ՄԱՍ 1
Պատուհանից երևացող կանաչ բարդիները մեծ հետաքրքրություն
առաջացրին Էմանուելի մոտ: Ամբողջովին ձյունով ծածկված փողոցի մեջ նրանք է՛լ ավելի գեղեցիկ տեսք էին
ստացել: Նրանց ճյուղերը ձյան շերտից փոքր-ինչ կռացել էին, բայց բարդին իր այդ
անսովոր գեղեցկությամբ լրացնում էր շրջապատի միալար պարզությունը: Ձմռանը ձյան
փաթիլների շքահանդեսը տոնական մթնոլորտ էր ստեղծել դրսում: Փաթիլները կարծես խենթ
սիրահարներ օդում միանում էին իրար և պարուհու նման հանգիստ, դանդաղ քայլերով գետնին
էին իջնում: Էմանուելը նախանձով էր նայում քամու տակ պտտվող փաթիլներին և ձյան
տակով քայլող սիրահարներին:
Նա իրեն վատ չէր զգում, բայց արագորեն բացեց պատուհանը և մի
քանի վայրկյան շնչեց դրսից փչող մաքուր
օդը: Քամու ալիքների ազդեցությամբ՝ սենյակի օդը լցվեց օծանելիքի բույրով: Քամին
տարածել էր սենյակի աղջիկների օծանելիքների հիասքանչ հոտերը: Էմանուելն անտարբերությամբ նայում էր լսարանում տիրող
մթնոլորտին, անսպասելի հանգստությանը և հետևում էր դասախոսի ոգևորված հայացքին: Նա
առաջին անգամը չէր,որ դասից հոգեպես բացակայում էր: Միգուցե ընտանեկան խնդիրները
կամ էլ ուղղակի ձմեռային եղանակն էր
պատճառը, որ տղան դասից բացի՝ կենտրոնանում էր ամեն ինչի վրա: Լսարանում Էմանուելին
հետաքրքրող և նրա ուշադրությունը գրավող միակ բանն իր կողքին նստած գեղեցիկ
օրիորդն էր: Նա ամեն կերպ փորձում էր անտարբեր ձևանալ, բայց իր կամքից անկախ՝ միշտ
մտածում էր նրա մասին: Երևի Էմանուելը սիրահարվել էր: Սակայն նա չէր կարողանում իր
սերն արհայտել բառերով: Դե՜, ինչպես ասում են սերը բառերով պետք չէ բացատրել: Բավական
է ընդամենը մի հայացք, և դիմացինդ կզգա, որ դու իրեն սիրում ես:
Տղայի ձեռքերը քամուց սառան և նա շտապեց ծածկել պատուհանը: Վե՛րջ:
Նրա միակ զբաղմունքն էլ կորավ: Անիմաստ էր արդեն պատուհանից դուրս նայելը: Էմանուելն
անհանգիստ հետ նստեց և ձեռքերը հարմարավետ տեղավորեց նստարանին: Տղայի սառը ձեռքը
կպավ մի նուրբ ու տաք առարկայի: Դա Մալիայի ձեռքն էր: Աղջիկը կարծես թեթևակի վեր
թռավ տեղից, հետո սթափվեց և նայելով տղային`ժպտաց: Էմանուելին այդ ժպիտն ուժ տվեց
և նա առանց վարանելու որոշեց կենտրոնանալ և ճիշտ գործել: Նա վերցրեց աղջկա փոքրիկ
ձեռքը և մեղմորեն այն սեղմեց իր ափի մեջ: Աղջիկը նախ անհանգիստ նայեց շուրջը՝ համոզվելու
համար, որ ոչ մեկը դա չի նկատել, հետո զարմացած հայացք նետեց Էմանուելի վրա: Նրանք
փոխադարձաբար ժպտացին: Ու Մալիան Էմանուելի աչքերի մեջ գտավ այն կայծը, որը
պակասում էր իրեն լիարժեք երջանիկ լինելու համար: Հենց այդ կայծն էր,որ ստիպում էր
Մալիային ժպտալ և իրեն դարձնում էր ավելի պայծառ, քան ամռան արևը:
ՄԱՍ 2
Հոգեբանության բաժնի ուսանողներն անհանգիստ էին: Նրանք անհամբերությամբ սպասում էին իրենց նոր դասախոսի այցին: Նրա մասին բոլորն էին խոսում, ու նրա ելույթներից հիացած էին համալսարանի բոլոր այն ուսանողները, որտեղ դասախոսել էր այդ համեստ գիտնականը: Սակայն քիչ չէին նաև նրա մասին բացասական կարծիքները: Ոմանք ասում էին, որ այդ մարդն ունի գերբնական ուժ և դա երբեմն օգտագործում է ուսանողներին վնասելու համար: Կար մեկ այլ կարծիք, որ գիտնականի տունը նման է մոգությամբ զբաղվող մարդու տան`միշտ կիսախավար ու արտասովոր պատկերներով: Բայց այդ ամենին զուգահեռ՝ նրան միշտ մեծ սիրով էին սպասում ուսանողներն ու մեծ ոգևորությամբ նրանից բաժանվում: Ու գուցե ընթացքում էլ նրանք համոզվում էին կամ բացառում, որ այդ մարդն իրոք նման էր գուշակի: Եվ ահա մի քանի րոպե էր մնում,որ գար վերջապես նրա`այդ լսարան մտնելու ժամանակը:
Համեստ ու շատ հասարակ հագնված սպիտակամազ տղամարդը բացեց
լսարանի դուռը:Նա անաղմուկ ներս մտավ և քաղաքավարի բարևեց ուսանողներին:Նրա ձեռքին
մի պորտֆել կար,որը լրիվ համապատասխանում էր իր հագած ութսունականների կոստյումին
և կոշիկին:Երազանքն այլևս անցյալում էր:
Առարկան`փիլիսոփայություն,դասախոսը`պրն. Ռուբինյան.առանց որևէ կոչումի և
պաշտոնի,պարզ ու հասարակ:
ՄԱՍ 3
Ինչ դժվար է ապրել, երբ հայտնվում է մեկը, ում վախենում
ես կորցնել:
-Երբեմն լինում է այնպես,որ հազարավոր մարդկանց մեջ դու քեզ միայնակ ես
զգում,բայց այդ հազարի մեջ մեկն ապրում է հենց քեզ հանդիպելու հույսով:Ու մինչ դու
մենության մեջ քեզ ես փնտրում,նա երազում է և հորինում քեզ:Գուցե դուք միշտ փողոցում հանդիպում եք իրար ու անցնում ,և դու
