вторник, 12 февраля 2019 г.

ՍԻՐԻՐ ԻՆՁ ԱՅՆՊԵՍ...(ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)



Սիրիր ինձ այնպես, որ տաք ավազի փոշիներն անցնեն դեպի տիեզերք,
Սիրիր ինձ այնպես, ասես լուսինը իր վերջին լույսն է տալիս աշխարհին:
Ինձ այնպես սիրիր՝ անմարդկայնորեն, որ մարդկանց լեզվով ինձ չբացատրես, բայց ես հասկանամ,
Սիրիր ինձ այնպես, որ տաք օրերին մրսել ցանկանամ, որ դու ինձ գրկես:
Ինձ այնպես սիրիր, որ ինձ մոռանամ, քեզ հետ խոսելուց ես անէանամ ու քոնը դառնամ:
Պարզապես սիրիր առանց խոսքերի. դրանց վերքերը դժվար է մաքրել,
Պարզապես սիրիր առանց երգերի. դրանք հիշելով չեմ ուզում ապրել:
Ինձ այնպես սիրիր, որ երկնի ամեն կենդանի էակ քո սերը զգա.
Թող որ արևը հրով ճառագի, ամպերը թող լուռ թխպան երկնքում, ծովերի պարը թող հասնի ափեր և հորիզոնի ամեն անկյունում առկայծեն աստղեր:
Սիրիր ինձ այնպես, որ առանց քեզ էլ սերս չմարի, քեզ չտեսնելիս աչքս խավարի:
Պարզապես սիրիր. ինձ այսպես սիրիր:

12.02.2019

Комментариев нет:

Отправить комментарий