Մալիան սիրում էր ջութակ նվագել,նրա կյանքի միակ իմաստը ջութակն էր:Փոքր հասակից ծնողները նրան փորձում էին ստիպել գնալ երաժշտական ուղղությամբ,որովհետև աղջիկը առանց որևէ պարապմունքների գեղեցիկ կարողանում էր նվագել ֆլեյտա:Աղջկան ուզում էին ծնողները ոււղարկեին դաշնամուրի,բայց Մալիան ամբողջ սրտով ատում էր դաշնամուրը:Նա տանել չէր կարողանում դաշնամուրի ձայնը:
Բացի դրանից Մալիան նաև վստահ չէր իր ուժերի վրա:Նա ի ծնե կույր էր:
Սակայն ուսուցիչների համառ ջանքերի շնորհիվ աղջիկը սիրեց ջութակը և որոշեց իր ամբողջ կյանքը նվիրել դրան:Նա այդ նվագում էր մեծ հաճույքով և առանց երաժշտության չէր կարող ապրել:Նրա կույր լինելու հանգամանքը նրան չէր խանգառում ջութակի կախադանքը զգալու համար:
Մալիան ամբողջ գիշեր չէր կարողանում քնել:Նա շուռ ու մուռ էր գալիս անկողնում,սակայն նրա քունը չէր տանում :Արդեն երկու օր էր ինչ Մալիային տանջող ցավ կար:Նա հեռուստացույցով լսել էր մի երաժշտություն և դա նրա հոգին տակնուվրա էր արել:Այդ երաժշտությունը Բեթհովենի Լունսի Սոնատն էր:
Այն հանգամանքը,որ այդ երաժշտությունը դաշնամուրային ստեղծագործություն էր,Մալիայի մոտ առաջացնում էր հիասթափություն,բայց երեկ նա փորձեց դիպչել դաշնամուրին և փորձել վերատադրել այս ստաղծագործությունը:Նրա մոտ ամեն ինչ ստացվեց:Բոլորը հիացած էին,Մալիայի վրա կար մի կախարդական կարողություն,որը նրան թույլ էր տալիս առանց տեսնելու և սովորելու նվագել դաշնամուր:
Աղջկա աչքերը արդեն կամաց փակվում էին,նրա միտքը թափառում էր ամպերում և քունը կամաց-կամաց վրա էր հասնում Մալիային հյուր:Հանկարծ պատուհանից աղջկա վրա ընկավ մի լույս,որից նա արթնացավ և նստեց իր տեղում:Մալիան բացեց աչքերը և տեսավ մի մեծ ու վառ լույսով առարկայի:Այն կախվել էր Մալիայի պատուհանից և խորիմաստ շպտում էր նրան:Այն կլոր էր,Մալիայի զարմացանքից կլորացած աչքերի պես:Երկար տարիներ շարունակ Մալիան ոչինչ չէր տեսել և բժիշկներն էլ համողված չէին,որ նա երբևիցէ կտեսնի:Սակայն այդ երեկո նրա աչքին երևաց երկիր մոլորակի առաջին պատկերը:Նա երբեք չէր տեսել երկիրը,որտեղ նա ապրում էր:Չգիտեր,թե ինչպիսին են լինում մարդիկ,չէր տեսել իր ծնողներին,որոնք նրան կյանք էինր տվել ,չէր տեսել իրեն:Բայց այդ փայլուն լույսը Մալիային մի նոր կյանք տվեց:Նա մի անգամ էր աշխարհ եկավ և սովորական մարդու նման տեսնում էր ամեն ինչ:Այդ փայլուն ու կլոր առարկան լուսինն էր:Նրան տեսնելով`Մալիան անմիջապես իմացավ,որ դա լուսինն էր և նրա մտքում անմիջապես հնչեց հռչակավոր լուսնի սոնատը:
Մալիան վայելում էր քաղաքը,պսպղուն լույսերը և իրար կողք դասավորված շենքերը:Բայց առաջին հերթին նա ուզում էր տեսնել իրեն:
Մալիան վայելում էր քաղաքը,պսպղուն լույսերը և իրար կողք դասավորված շենքերը:Բայց առաջին հերթին նա ուզում էր տեսնել իրեն:
Աղջիկը դուրս թռավ տեղից,վազեց դեպի հյուրասենյակ և այնտեղ գտավ դաշնամուրը:Առանց վարանելու նստեց և սկսեց նվագել լուսնի սոնատը:Դաշնամուրի վրա նա տեսնում էր իր պատկերը և ակամայից նրա աչքերը արցունքներով լցվեցին:Նա ձեռքով սրբեց աչքերը`տեսավ իր ձեռքը և տեսավ թե ինչպես էր այն դանդաղ սեղմում դաշնամուրի ստեղները:Նրա երջանկությանը չափ չկար…..