չես էլ պատկերացնում,որ նա սովորական անցորդ չէր:Բայց երբ այդ գիշերըեր քունդ չի տանում,մտածում ես,որ ուղղակի
անքնություն է: Ու մի որոշ ժամանակ հետո, երբ մի անծանոթ ես տեսնում,նա քեզ շատ
հարազատ է թվում, բայց դու նրան այդպես էլ
չես հիշում:
-Ստացվեց,-անկեղծորեն ու բարձր քրքջալով ասաց
Մալիան,-փաստորեն դու արդեն ապագա հոգեբան չես,այլ պատրաստի մասնագետ:Էմի ախր շատ
լավ վերլուծեցիր սիրահարների այս հետաքրքրիր հեգաբանությունը;
-Բայց դե մեկ է
քեզնից լավ չեմ կարող սովորել:Ուղղակի ես շատ եմ սիրում մեր մասնագիտությունը
ու չեմ փոշմանել,որ սա եմ ընտրել:Երևի հոգեբանությունը միակ մասնագիտությունն է,որ
առանձին է յուրաքանչյուրի համար:
-Ես էլ եմ դրա համար սիրում մեր մասնագիտությունը:
-Ես էլ քո անկեղծ բնավորության և հիանալի հատկանիշների
համար եմ քեզ սիրում Մալի ջան:
Ու խենթ
սիրահարները ժպտացին իրար:Էմանուելը հասել էր իր երազանքին:Նա միշտ երազում էր և
փորձում իր երազանքները նպատակ դարձնել:Տղան շատ ուրախ էր, որ Մալիան հասկացավ և
գնահատեց իր անկեղծ սերը:
Էմանուելն այդ օրվանից հետո շատ էր փոխվել:Սերը նրան
լրիվ անճանաչելի էր դարձրել:Նա իրեն շատ համեստ էր պահում և փորձում էր անել ամեն
ինչ,որ հանկարծ Մալիան չնեղանար և չհիասթափվեր:Նա շատ էր վախենում Մալիային
կորցնելուց: Ահա հենց դա է սերը:Երբ այքան ես սիրում մեկին,որ վախենում ես թե
կկորցնես:Եվ այդ կորստի վախն էլ ստիպում է մարդուն,որ դու ավելի շատ սիրես:Իսկ երբ
քո սիրելին քո կողքն է,դու մտովի միշը պատկերացնում ես,թե ինչ կլինի քո հետ, երբ
նա հեռու լինի քեզնից: Ու Էմանեուլը վախը սրտում մոտ նստեց Մալիային ու նրան պինդ
գրկեց, որ հանկարծ չկորցնի:Չնայաց Մալիան ոչինչ չէր խոսում,բայց նրան շատ էր դուր
գալիս Էմանուելի համարձակությունը:Նա թեև ամաչում էր,բայց թույլ էր տալիս
Էմանուելին գրկել և համբուրել իրեն:Իսկ Էմանուելն էլ սրտի խորքում համոզված էլ, որ
աղջկան դուր են գալիս իր շոյանքները և համբույրները:
Չէ որ տղաները սիրում են ամոթխած աղջիկների,իսկ
աղջիկներին դուր են գալիս անամոթ տղաները:
ՄԱՍ 4
Ամեն անգամ դասի
սկզբում պրն. Ռուբինյանի հինգ րոպեանոց թեթև զրույցը բոլոր ուսանողների սիրտն էր
շարժում:Նա պատմում էր հերթական թեմայի մասին և ներկայացնում նրա կարևորությունն այս կյանքում:Հերթական
թեման էր ճշմարտությունը:
-Ճշմարտությունը թերևս միակ հասկացությունն է,որն իմանալ
ցանկանում են բոլորը` նույնիսկ աշխարհի ամենա ստոր խաբեբաները: Այսինքն մարդիկ,որոնք
հեռու են ճշմարտությունից,բայց ցանկանում են իմանալ,թե ինչ է ճշմարտությունը:Դա
նրանց անհրաժեշտ է,որպեսզի իրենց գործողությունները հանկարծ ճշմարտությանը
չնմանվեն:
-Իսկ ներեցեք պրն. Ռուբինյան, որդյո՞ք իմանալով ինչ է
ճշմարտությունը,հարկավոր է ապրել ճշմարիտ կյանքով,-լսարանից շատ հնչեղ հարց ուղղեց
Մալիան:
-աղջիկս,ճշմարիտ կյանք կոչվածը հարաբերական է:Ամենքն
ունեն ճշմարիտ ապրելու իրենց պատկերացումները:Ես չեմ փորձի հիմա քեզ ստիպել, որ
դու ապրես այն ճշմարիտ կյանքով ,որը ես եմ գտնում ու համարում ճիշտ: Ուղղակի
հիշեք, որ ամենքդ ճշմարիտ եք ապրում միայն ձեզ համար: Իսկ այ իմանալ թե ինչ է
ճշմարտությունը բոլորդ եք պարտավոր: Ու հիմա թույլ տվեք ձեզ ներկայացնել, թե
վերջապես ինչ է այդ ճշմարտությունը,- համոզիչ ու կարծես թե պատրաստի ձևով
պատասխանեց դասախոսը ու ավելացրեց նաև
այն, որ եթե ուսանողների մոտ հարցեր են առաջանում, կարող են մնալ և դասի վերջում
ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:
-Շնորհակալություն պրն Ռուբինյան, ես մի քանի հարց դեռ
ունեմ ձեզ տալու: Ես անպայման կմոտենամ ձեզ,-Մալիան արձագանքեց շարքից և բոլորի
հայացքն ամբողջությամբ ուղղվեց աղջկա կողմը:
Ճշմարտությունը դա մտքի կամ գիտելիքի բովանդակության
համապատասխանությունն է օբյեկտիվ իրականության հետ:Բացարձակ ճշմարտություն ասելով
մենք հասկանում ենք սպառիչ և լրիվ գիտելիքը օբյեկտի մասին:Իրականում բացարձակ
ճշմարտություն գոյություն չունի:Այն ուղղակի իրենից ներկայացնում է երևակայության այն սահմանը,որին միշտ սուբյեկտը
ձգտում է,բայց որին երբեք չի հասնում:Ուրեմն ճշմարտությունը հարաբերական
է:Հարաբերական ճշմարտություն ասելով մենք հասկանում ենք պատմական տվյալ դարաշրջանի
օբյեկտի մասին ձեռք բերված գիտելիքների սահամանը:Ավելի ճիշտ կլինի պնդել,որ
