Դու վախենում ես և ամաչում ես
Ասել,որ սիրտդ խենթ սեր է տենչում,
Եվ կարմրում ես ,երբ հանկարծ մեկը
Խինդով բացում է սիրտը քո առաջ
Եվ նշում է ,որ դու այնտեղ ես ու կաս:
Դու հեռանում ես ու փախչում ես լուռ,
Երբ սիրտդ զգում է սիրո մրմուռ,
Երբ ինչ-որ մեկը մոտենում է քեզ,
Որին երբեմն երազել ես դու,
Բայց վախենում ես սիրտը բացել քո:
Դու դողում ես միշտ,երբ մեկը հեռվից
Քեզ է ուշադիր աչքերը հառել,
Եվ փախցնում ես աչքերդ այդ սև,
Որ չտեսնեն քեզ ու չնկատեն:
Բայց դու էլ գիտես,որ մեկ է սակայն,
Քեզ նկատում են,և դեռ ավելին`
Իրենց սրտի մեջ քեզ տեղ են տալիս,
Ու փայփայում են այնպես քնքշորեն,
Որ չմտածեն,թե կկորցնեն:
Դու խելագարվում և չես դիմանում.
Քո սրտի ձայնին և հոգուդ կանչին,
Բայց ցույց չես տալիս դու դա կամովին,
Ինչ խոսք`աչքերդ մերթ մատնում են քեզ:
Եվ չես հասկանում`ինչպես է լինում,
Որ չես ճանաչում դու ինչ-որ մեկին,
Բայց օրեր չանցած նա քեզ մոտենում
Ու հայտնում է քեզ իր սիրո մասին:


Խոսքերը շատ սիրուն են ասված!! շատ ծանոթ վիճակա!!! Լավներ ու ամենակարեվորը իմաստալից!!
ОтветитьУдалитьՇաաաաատ շնորհակալ եմ...
ОтветитьУдалитьԽնդրեմ բայց այսքան որ գրել ես ու հասկանում ես! ուրեմն իրավունք ել ունես ավելի համարձակ լինելու
ОтветитьУдалитьեՂԱՎ,ԱՆՊԱՅՄԱՆ Ի ՆԿԱՏԻ ԿՈՒՆԵՆԱՄ
ОтветитьУдалитьլավ ես գրել, շատ հավանեցի :)
ОтветитьУдалитьՇնորհակալություն Տիգրան ջան :)
ОтветитьУдалить