Քեզ
հետ ուզում եմ խենթանալ, վազել,
Ամբողջ
էությամբ գժվել եմ ուզում,
Քո
նուրբ խոսքերից ուզում եմ հալչել
Ու
համբույրներից արբել եմ ուզում:
Մութ
երեկոյան քո ստվերի հետ
Ուզում
եմ կռվել ու խելագարվել,
Քո
մութ աչքերում ուզում եմ մարել
Ու
քեզնից հեռու մեռնել եմ ուզում:
Ուզում
եմ լսել ձայնը քո ներսից,
Ինձ
ավելի մոտ ու իմ ականջին,
Հսկել
եմ ուզում քունը քո հանգիստ,
Ավազի
վրա` գետակի ափին:
Ու
քո տաք շնչից ուզում եմ վառվել,
Արևի նման այրվել եմ ուզում,
Ցուրտ քամիների փոթորկոտ պարից
Հոգովս թաքուն գժվել եմ ուզում:
Քեզ հետ ուզում եմ սավառնել երկինք,
Ամբողջ էությամբ թռչել եմ ուզում,
Քեզ հետ ուզում եմ խենթանալ, վազել
Ամբողջ էությամբ քեզ եմ երազում…
Նվիրվում է Հ.Մ.-ին

Շաաաաատ լավն է Մերի ջան
ОтветитьУдалить