ճշմարտությունը բացարձակ և հարաբերական ճշմարտությունների դիալեկտիկական
միասնությունն է:Ճշմարտությունը բովանդակությամբ օբյեկտիվ է:Անկախ է
մարդուց,սուբյեկտիվ չէ:Ճշմարտությունը նաև կոնկրետ է,այսինքն վերացական
չէ,պայմանավորված է տարածա-ժամանակային հանգամանքներով:Ճշմարտությունն ունի իր
չափանիշը,որի վերաբերյալ տարբեր ժամանակներում տարբեր կարծիքներ են
հայտնվել:Օր.`ուտիլիտարիզմը գտնում էր,որ ճշմարտության չափանիշը`օգուտն է,այսինքն
ճշմարիտ է այն,ինչ օգտակար է:Մի այլ կարծիք`ճշմարտության չափանիշը համարվում էր
փորձը:Գիտական փիլիսոփայության համաձայն, ճշմարտության չափանիշը պրակտիկան է;Այն
իրենից ներկայացնում է մարդու առարկայական,նյութական գործունեությունը:Պրակտիկան
ճանաչողության հիմքն է և ճշմարտության չափանիշը:
Հերթական անգամ
բոլորն ապշել էին,բայց նրանց հիացմունքը միայն վայրկյաններ էր տևում և զանգը հնչելուց
հետո բոլորը մոռանում էին դասի մասին և կյանքի մասին այդ գիտության լեկցիաները:
Եվ այդ օրը
միայն Մալիան հետաքրքրվեց և դասերից հետո մնաց լսարանում իր հարցերի պատասխաններն
իմանալու համար: Նրանք երկար չմնացին,բայց փիլիսոփան աղջկան ամեն ինչ
բացատրեց:Երևում էր,որ նրա խոսքերը հուզում էինՄալիային և նրանք տեղ էին հասնում:
-Մինչ այսօր ես սխալ եմ ապրել և լրիվ սխալ
պատկերացումներ եմ ունեցել պրն. Ռուբինյան:
-բնական է աղջիկս:Դու դեռ երիտասարդ ես և դեռ նոր պիտի
կյանք մտնես:Եվ ես ուզում եմ,որ դու ունենաս բավական գիտելիքների պաշար,որը տվյալ
դեպքում քո զենքն է լինելու ամեն տեսակի չարիքների դեմ,-դասախոսը բարությամբ ու
հայրաբար շոյեց Մալիայի գանգուր վարսերն ու խորհրդավոր ժպտաց:
Դասախոսի և
ուսանողուհու երկխոսությունը երկար թվաց համալսարանի դռանը կանգնած ու ինքնամոռաց
սիրահարված տղային: Էմանուելն այլևս չէր դիմանում ու շտապեց ներս մտնել
լսարան:Համարյա դռան մոտ էր հասել,երբ նրանք դուրս էին գալիս լսարանից: Տղան ժպտաց
դսասախոսին և համեստորեն Մալիային ուղեկցեց տուն:Մալիան այս անգամ ոչ թէ Էմանուելի
սիրո խոսքերից,նուրբ շոյանքներից էր հաճույք ստանում,այլ այն գիտնականի իմաստուն
խոսքերից,որոնք կարող էին փոխել իր ամբողջ կյանքը և ապագան:
ՄԱՍ 5
Համալսարանի առաջ կանգնած շփոթված երիտասարդը բոլորի
հետաքրքրությունն էր շարժել:Նա ոչինչ չէր խոսում և ոչ մեկին ոչինչ չէր հարցնում: Պարզ
երևում էր, որ տեղացի չէր: Վզից կախված մեծ ֆոտոապարատը դրա ապացույցն էր: Երևի
զբոսաշրջիկ էր,որին հետաքրքրել էր համալսարանը և նա որոշել էր նկարել այն: Փիլիսոփայության
դասախոսի ներս մտնելուն պես բոլոր խոսակցությունները դադարեցին և բոլորի
ուշադրությունը կենտրոնացավ դասախոսի ուղղությամբ: Մի քանի րոպե էլ չանցավ, երբ
լսարանի դուռը թակեց այն հաճելի արտաքինով անծանոթը և խնդրեց պրն. Ռուբինյանին
դուրս գալ:Նրանց իրար կողքի տեսնելով կարելի էր ենթադրել, որ երևի երիտասարդը
դասախոսի նախկին ուսանողն էր, որը եկել էր նկարվելու նրա հետ: Մի քանի րոպե անց նրանք երկուսով մտան լսարան:Փիլիսոփան
ներկայացրեց տղային որպես իր որդի,որը Պետերբուրգից նոր էր ժամանել և եկել էր իրեն
անակնկալ մատուցելու: Հայցելով ուսանողների ներողամտությունը Ռուբինյանը խնդրեց
տղային նստել լսարանում և սպասել դասի ավարտին:
Նոր հյուրի վրա բոլորին էին հայցքներ նետում: Ինքը`հյուրը
ևս ետ չէր մնում բոլորին հերթով նայելուց: Բայց տղայի զարմացած հայացքը կարծես բևեռվել
էր իր կողքը նստած գեղեցկուհու վրա`Արեգայի:
ՄԱՍ 6
-Տեսար չէ՞ դասախոսի տղան ոնց էր Արեգային
նայում,-հեգնական ու հետաքրքրական հայացքով հարց տվեց Էմանուելը Մալիային:
-Լավ էլի Էմիլ,հա ինչ անենք:
-չէ ուղղակի ես հիշեցի, թե ոնց էի երկու տարի շարունակ
նայում իմ կողքը նստած գեղեցկուհուն...
-Ու ոչինչ նրան չէիր ասում,-անսպասելի ընդհատեց ընկերոջ
խոսքը Մալիան:
-Բայց մի օր ես դիպչելով նրա ձեռքին, կարծես նրա սիրտը
մտա ու այդ օրվանից նա իմը դարձավ:
-Կիսով չափ էմանուել, դեռ ամբողջությամբ քոնը չեմ:
-Գիտես Մալի, ես քեզ ամեն անգամ տեսնելիս, մենակ դա եմ
մտածում: Ես ուղղակի ամեն պահ երազում եմ, որ դու ամբողջությամբ իմը լինես: Չմտածես
թե իմ մտքերը վատն են,ես քո կամքին հակառակ ոչինչ քեզ չեմ ստիպի երբեք: Բայց
ուզում եմ ասեմ,որ իմանաս քեզ շատ եմ ուզում:
-Շատ թե շու՞տ Էմ,-կրկին անգամ ամաչելով հարցրեց Մալիան
-Հենց հիմա
-Սիրում եմ
քեզ...
