Ես կարոտում եմ արևոտ անձրևներին,հոգիս ապրեցնող նրա ջերմ կաթիլներին,ես սիրում եմ նաև այն ծիածանը,որ պիտի գա անձրևից հետո,որ պիտի աչքերիս մեջ մի կայծ սրսկի ու ես պիտի կկոցեմ նրանց,իսկ երբ կկոցում ես աչքերդ, ակամա ժպիտ է հայտնվում ակամա տխրամած դեմքիդ...
Գրեթե ատում եմ անձրևանոցները...չգիտես` ինչու ենք միշտ փորձում պաշտպանվել բնության հրաշքներից,ես դա մեղք եմ համարում,ու նախընտրում եմ <<մաքրվել>> իմ տաք անձրևի արևոտ կաթիլներով,մեղմ քայլերով վայելել նրանց դանդաղ ծափերը վերարկուիս ուսին,ես սիրում եմ նրանց մի թաքուն սիրով,անթափանց կարոտով սպասում նրանց,երբ տապն է խեղդում եւ ափսոսանքով նորից կարոտ ապրում,երբ դեռ չվայելած նրանց քաղցրությունը` պիտի ձյան ճռճռոցները ունկնդրենք...
Գուցե տարօրինակ է,բայց ես չեմ սիրում պաշտպանվել բնությունից,նա հենց այն ռիթմն է հաղորդում հոգուս,ինչն այնքան պակասում է ողջ մեր կյանքին..
...Narga...
Комментариев нет:
Отправить комментарий