հավերժ:
01.02.2019թ.

понедельник, 19 ноября 2018 г.

ԱՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՐՈՏՍ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)



Օրեր անցան, բարքեր անցան
Կարոտ վերքերս նորից արթնացան,
Նորից մշուշ ու ամպ իջավ,
Սար ու երկինք իրար միացան:

Ամպոտ ձորերը կանչում են հեռվից,
Քամին իր ձայնով երգեր է հյուսում,
Տխուր աշունը պինդ գրկել է ինձ
Նորից նույն մարդու սերն է երազում:

Նորից աշուններ ու բարքեր կանցնեն
Ու արշալույսներ կբացվեն նորից,
Բայց իմ կարոտը ամեն աշնան հետ
Ամպերի տեսքով հյուր կգա հեռվից:
01.11.2019թ.

среда, 31 октября 2018 г.

Ո՞Վ ԿԴԱՌՆԱՄ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԵԹԵ ՀԱՆԿԱՐԾ ՔԵԶ ԿՈՐՑՆԵՄ



Քամի դառնամ քեզ համար
Վարագույրդ քիչ բացեմ,
Արև դառնամ քեզ համար
Մտնեմ սենյակ` արթնացնեմ:

Լույս կդառնամ քեզ համար
Ամեն օր քեզ կողջունեմ,
Ծով կդառնամ քեզ համար
Անուշ բույրեր կտարածեմ:

Ձյուն կդառնամ քեզ համար
Շուրթերիդ ջերմ կհալչեմ,
Ո՞վ կդառնամ քեզ համար
Եթե հանկարծ քեզ կորցնեմ:
01.11.2018թ.