Ամեն ինչ
խոսքերով չես կարող արտահայտել: Միայն
խոսքերով ապացույցներն էլ չեն ավարտվում: Ամեն մի գործողություն կարող է լինել ավելին,քան ժամերով հնչած անիմաստ
խոսքերը:
Ինչպես ասում են տղաները սիրում եմ աչքերով, իսկ աղջիկները`
ականջներով: Շատ տղաների թվում է, որ եթե ունեն ճարտար լեզու, ուրեմն կարող են
գրավել ցանկացած աղջկա: Իհարկե շատերը խաբվում են նրանց:Դրա համար պիտի ունենալ
բավականին գիտելիքներ ու լինել իմաստուն և փորձառու:Իմաստությունը սիրող մարդը
երբեք վատը լինել չի կարող: Փիլիսոփայություն` բառացի թարգմանաբար նշանակում է սեր
իմաստության հանդեպ: Մալիան սիրում էր իմաստությունը: Ու մինչ Էմանուելը
լոգարանում էր, աղջիկը երկար խորհեց, թե արդյոք ճիշտ է վարվում: Նա ականջներով չէր
սիրահարվել Էմանուելին :Մալիան սիրում էր նրան,բայց չէր հասկանում թե ինչից էր
վախենում: Գուցե դա այն սերն էր, երբ որ սիրում ես ու վախենում,որ կկորցնես
սիրելիիդ: Իսկ ինչ կլիներ Մալիայի հետ, եթե նա Էմանուելին կորցներ: Այդ մասին նա
երբեք չէր մտածել: Իսկ եթե նա էլ բոլոր տղաների նման ուզում էր խաղալ աղջկա
զգացմունքների հետ և հետո տիկնիկի նման փոխել իր ընկերուհուն: Իսկ Մալիան այդ
քայլով բավականին շուտ իրավունք կտար Էմանուելին իր հետ այդպես վարվելու: Ու
Մալիան հիշեց իր փիլիսոփայության դասերից մեկը.
-Կյանքի իմաստը ծնում է «կյանքի ուղին», որից
յուրաքանչյուր շեղում հանգեցնում է բարոյական տանջանքների, իսկ երբեմն նույնիսկ
մարդու ֆիզիկական կործանմանը: Անհատական ուղին սերտորեն կապված է
հասարակության`որպես ամբողջի պատմություն և նպատակի հետ,մի բան,որը մարդուն
դարձնում է պատասխանատու երկրագնդում և տիեզերքում կատարվածի համար: Դա էլ որոշում
է մարդկանց հնարավորության սահմանները և այն,թե ինչ միջոցներով նրանք կարող են հասնել
իրենց նպատակին:
Մալիան չէր ուզում
իր նպատակը երազանք դարձնել: Սովորաբար պետք է հակառակն անել` երազանքին հասնելու
համար այն նպատակ դարձնել: Իսկ նրա երազանքը նպատակ դարձնելու համար նա դեռ պետք է
շատ կարդար և ավելի իմաստուն դառնար: Նրա որոշումը վերջնական էր: Նա որոշեց առանց
Էմանուելին ինչ-որ բան ասելու դուրս գալ տանից: Աղջիկը որոշեց գնալ զբոսայգում
մենակ քայլելու և խորհելու:
ՄԱՍ 7
Մի շատ գեղեցիկ ու վախվորաց ծիտիկ կարծես ձյան փաթիլները
ճեղքելով ծառի ճյուղից թռավ դեպի դիմացի ծառը: Ծառերը կամաց օրորվում էին: Տեսնես քամուց էր, թե թռչունի ծառից ծառ
թռչելու հետևանքն էր: Էմանուելը որոշեց բացել պատուհանն ու համոզվել դրանում: Նա
ներսից այրվում էր :Այրվում էր ոչ թե
վառարանից եկող տաքությունից, այլ երեկվա Մալիայի պահվածքից էր վառված :Նա
ընդհանրապես չէր նայել այդ օրը Մալիային: Որոշել էր դասից հետո խոսել նրա հետ և
հասկանալ նրա արարքի պատճառը: Իսկ մինչև դասի վերջը նրան հետաքրքրում էր ամեն
ինչ`բացի դասից:Իսկ այս անգամ փիլիսոփայության դասի հերթական թեման հավատն էր:
-Եթե իսկապես հավատաս,կարող ես սարը տեղից շարժել: Իհարկե
սա վերացական է, բայց շատ վառ ցույց է տալիս հավատի հզորություը: Հավատն ուժեղ
մարդու համոզմունքն է, թույլի`ուժը:
-Իսկ կարո՞ղ եք բացատրել, թե ինչպես կարելի է հավատալով
ապրել պրն. Ռուբինյան,-կրկին անգամ դասախոսին հարցրեց Մալիան:
Դասախոսը կարծես
չլսեց թրթռուն ձայնով տրված այդ հարցը և շարունակեց իր դասախոսությունը:Մալիան
լռեց: Առանց այդ էլ երեկվա իր անհասկանալի պահվածքին ավելացավ այսօրվա
արհամարհանքն իր սիրելի դասախոսի կողմից: Բոլորը շունչները պահած մինչև վերջ
լսեցին դասախոսությունը և կրկին անգամ հիացմունքով նայեցին այդ շատ բանիմաց
ծերուկին:
Ահա և զանգը հնչեց:Բոլորն արագ հավաքվեցին: Իսկ այդ
զանգին Էմանուելն այնքնան էր սպասել: Բայց նա դեռ նստած էր և պատուհանից էր
նայում: Այնտեղ ամեն ինչ հետաքրքիր էր: Ներքևում կանգնած էր փիլիսոփայի տղան`մի
գեղեցիկ ծաղկեփունջ ձեռքին: Եվ նրան մոտեցավ Արեգան: Նրանք համբուրվեցին, գրկախառնվեցին
և գնացին միասին:Մի պահ Էմանելը նախանձեց այդ զույգին`մոռանալով,որ ընդամենը երեկ
ինքն ու Մալիան այդ նախանձելի զույգերի շարքում էին:Ու կլանված նա նայում էր
պատուհանից, երբ լսեց դասախոսի խոսքը դեպի իրեն ուղղված.
-Տղաս,ի՞նչ է պատահել:Այսօր ամբողջ դասին դու միայն
պատուհանից նայեցիր:Դրսում ավելի կարևոր բան կա:
էմանուելը կանգնեց տեղում և մինչ կփորձեր արդարանալ դասախոսի
առաջ,նա ևս մի անգամ խոսեց.
