Ես քեզ կսպասեմ, որ ինձ մոտ դառնաս,
Անդորրդ խառնեմ խենթություններիս,
Որ գաս դու ինձ մոտ, էլ ետ չդառնաս,
Որ քեզ նվիրեմ սիրտս ու հոգիս:
Որ հոգուս խորքում
ջերմությունդ զգամ,
Որ մի ուրիշ կերպ դու
ինձ վարակես,
Որ տանը վառենք սիրո
խարույկներ,
Տաք գինով արբենք մինչև
ուշ գիշեր:
Որ հորիզոնում արևը
մեռնի,
Խավար գիշերը օրոր
երգի մեզ,
Որ իմ սրտի մեջ՝ կյանքով,
սիրով լի
Դրոշմվի քո ջինջ անունը
հավերժ:
01.02.2019թ.
