пятница, 11 ноября 2011 г.

ՁՅԱՆ ՍԻՐԱՀԱՐ

Ամեն անգամ երբ ձյուն է գալիս,ես սիրահարվում եմ:Ես կորցնում եմ ինքս ինձ ,դուրս եմ գալիս իմ սահմաններից և խելագառվում:


Ամեն անգամ ձյան տակով քայլելիս,երբ ձյան փաթիլները ընկնում են վրաս,ես զարմանում եմ ախարհի վրա:Անթիվ,անհամար ձյան փաթիլներ են ընկնում գետնին:Նրանք այնքան շատ են,որ նույնիսկ թիվ չկա նրանց քանակը նշելու համար:Միշտ ինձ թվում էր,եթե մի տեղից հսկայական քանակությամբ զանգված ընկնի,դրանց աղմուկից երևի մեր ականջները կփակվեին հավիտյան:Բայց ինչ որ մեկը լսե՞լ է ձյան ժամանակ հսկայական աղմուկ:Ինձ թվում է այնպիսի մեկը չկա:


Ձյունն անքան հանգիստ է թափվում, այնպիսի լռությամբ, որ նույնիսկ ինձ թվում է՝ աշխարհի աղմուկն է խանգառում ձյան փաթիլներին:


Այդ փաթիլներն այնքան են գերում ինձ, որ ակամայից նրանց նայելիս ես անէանում եմ այս խենթ աշխարհից:
Եղել են պահեր, որ մի քանի ժամ շարունակ ես նստել եմ պատուհանին և անվերջ նայել եմ ձյան փաթիլների շքեղ շքահանդեսին:


Նրանք պարում են: Պարում են հանգիստ, նրբին, դանդաղ քայլերով:
Ջյան փաթիլները պարում են բալետ`օդում պտտվում ու գետնին իջնում պարուհու նման շատ գոհ և հանգիստ:
Ձյան փաթիլները տանգո են պարում: Իրար միանում օդում, միաձուլվում են կարծես 2 խենթ սիրահար և ընկնում են գետնին դանդաղ:


Նրանք պարում են քամու երգի տակ և քամու ուժից պտտվում են աջ և ձախ:
Ձյունը սպիտակ է , այնքան է ճերմակ`կարծես ամպերից կարված է վերմակ:
Ձյունը հեքիաթ է, հրաշք երևույթ….

Երբ ձյուն է գալիս, ակամայից ես սիրահարվում եմ


Комментариев нет:

Отправить комментарий