-Մալիա,խնդրում եմ մի քանի րոպե մնաս լսարանում:Ուզում
եմ քո`դասի ժամանակ տված հարցին պատախանել:
Էմանուելը զարմացավ,խառնվեց ու ինքն էլ չհասկացավ,թե
ինչու առանց որևէ բան խոսելու դուրս եկավ այդտեղից:
-Լսում եմ ձեզ պրն. Ռուբինյան,Էմանուելի բացակայությունը
չնկատելով անգամ խոսեց աղջիկը:
-Շնորհակալ եմ ,-շատ խորհրդավոր կերպով սկսեց դասախոսը
խոսել-,շնորհակալ եմ աղջիկս,որ քեզ հետաքրքրում է փիլիսոփայությունը :Ու նաև
ներողություն եմ խնդրում քեզնից հարցիդ այսքան շատ արհամարհելու և նրան ուշացումով
անդրադառնալու համար:Ուղղակի քո հարցի պատասխանը ես բարձրաձայն ու բոլորի մոտ
հնչեցնել չէի կարող:Հիմա թույլ տուր ինձ պատմել քեզ մի պատմություն իմ կյանքից,ու
դու կհասկանաս թե ինչպես կարելի է հավատալով ապրել և ապրել միայն հավատալով:
Դաժան մանկություն եմ ունեցել:Մեր ընտանիքում ապրում էին
երեք խուլ ու համր երեխա, որոնք իմ արյունակիցներն էին.մայրս էր և երկու
եղբայրներս:Ավագ եղբայրս քիչ ապրեց`մոտ երկու տարի,իսկ նրա մահից հետո երկու տարի
անց մայրս նրա գերեզմանի վրա մահացավ:Հայրս իրեն նվիրեց խմիչքին և ու մի որոշ
ժամանակ հետո էլ նա մահացավ: Ընտանիքի ամբողջ հոգսը ընկել էր իմ վրա: Փոքր տարիքից
աշխատել եմ,իսկ դասերս սովորել եմ աշխատանքի վայրում:Սովորել եմ, որովհետև միայն
դրանով էի ապրում:Համալսարան ընդունվելիս երկար մտածեցի,թե ինչ մասնագտություն
պիտի ընտրեմ: Վերջապես կանգ առա փիլիսոփայության վրա;Իմ հոգեկան ծանր վիճակում ինձ
միայն դա կարող էր փրկել:Սոված,անքուն ու մեծ դժվարությամբ աշխատում էի առավոտից
երեկո` ուսմանս վարձը վճարելու համար:Այս անգամ սովորում էի որտեղ պատահեր.առավոտը
դասի գնալիս,մի գործից մյուսին վազելիս: Ինձ համար սովորելն առաջնային էր:կյանքում
միայն դա ունեի: Դա ու այն միակ բանը`առողջությունը,որը նույնպես շուտով ինձ
շտապեց լքել:Տարիների չարչարանքս ու մանկությանս դաժան ապրումները տեղի տվեցին: Պարզվեց,որ
ես քաղցկեղ ունեի:Այն դեռևս նոր էր հայտաբերվել և հնարավոր էր բուժել,բայց ես
չունեի բավարար միջոց մուժմանս կարիքները հոգալու համար:Բայց ես չէի վախենում: Չէ
որ կորցնելու ոչինչ ու ոչ-ոք չունեի:Բացի այդ ես փիլիսոփա էի ու քաջ գիտակցում էի
կյանքն ու մահը,մինչև որ իմ կայնք
չներխուժեց ևս մի մասնագիտություն:Ու ես սկսեցի վախենալ…
-Կներեք,չհասկացա:Մասնագիտությու՞ն,ու դուք ինչու վախեցաք,-ինքն
էլ ակամայից վախեցած հարցրեց Մալիան
-Սովորիր համբերել,համբերութոյունը կյանք է: Համբերությունն
ու լսելու կարողությունը ցույց են տալիս մարդու հզոր հատկանիշը: Դու էլ այդպիսին
եղիր:
Այո,վախեցա, բայց արդեն ոչ ինձ համար: Ես սիրահարվել էի:
Այնպես էի սիրում,որ հավատում էի կբուժվեմ:Կյանքս կարծես նոր էր դրվել իմ
առաջ.նորովի,գունավոր,բայց մի սև բիծ կամաց ծածկում էր այն:Բայց ես հավատոմ
էի:Ինչպես տեսնում ես հավատացի ու բուժվեցի:Ու ոչ-ոք չհասկացավ,թե ինչպես կորավ իմ
ուռուցքը:Դե իսկ եդ էլ ոչ մեկին չասեցի այդ հրաշքի մասին,որը սեր էր
կոչվում:բոլորը կարծում էին,թե ես Աստվածային ուժ ունեի իմ մեջ:
Հենց այդ ժամանակից էլ ես սկսել եմ աշխատել
համալսարանում,որովհետև բոլորին ես շատ էի հետաքրքրում:Ահա թե ինչպես ես կարողացա
ապրել հավատով ու հույսով:
-Ինչ լավ է:Երևի
սրա մասին դուք և ձեր կինը կլինեք իմանալիս,-լայն ժպիտը դեմքին հարցրեց
Մալիան:
-Չէ Մալիա:Աղջիկը,որին ես սիրում էի շուտ մահացավ:Նա
վթարի ենթարկվեց:Իմ հավատն էլ նրա հետ գնաց:Բայց ես ունեի մի «ուժ»,որն ինձ
ստիպում է ապրել մինչև այսօր:Միայն այդ «ուժ»-ի շնորհիվ է ,որ ես այսօր կամ:Մինչև
այսօր ես միայն հանուն դրա չեմ ինքնասպան եղել:Ու մի քանի տարի առաջ,եթե ինձ
հարցնեին,թե ես ինչ ունեմ,կասեի ոչինչ,բացի«Ուժ»-ից:
-Ի՞նչն էր դա:
-Իմ լսարանը,ուսանողները`դուք:Ես մոտ հիսուն տարի միայն ձեզ
համար եմ ապրել և միայն հանուն ձեզ համար եմ ստեղծագործել ու հայտնագործել:Իսկ այսօր նաև
իմ որդու համար եմ ապրում ես:
-Ես հիացած եմ ձեզնով պրն. Ռուբինյան,-չթաքցնելով լացը
Մալիան նետվեց Ռուբինյանի վրա և նրան ամուր գրկեց`ինչպես աղջիկն իր հորը:
ՄԱՍ 8
Քամի էր դրսում ու երկնքից սպիտակ հրաշքներ էին իջնում:Էմանուելը
նայում էր այդ հրաշքին և մտքում մի այդպիսի հրաշքի էր սպասում: Նրա նյարդերը այլևս
տեղի էին տալիս: Մի ամբողջ ժամ նա սպասում
էր,որ խոսեր Մալիայի հետ: Վազքի նմանվող քայլերով նա գնաց դեպի լսարանը: Շտապորեն
բացեց դուտը: Քամին արագ լսարան մտավ,բայց դասախոսը և Մալիան հաստատ չէին
