Աշունը փնտրում է միայնակներին...
Երբ առավոտյան արևը շողում է,Լիան բացում է աչքերն ու ժպտում: Նա շատ է սիրում արևին: Արևը նրա համար մի հեքիաթ է, առանց որի Լիան ապրել չի կարող:
Արդեն աշուն է: Արևը այնպես չի ժպտում, ինչպես ամռանը: Նա չունի այն ժպիտը և ջերմությունը, որն ուներ ժամանակին: Լիայի համար դժվար ժամանակ էր: Նա չէր հաշտվում այն մտքի հետ,որ արևը ուշ-ուշ պետք է այցելեր ,և կլիներին օրեր,երբ նույնիսկ չէր էլ երևա: Նա կկարոտեր արևին,որովհետև նրա կարիքը շատ էր զգում:
Լիան շատ գեղեցիկ էր: Ուներ երկար վարսեր և գեղեցիկ ժպիտ, որի համար նրան ասում էին <<Արևիկ>>: Իր գեղեցիկ ժպիտով Լիան ամենուրեք սեր և ջերմություն էր բաժանում: Չկար մի մարդ, որը նրան տեսնելուց չժպտար: Սակայն Լիան շատ էր տխրում աշնանը: Նրա հոգում ամեն ինչ խառնվում էր. նա դառնում էր տխուր, ամաչկոտ, հազվադեպ էր ժպտում : Բոլորն անհանգիստ էին Լիայի համար:Նրանք մտածում էին, թե ինչպես կարելի էր ուրախացնել Լիային, որ նա անվերջ ժպտար:
Լիայի մայրիկը շատ բարի էր: Նրա համար չկար մի երեխա, որին նա չսիրեր: Նա ասում էր, որ ինչպես կարող է երեխան վատը լինել: Իր աղջկան նա շատ էր սիրում: Հպարտ էր, որ Լիային շատերն են հարգում և շատ անգամ իրենց աղջիկն են անվանում: Բայց նա էլ շատ անհանգտանում էր, թե ինչու է Լիան տխրում աշնանը: Երբ երեխա էր`շատ չարաճճի էր: Ամբողջ օրը վազվզում էր դրսում և բոլորի համար ժպտում էր: Մանուկ հասակում նա ամենից շատ աշունն էր սիրում: Երբ աշնանը մառանը լցվում էր համեղ մրգերով և գույնզգույն էր դառնում բակն ու դուռը`նա ամենից շատ այդ ժամանակ էր երջանկանում: Սակայն ամեն ինչ փոխվեց: Նա մեծացավ և աշնան գալու հետ սկսեց տխրել:
Երբ առվոտյան արևը չի շողում, կարծես հնարավոր չի արթնանալ: Երբ առավոտյան վրատ չեն ընկնում արևի պայծառ շողերը, կարծում ես այդ օրը բարի չի լինի:Երբ դրսում չկա արեգակ, դու այդ օրը տխրում ես……
Բայց երբ քեզ չի արթնացնում արևը կամ նրա ջերմությունը, երբ դու հասկանում ես որ տխուր ես, հիշիր` քո տանը դու ունես մի վառ արեգակ: Դու ունես քո հետ ապրող մի լույս, որը քեզ ջերմորեն շոյում է, որ արթնանաս: Նա իր ջերմությամբ լցնում է տունը, երբ դրսում ցուրտ է: Երբ դու տխուր ես, նա դառնում է քեզ երջանկացնող մի փարոս: եթե զգում ես հոգումդ մի տեսակ դատարկություն է, հիշիր` դու ունես մայրիկ:
Նա քեզ շատ է սիրում և ինչ էլ որ լինի միշտ պատրաստ է լսել քեզ և օգնել:
Գուցե սա էր պակասում Լիային աշնանը ուրախ լինելու համար: Գուցե ոչ միայն Լիային, այլ բոլոր նրանց, ովքեր աշնանը տխրում եմ: Նրանց պակսում է մի հարազատի ջերմություն, մի խենթ ժպիտ և մի լույս, որը իրենց կողքին է…
Հ.Գ. Սիրով նվիրում եմ իմ Մայրիկին )))


Astvac ta bolort gtneq dzes jermacnox arevin!!
ОтветитьУдалитьEv paheq srti xorqum!
շնորհակալեմ ....
ОтветитьУдалитьՔեզ նույնպես ցանկանում եմ նույնը.......