Աղջիկն արդեն հոգնել էր:Ամբողջ գիշեր չէր քնել և նրա աչքերը փակվում էրն:Մալիան գնաց իր սենյակ և անմիջապես քնեց:
Առավոտյան Մալիայի աչքերը բացվեցին:Նա նստեց իր անկողնու մեջ և ձեռքով տրորեց աչքերը:Երեկվա ժպիտը դեռ մնացել էր նրա դեմքին:Նա զարմացած էր երեկվա հրաշքի համար,սակայն այսօր նա այդքան էլ ուրախ չէր:Նա նայեց ձեռքերին,սակայն նրա աչքերում մի լույս էր շողում միայն:Նա նայեց իր շուրջը,բացեց պատուհանը և նայեց քաղաքին,սակայն իր աչքերում միայն լուսնի լույսն էր շողում:Մալիան տխրեց,փակեց աչքերը,և հայտնվեց մթության մեջ:Բայ երբ նա բացում էր աչքերը,տեսնում էր միայն լուսնին,որը նրան շողում էր բարի ժպիտով:Նա նորից կորցրել էր տեսողությունը,և միգուցե նաև երեկվա պատահարը հեքիաթ էր:Սակայն նրա աչքերի առաջ միշտ լույս էր շողում:Լուսնինը միշտ փայլում էր Մալիայի աչքերի առաջ և նրան հիշեցնում մի մեղեդի:
Աղջիկը գնաց դաշնամուրի մոտ,նստեց և սկսեց նվագել լուսնի սոնատը:Նա չէր տեսնում իրեն,չէր տեսնում իր ձեռքերը,սակայն իր աչքերի առաջ միշտ միայն մի պատկեր էր`լուսինը:
Մարդը ընկալում է իր շրջակա աշխարհը իր զգայարաների շնորհիվ: Ասում են 98% -ով աշխարհն ընկալվում է տեսողութայան`աչքերի շնորհիվ:Սակայն այն մարդկանց մոտ,որոնց Աստված չի տվել այդ հնարավորությունը,մնացած զգայարաններն է ավելի ուժեղ զարգացած լինում:
Թեև Մալիան երբեք չէր տեսել,սակայն նա ուներ հրաշալի լսողություն,որով էլ ընկալում էր աշխարհը:Յուրաքնաչյուր կույրի կյանքում էլ երբեմն լինում են պահեր,երբ նրանց մոտ լինում է տեսողությում վերականգնում,և դրանից հետո մարդկանց աչքերում ,երբ նրանք բացում են դրանք,երևում է միայն մի պատկեր,որն էր նրանց հովանավորում է ամբողջ կյանքում:Շատերը դրա մասին երբեք չեն ասում,հուսալով որ իրեն ոչ-ոք չի հավատա:Մալիան մինչև իր կյանքի վերջ կտեսնի միայն լուսնին: Եվ թեկուզ միայն լուսնին տեսնելով նա այյդպես էլ կապրի ամբողջ կյանքում……Այն կփայլի նրա աչքերում և նրան կհիշեցնի միշտ մի մեղեդի`լուսնի սոնատը:
Թեև Մալիան երբեք չէր տեսել,սակայն նա ուներ հրաշալի լսողություն,որով էլ ընկալում էր աշխարհը:Յուրաքնաչյուր կույրի կյանքում էլ երբեմն լինում են պահեր,երբ նրանց մոտ լինում է տեսողությում վերականգնում,և դրանից հետո մարդկանց աչքերում ,երբ նրանք բացում են դրանք,երևում է միայն մի պատկեր,որն էր նրանց հովանավորում է ամբողջ կյանքում:Շատերը դրա մասին երբեք չեն ասում,հուսալով որ իրեն ոչ-ոք չի հավատա:Մալիան մինչև իր կյանքի վերջ կտեսնի միայն լուսնին: Եվ թեկուզ միայն լուսնին տեսնելով նա այյդպես էլ կապրի ամբողջ կյանքում……Այն կփայլի նրա աչքերում և նրան կհիշեցնի միշտ մի մեղեդի`լուսնի սոնատը:

Комментариев нет:
Отправить комментарий