մրսի.նրանք գրկախառնված էին:Էմանուելն ապշանքից քար էր կտրել: Նրա աչքերը սառան մի
պահ`կարծես ապարատի օբյեկտիվի նման ֆիքսելով այդ պահը: Ռուբինյանն առաջինը նկատեց
տղային և բաց թողեց աղջկա բարակ մեջքը: Մալիան շրջվեց և արցունքոտ աչքերի մեջից
հազիվ նկատեց Էմանուելի պատկերը,որը տեսիլնքի նման նորից կորավ հորիզոնից:
ՄԱՍ 9
-Ինչպե՞ս կարելի է ճանաչել աշխարհը,մարդկանց: Ըստ
մետաֆիզիկայի որև երևույթ ճանաչելու համար այն պետք է քննել այնպես,ինչպես որ կա տվյալ պահին,տվյալ տեղում.անկախ ուրիշ
երևույթների հետ ունեցած կապերի և հարաբերությունների:Իսկ ըստ դիալեկտիկայի` փիլիսոփայությունը պետք է
քննել ոչ թե ինչպես կա տվյալ տեղում,այլ գործընթացի մեջ,ուրիշ երևույթների հետ
ունեցած կապերի և հարաբերությունների հետ: Ամենից դժվար է թերևս ճանաչել մարդուն: Այսօր
ամուսնական զույգերը իրար հետ ապրում են շուրջ քսան տարի,բայց դեռևս չեն
կարողանում ճանաչել իրար: Մեղավորն անշուշտ իրենք են: Մարդուն ճանաչելու համար
նրան պետք է ուսւոմնասիրել բոլոր ոլորտներում`տանը,որպես հայր,զավակ,ամուսին: Աշխատանքի
վայրում որպես մասնագետ,գործընկեր և այլն: Բոլոր բնագավառներում նրա ցուցաբերած
միևնույն հատկանիշով էլ կարելի է բնութագրել մարդուն և այդպիսով ճանաչել նրան:
Դասը շատ լարված էր ընթանում: Բոլորին այդ թեման շատ էր
հետաքրքրում: Բոլորն ուզում էին ճանաչել միմյանց, բայց դա այքան էլ հեշտ չի: Իսկ հիմա
հաստատ նրանցից յուրաքանչյուրը կիրառելով դասախոսի փորձը կարող էր ճանաչել
ցանկացած առարկա և երևույթ ավելի լավ:
Բոլորը ակտիվորեն հարցեր էին տալիս դասախոսին: Միայն
Մալիան էր լուռ նստել լսարանի վերջին նստարանին և ուղղակի անթարթ նայում էր
դասախոսին:
Էմանուելը դաս չէր լսում:Նա անհամբերությամբ սպասում էր
դասի վերջին,որպեսզի նախ խոսեր
դասախոսի,հետո նոր Մալիայի հետ:
Ռուբինյանը վաղուց էր նկատել տղայի անհանգստությունն ու
աղջկա վախը,և նրանց խնդրել էր դասից հետո մնալ:
Խոսակցությունը ծանր սկսվեց;
-Կարո՞ղ եմ իմանալ ձեր հարաբերությունների
անունը,-վճռական ու հարձակողական կերպով հարցրեց Էմանուելը Ռուբինյանին:
-դասախոս և ուսանող
-Իսկ երեկվա կատարվածն ինչպե՞ս կբացատրեք:
-Տղաս,երեկ ես Մալիային պատմում էի իմ կյանքը և աղջիկը
հուզվեց:
Զարմանալի էր:Մալիան
նման պարզ պատասխաններ չէր սպասում խոհեմ
ծերուկից:Նա չէր փիլիսոփայում: Էմանուելն ինչպես կար,այնպես էլ խոսում էր: Բայց
այս անգամ նա Մալային չէր հմայում:
-Այս դեպքում ես Ձեզ կխնդրեմ, որ հանգիստ թողնեք իմ
ընկերուհուն և այլևս նրա հետ առանձին փիլիսոփայական բնույթի խոսակցությոններ
չտանեք:
Դասախոսին
Մալիան խղճաց: Սպիտակ մազերով, դեռևս սովետական շրջանի հագուստը հագին այդ
գիտնականը նրա մոտ խղճահարություն առաջացրեց: Նա չէր հասկանում ինչ է կատարվում իր
հետ: Կարծես ուզում էր դուրս թռչել ու վազել դասախոսի հետևից,որը դուրս եկավ իր և
Էմանուելի կարծես սովորական զրույց եղած խոսակցությունից հետո:Նա մեծ ցանկություն
ուներ գնալու և ամուր գրկելու այդ մարդուն: Նրա գրկում Մալիան իրեն պաշտպանված էր
զգում:
-Ինչու՞ չէիր ուզում ասել, որ հուզվել ես այդ մարդու
ասածներից-,ծաղրանքով հարցրեցՄալիային Էմանուելը: Աղջիը նրա աչքերում տեսավ նախանձ
և չարություն: Աղջիկը ոչ թե ամաչեց Էմանուելից,այլ վախեցավ:
-Ոչինչ չունե՞ս ինձ ասելու,-արդեն զայրացած կերպով
երկրորդ անգամ հարցրեց Էմանուելը:
-Ունեմ: Միայն մի քանի րոպե համբերություն ունեցիր և
կհասկանաս ,համոզված եմ:Մարդուն ճանաչելը դժվար չի: Ես արդեն քեզ ճանաչում եմ: Դու որպես ընկեր նախանձ ես: Կարծում
ես ,որ բացի քեզնից չեմ կարող ես այլևս ոչ մեկի հետ շփվել:Սիրո մեջ դու ինձ
խանդում ես և խանդում ես հիվանդագին ձևով: Էմիլ,դու խանդում ես մի ծեր մարդու,որի
որդին իմ տարիքին է: Իսկ երբ խոսում ես քեզնից մեծ մարդու հետ, նախընտրում ես
մարտական և իշխող ձևով դու ասել առաջին և վերջին խոսքը: Ես քեզ տարբեր ոլորտներում
ու իրավիճակներեում ուսումնասիրեցի: Դու ինքնավաստահ ես ու եսասեր: Ահա թե ով ես
դու: Ու սա ճշմարտությունն է,որին դու պետք է հավատաս:
-Իսկ դու շահամոլ ու դավաճան ես,ով պատրաստ է մի ծակ
փիլիսոփայի պատճառով իր ընկերոջ հետ նման կերպ խոսել ու վիրավորել:
-Դու իրավունք չունես ինձ հետ այդպես խոսելու,-համարյա
գոռալով և լաց լինելով ասաց Մալիան:
-Ինչու՞,պատիվդ չի ներում: Չնայաց ինձ չի թվում,որ այն
արդեն ծախած չես լինի:Երևի իմ տանից այն օրը փախար, որ գաս քո ծերուկի հետ լինես
չէ:
-եթե հենց հիմա չդադարես խոսելը, ես...
