среда, 25 января 2012 г.

ՍԵՐՆ ՈՒԺԵՂ Է,ԻՆՉՊԵՍ ՄԱՀԸ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՊԱՏՄՎԱԾՔ)



Խուլ անտառի մի մութ անկյունում, մի ծեր ու հիվանդ ծերուկ էր ապրում: Նա միայնակ էր: Խռպոտ հազում էր: Ծերուկը թոքախտ էր ընկել:
Սառը անկողնու մի կողքին գամված,տրտնջում էր նաՈւ բարձր ձայնով այնպես էր հազումոր առանց այդ էլ մի կերպ խոյացած խրճիթի պատը շարժվում էր տեղում:
Ծերուկը կարծես արդեն ուժ չուներնա չէր դիմանում այդ դաժան ցավինՆրա`գործից հոգնած,տանջված մանտերը էլ ուժ չունեին ջուր խմելուԾերուկի ոտքերըէլ չէին դիմանում տեղում կանգնելունՆրա մտքերը ուրվական դարձած թափառում էին հեռու սարերումԾերուկի`կյանքում ամեն ինչ տեսած աչքերըփակվում էին ու մտորում…..
Նրա դեմքին տխրություն պատեցերբ հիշեց իրեն փոքր ժամանակ և ծնողներինՆա դառը վշտով մտաբերեց իր աղքատիկ կյանքըբայց ամբողջ հոգու ուրախությունը իր մանկության:
Ծերուկը հազաց, բայց արդեն ձայնը էլ դուրս չէր գալիս: Նա կարծես չէր ուզում խանգառել աշխարհին,ու իջեցրել էր ձայնը….
Ծերուկի սիրտը արագ բաբախեց: Իր մանկության մեջ տեսած միակ վառ լույսը դա արեգակն էր: Նրա աչքերը հիշեցին լույսը  և կոպերը անմիջապես կկոցվեցին: Նա պատկերացրեց արև :
Ծերուկը հիշեց իր դասարանը, երբ իրեն նման մի խումբ տղաներ վազվզում էին թաղի բակերում ու մեծ մարդկանց ու աղջիկներին անընդհատ այս ու այն կողմ հրում:
Ծերուկի հոգում դառնություն տիրեց, կորավ անցյալը, կորան օրերը ու երազները…
Հիմա նա պառկած մի խուլ խրճիթում իր կյանք է հիշում,հոգին ավանդում…..
Ծերուկը հիշեց պատանեկությունը իր, երբ դաժան բախտ էր իրեն վիճակված: Պատերազմ էր երկրում սկսվել և նա իր երկրի զինվորն էր դարձել…
Ծերունու կյանքում ոչ մի ուրախ պահ չէր եղել:Նրա ամբողջ կյանքը տառապանքով էր անցել:
Նրա աչքերից դառը արցունքներ հոսեցին ու ծերուկը դողացող ձեռքով սրփեց այտերին չորացած լացը: Նրա շուրթերը կարծես ինչ որ բան էին շշնջում,սակայն հոգին նրա ոչինչ ասել չէր ուզում:
Ծերուկը վերջին շնչումն էր արդեն, երբ լայն ժպիտը պատեց իր դեմքին: Նրա չորացած շուրթերի միջից երևացին հատ ու կենտ ատամները ժանգոտածՈւ ժպիտը նրա դեմքին մնաց դաջված`մինչև մահ…………………………………………
Ու հրաժեշտ տվեց կյանքին այդ ծերուկը միայնակ: Չունենալով նա իր կողքին`ոչ կին, ոչ թոռ, ոչ զավակ: Նրա հոգին գնաց վերև և գուցե այնտեղ ապրի խաղաղ: Գուցե նրան էլ չպատեն ոչ թախից, ոչ հուզմունք, ոչ ցավ…




Ծերուկի դին գտան անտառի որսորդները: Ու նրան տարան կողքի գյուղը, որ չմնա այդպես կորած: Բոլորը կարծես թե իմացան, այդ ծերուկին ճանաչեցին:Մի մարդ էր նա, ով քանի տարի ապրում էր մենակ, անտառում կորած:
Բայց դառը կյանքից իր ապրած կյանքիոչ մի նշույլ էլ կարծես չերևացՆրա ուրախ ու ժպտացող դեմքից բոլորը մի պահ մնացին ապշաց…….
Ի՞նչն էր ստիպել ծերուկին ժպտալ:Նրա տխուր կյանքում մ՞իթե կար մի բան,որը ստիպեց ժպիտով հեռանալ կյանքից։

Այո, իհարկե կար: Նա մի պահ հիշեց իր այն մեծ սիրուն, հանուն որի ինչեր ասես որ չէր արել.... 

                          Ահա  դա է համարվում իսկական երջանիկ մահ...

Комментариев нет:

Отправить комментарий