пятница, 9 сентября 2016 г.

Աշուն եմ ուզում, խոր աշուն (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)



Աշուն եմ ուզում, խոր աշուն,
Երբ տերևներն են խշշում,
Երբ անտառի մութ խորքում,
Ոսկի հեքիաթն է տիրում:

Աշուն եմ ուզում, խոր աշուն,
Տերևաթափ ու շրշյուն,
Երբ սարերի բարձունքում,
Անվերջ մշուշ է տիրում:

Աշուն եմ ուզում, խոր աշուն,
Թավ անձրևի մի հնչյուն,
Երբ ամեն մի անկյունում,
Քամին երգեր է հյուսում,
Աշուն եմ ուզում, խոր աշուն:
09.09.2016թ.