-Ի՞նչ,Ի՞նչ կարող ես անել: Ասա մի տեսնեմ…
Դասախոսը դռան
ետևում էր: Լուռ լսում էր նրանց խոսակցությունը` քաջ իմանալով, որ շուտով ստիպված
կլինի խառնվել նրանց խոսակցությանը;
ՄԱՍ 10
-Դու Մալիային չես սիրում:
-Իսկ դուք սիրու՞մ եք պրն. Ռուբինյան և ինչպիսի սիրով եք
սիրով:
-Տղաս, սիրո հարցում պետք չի ստել: Ու դու ինձ հաստատ
չես կարող խաբել:Քո հիվանդագին խանդն ու պահվածքը հենց դա է ապացուցում:
-Իսկ դուք ինչի՞ եք ձեզ անսխալական և հարյուր տոկոսանոց
համարում:
-Որովհետև ես փիլիսոփա եմ:
-Ես էլ հոգեբան եմ և լավ հասկանում եմ, թե ինչ է ձեր
ուզածը: Դուք իմ վրա հոգեբանական ճնշում եք գործադրում և Մալիային գայթակղում ձեր
խոսքերով:
-Բա դու չե՞ս ամաչում:
-Դուք ամաչեք Ռուբինյան ձեր տարիքից և ձեր սպիտակ
մազերից,- անմիջապես ընդհատելով դասախոսին և ասելով վերջին խոսքը լսարանից դուրս
եկավ զայրացած երիտասարդը:
ՄԱՍ 11
Մալիայի համար նոր օրը բարի չէր: Նա վիճել էր Էմանուելի
հետ և այլևս ոչնչի մասին չէր մտածում:Սակայն Մալիան հասկացել էր,որը Էմանուելը իրենը
չէր և նա չէր կարող երջակին լինել նրա հետ: Իսկ թե ինչ էր կատարվում իր հետ, նա
ոչինչ չէր հասկանում: Պրն. Ռուբինյանը նրա մտքերում և գլխում էր ամեն օր և ամեն
վայրկյան: Ու Մալիան չէր կարողանում ինքն իրեն բացատրել, թե ինչ էր
դա:Փիլիսոփայության մասին իր մտածմունքներն ու գիտելիքների բավարար քանակը նրան
թույլ չէին տալիս մինչև վերջ հասկանալ իր մեջ բույն դրած այդ նոր զգացմունքը:
Մալիան այլևս միայնակ էր:Նա տխուր չէր, բայց թե
ուրախանալու առիթ էլ չուներ,քանզի բաժանվել էր ընկերոջից,բայց դրանում մեղավորներ
փնտրելը սխալ էր: Մալիան ամբողջ օրը մտածում էր,փորձում էր հասկանալ, թե ինչու
այդպես ստացվեց: Իսկ միգուցե այդպես էլ պետք է լիներ: Միգուցե Մալիան հասկացել
էր,որ Էմանուելն այնքան էլ իմաստուն չէր կամ շատ չէր սիրում իմաստությունը:Իսկ
ինքը` Մալիան, այնքան էր սիրում
իմաստությունը,որ պատրաստ էր նույնիսկ իր կյանքը նվիրել այդ գիտությունների
գիտությանը`փիլիսոփայությանը: Բայց նա ուներ ուրախանաու ևս մի առիթ: Շուտով պիտի
գնար դասի և նստեր պրն. Ռուբինյանի դասին:Նա այդ պահին շատ երկար էր սպասել: Գրեթե
ամեն բաժանումից հետո նա երազում էր իր և այդ հանճարեղ մարդու հետ հանդիպմանը: Ու
ամեն անգամ Մալիան դասից հետո հանդիպում էր այդ դասախոսի հետ և նրան այլևս ոչ ոք
չէր խանգառում: Եվ նա դուրս էր գալիս համալսարանից ամեն անգամ ավելի իմաստուն
դարձած:
ՄԱՍ 12
Այդ օրը լսարանում ավելի քան երբևէ քար լռություն էր: Փլիսոփայության
դասը լսերու էին եկել դեկանատից մի խումբ աշխատողներ. դոցենտ Անանյանը, պրոֆեսոր
Սիմոնյանը և ասիստենտ Սարգսյանը: Պրն. Ռուբինյանը սովորականի նման` իրեն հատուկ
պարզ ու հասարակ ձևով դասախոսություն էր
կարդում կյանքի իմաստի,մահվան և մահվան
իրավունքի մասին: Նա պատմում էր, թե ինչ է կյանքի իմաստը, ինչն է երբեմն մարդկանց
համար կյանքի իմաստ դառնում և իր համար
ինչն է կյանքի իմաստը.
-Իմ կայնքի իմաստը երկար տարիներ եղեք եք դուք` սիրելի
ուսանողներ: Այն տարիներին, երբ ես չունեի ոչինչ , չունեի ոչ-ոք, իմ կողքին միայն
դուք կայիք: Ես միայն ձեզ համար եմ ապրել և միայն ձեր շնորհիվ եմ ապրել: Ամեն
անգամ, երբ տխուր եմ եղել,փակվել եմ իմ գյուղի տան սենյակում և կարդացել եմ ձեր
նամակներն ուղղված ինձ:Իսկ այդպիսի նամակներ ես շատ ունեմ:Դրանք ինձ են տվել ձեր
նման ուսանողներ, որոնց ես ժամանակին դաս եմ տվել: եվ շուրջ քսան տարուց ավել ես
ապրել եմ միայն լսարան գալու և ձեր հետ
նորից կյանքս ապրելու համար:Ինձ այս կյանքից ոչինչ պետք չի եղել, նույնիսկ որևէ
պաշտոն կամ կոչում: Այն ինչ-որ ես հայտնաբերել եմ կամ գուցե եզրակացրել եմ
փիլիսոփայության բնագավառում,ձեզ հետ եմ կիսվել: Մինչդեռ շատերը կարող էին այդքանն
իմանալով արդեն իսկ լինել դոկտոր-պրոֆեսորի կոչման: Դա ինձ պետք չի եղել և երբեք
էլ պետք չի գա:Ես իմ մահը միշտ պատկերացրել եմ, բայց կյանքի իմաստը և մահվան
իրավունքը ձեզ եմ տվել: Եթե լսարանն ինձ չպահանջի, ես կարող եմ հանգիստ մեռնել:
-Իսկ անմահության մասին ի ՞նչ կասեք պրն. Ռուբինյան,-Մալիայի
հանկարծակի հնչած հարցը լսարանի լարված մթնոլորտը ցրեց:
-Իրականում անմահություն չկա,բայց կան հավերժ հոգով անմահ
մարդիկ:Երբ մարդ իր կյանքը նվիրում է մեկին,ամբողջ կյանքում ապրում հանուն նրա և
իր կյանքի մայրամուտն էլ նվիրում է իր համար սրբություն դարձած էակին կամ հասկացությանը,ուրեմն
նա անմահ է հավերժ:
-Սիրահարված մարդն էլ է չէ՞ անմահ պրն. Ռուբինյան: Իսկ
եթե փորձում եք այդ մարդու կյանքը խլել, իր սիրելիին իրենից հեռացնելով` նրա
գլուխը խորը փիլիսոփայական մտքեր լցնելով, ուրեմն նշատակում է, որ դուք անտեսանելի
մարդասպան եք, ով սպանեց այդ անմահ մարդուն և իրեն դարձրեց սուրբ ու բարի մարդ: Այո,
մարդ,ով չի ձգտում պաշտոնի:Մարդ, ով պարզ է ու հասարակ,բայց միևնույն ժամանակ և
դժբախտ,և երջանիկ: Դժբախտ, որովհետև ոըրծի երջակությունն եք խանգառել, և երջանիկ, որովհետև
հասել եք ձեր նպատակին: Ուրեմն դուք էլ ճանաչեք ձեզ բոլոր տեսնակյուններից և
իմացեք ով եք դուք,որն է ձեր դերն այս կյանքում և նոր միայն սովորեցրեք մարդկանց
կյանքի դասեր:
-Ոչ ոք ոչինչ չէր խոսում: Դեկանատի աշխատողները կարծես
համամիտ էիր տղայի ասածների հետ և որոշեցին դուրս գալ լսարանից.կարծես փոշմանելով,
թե ինչու էին եկել հասարակ դասախոսի դասը լսելու:
Ռուբինյանը կարմրեց ու տեղում փայտացավ: Նա ձեռքը տարավ
կարծես գրպանից ինչ-որ բան հանելու համար, բայց հետո անհասկանալիորեն ձեռքը դրեց
սրտին և հատված ծառի նման ընկավ գետնին: Բժիշկները դա կանվանեին սրտի կաթված կամ
սրտի անուղղակի կանգ: Բայց այս դեպքում նրա սրտի համար սա մի հարված էր, որն ուղիղ
իր թիրախին հասավ: Սա այն սրտահարվածն էր, որն ուղղված էր իր անունին, իր պատվին և
իր մասնագիտությանը: Այն մի մարդու դեմ էր, որն անշահախնդիր սիրել էր իր
ուսանողին, միայն հանուն նրա ապրել` իր կյանքի իմաստը համարելով դա, և իր մահվան
իրավուքն էլ տվել այդ ուսանողներին...
