Սիրիր ինձ այնպես, որ տաք ավազի փոշիներն
անցնեն դեպի տիեզերք,
Սիրիր ինձ այնպես, ասես լուսինը իր վերջին
լույսն է տալիս աշխարհին:
Ինձ այնպես սիրիր՝ անմարդկայնորեն, որ մարդկանց
լեզվով ինձ չբացատրես, բայց ես հասկանամ,
Սիրիր ինձ այնպես, որ տաք օրերին մրսել
ցանկանամ, որ դու ինձ գրկես:
Ինձ այնպես սիրիր, որ ինձ
մոռանամ, քեզ հետ խոսելուց ես անէանամ ու քոնը դառնամ:
Պարզապես սիրիր առանց խոսքերի. դրանց վերքերը դժվար է մաքրել,
Պարզապես սիրիր առանց երգերի. դրանք հիշելով չեմ ուզում ապրել:
Ինձ այնպես սիրիր, որ երկնի ամեն կենդանի էակ քո սերը զգա.
Ինձ այնպես սիրիր, որ երկնի ամեն կենդանի էակ քո սերը զգա.
Թող որ արևը հրով ճառագի,
ամպերը թող լուռ թխպան երկնքում, ծովերի պարը թող հասնի ափեր
և հորիզոնի ամեն անկյունում առկայծեն աստղեր:
Սիրիր ինձ այնպես, որ առանց
քեզ էլ սերս չմարի, քեզ չտեսնելիս աչքս խավարի:
Պարզապես սիրիր. ինձ այսպես
սիրիր:
12.02.2019
