четверг, 16 мая 2019 г.

ԻՍԿ Ի՞ՆՉ Է ՍԵՐԸ


Իսկ ի՞նչ է սերը,
Ես էլ քեզ նման չեմ կարող ասել,
Այն մեկ զգացմունք, եվ մեկ էլ խաղ է
Սրտի ու մտքի միջև է կանգնել:

Այն մեկ հանդարտվում ու հանգստանում
Իր բարիությամբ լցնում բոլորին,
Եվ մեկ էլ խանդով, նենգությամբ գերված
Ցավ է պատճառում անմեղ սրտերին:

Սերը մեկ վառվող խարույկի նման
Տաքացնում, հալում է սառույցե սրտեր,
Բայց պատահում է, որ ողջ գիշերը
Երկնակամարում հաշվում ես աստղեր:

Սերը ցնորված ծովի ալիք է,
Նավակները մերթ հրում է ծովեր,
Բայց պատահում է քամոտ պահերին
Առագաստները փրկում են նավեր:

Սերը երազի նման անուշ է,
Երբ սիրում ես դու, և սիրում են քեզ,
Երկու կողմում էլ խաղալը հեշտ է,
Կամ հաղթում ես դու, կամ էլ սերը քեզ:

Իսկ ի՞նչ է սերը,
Ես էլ քեզ նման չեմ կարող ասել,
Այն մեկ թախիծ է, մեկ` երջանկություն,
Բայց լավն են մարդիկ, երբ սիրել գիտեն:

Комментариев нет:

Отправить комментарий