ՄԱՍ 13
Սենյակի սպիտակ պատերը հիշեցնում էին ձյան ճերմակ
շերտին, բայց ներսում ի տարբերություն ձմեռվա`բավականին շոգ էր:
Մալիան տխուր նստած էր դռան հետևում: Նա կարմրած աչքերով
մի պատսխանի էր սպասում, որի ձգձվելուց նա ավելի էր նյարդայնանում:
Դիմացի դռան տակ էլ մի երիտասարդ էր նստած, որը կարծես ոչինչ
չէր զգում` անզգա էր: Արդեն ուղիղ երկու ժամ էր անցել, բայց տղայի դեմքին ոչ մի
փոփոխություն չէիր նկատի: Նա տխուր չէր, որովհետև հուզված չէր ու չէր էլ
արտասվում: Բայց անտարբեր էլ չէր, քանզի եկել էր հիվանդանոց և սպասում էլ դասախոսի
վիճակի մասին լուրի:
Դա Արտաշեսն էր` պրն. Ռուբինյանի որդին: Որը
զարմանալիորեն միայնակ էր: Վերջին ժամանակներս նրան ոչ-ոք միայնակ չէր տեսել: Նրա
ընկերուհին` Արեգան , միշտ նրա կողքին էլ լինում,իսկ այդ օրը նա չկար: Հետաքրքիրն
այն էր, որ հատկապես այդ պահին պիտի Արեգան լիներ նրա կողքին:
Բժշկուհի Լիա Ռոբերտովնան կամաց առաջ էր գալիս: Նրա
դեմքի տխուր հայացքը ընդծում էին չակատի և այտերի կնճիռները:Բժշկուհին մեծ վախով
մոտեցավ Արտաշեսին և շատ ցածր ձայնով ցավակցեց նրան:
Թվում էր, թե աշխարհը դադարեցրեց իր պտույտը:Մալիան
ոչինչ չէր լսել, բայց Արտաշեսի ողբացող ձայնից արդեն հասկացել էր, որ իր սիրելի
դասախոսն այլևս չկար: Նրա համար դա կրկնակի հարված էր, քանի որ այդ ամենի մեղավորը
հենց Էմանուելն էր: Բայց Մալիան չէր ատում նրան. պետք չէ հավասարվել նրանց
աստիճանին կամ նրանց հանդեպ որևէ մի բան զգալ` նույնիսկ ատելություն: Այս դեպքում
ամենաճիշտը արհարամարհելն էր:
Մալիան քաշվելով մոտեցաց Արտաշեսին ու ցավակցեց նրան: Արտաշեսն
արցունկոտ աչքերը բարձրացրեց, հետո կարծես կարոտով սպասած հարազատի նման Մալիային
ուժեղ գրկեց ու առանց ամաչելու բարձր գոռաց ու անիծեց այն մարդուն, որն իր հորը
հասցրել ար այդ վիճակին:
Երբ կրքրեը մի քիչ հանդարտվեցին, Մալիան ուժ գտավ
Արտաշեսի հետ Էմանուելի մասին խոսելու համար:Բայց Արտաշեսին չէր հետաքրքրում իր
հոր և ոչ մի ուսանող. այդ թվում նաև Արեգան,ով միայն ընկերություն էր անում
Արտաշեսի հետ փիլիսոփայությունից բարձր գնահատական ստանալու համար:
Մալիայի աչքին Արտաշեսը բարձրացավ, որովհետև նա չէր
ուզւոմ վրեժ լուծել Էմանուելից: Նա ևս մի անգամ էլ նայեց Արտաշեսին և որոշեց
հեռանալ այդտեղից, որովհետև արդեն հավաքվում էին ծերուկի հարազատները: Բայց այդ
պահին Արտաշեսը շշուկով խնդրեց Մալիային չհեռանալ և մնալ իր հետ: Մալիան այդ պահին
Արտաշեսի մեջ տեսավ իր հորը: Փիլիսոփայի որդին նույնպես շատ խելացի էր և սիրում էր
իմաստությունը:Նա գտնում էր, որ կյանքում մեծ սեր չի ունենա այն մարդը,որը չի
սիրում իմաստությունը:
Ամեն կյանքի վերջը, մի նորի սկիզբն է: Դասախոսի մահը
պատճառ դարձավ Արտաշեսի և Մալիայի հարաբերությունների ստեղծմանը: Այն մի կապող
օղակ էր, որը հնարավորություն ընձեռեց երկու սրտեր իրար միացնելու: Մալիան գտավ
նրան, ում ինքը երկար ժամանակ որոնել էր, բայց գտել էր ուրիշի մեջ: Փառք Աստծո նրա
սխալ որոշումը ժամանակին կասեցվեց մի իմաստուն ծերուկի կողմից, ով հայտնվել էր
մալիայի կյանքում ոչ հենց այնպես:
Երիտասար զույգը ամեն կիրակի օր գերեզման էր գնում և
թարմ ծաղիկներ ու նամակներ տանում պրն. Ռուբիյնանի գերեզմանին: Նրանք երկար նստում
էին այնտեղ և փիլիսոփայում:Նրանք հավատում էին այն ուժին,որին մարդիկ տարբեր կերպ
են անվանում` Աստված, էներգիա կամ գուց Սեր:
-Ինչու՞ ես հավատում:
-Այդպես հայրս է ասել:
Հ.Գ. Սիրով նվիրում եմ Ռ.Մ.-ին Գրված է` .......






Комментариев нет:
Отправить комментарий