суббота, 8 февраля 2014 г.

ՈՒ ՊԱՐԶԱՊԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ



Սիրում եմ քեզ  
Սիրում եմ քեզ անբացատրելիանխոստովանելիհակասական
Սիրում եմ քեզ հոգուս բոլոր վիճակներովորոնք այնքան շատ ենոր շարունակ ինձ փոխում են.
դե գիտես արդենժամանակըկյանքըմահըՍիրում եմ քեզ աշխարհով, որ չեմ ընկալում,
մարդկանցով որ չեն հասկանումՀոգուս երկվությամբբախտիս ճակատագրականությամբկրքիս դավադրությամբարարքիս անհետևողականությամբփաստերի հակասությամբ:
Եթե անգամ ասում եմ` չեմ սիրում քեզմի՛ հավատա, սիրում եմԵթե անգամ խաբում եմ քեզհավատա, որ չեմ խաբում
Իրականում ես իմ ներսում խաղ եմ սարքումոր քեզ սիրեմուրի՛շ ձևով, ուրի՛շ ժանրովՀետո, չնայած չես հավատաիմ մաշկն անասելի կարոտում է քո մաշկի բացակայությունըՍիրում եմ քեզ առա՛նց մտածելուանգիտակցաբարանպատասխանատուինքնաբերաբարկամքիս հակառակ… բնազդովմղումովպոռթկումովանտրամաբանորենԻսկապես, չունեմ տրամաբանական պատճառներոչ էլ անգամ հորինված՝ հիմնավորելու այս սեր-կրակըոր ձգում է դեպի քեզՈրն առեղծվածորեն ծագեց ոչնչիցորը չծնվեց կախարդանքներիցբայց որ հրաշքով, հեքիաթայնորեն փոքրից, քչով և ոչնչով լուսավորեց ներսիս խավարըՍիրում եմ քեզսիրում եմ քեզ մարմնովսոր չի մտածումսրտովս, որ չի բանակցումմտքովս, որ չի վերլուծումՍիրում եմ քեզանհասկանալիորենառանց հարցնելուկարևորելու, հարցաքննելու… պարզապես. ուղղակի ու հենց այնպեսորովհետև, իրականումինքս էլ չգիտեմ՝ ինչու եմ քեզ սիրում: