Երբ թանձր մութը այցի կգա, մարդիկ կկախարդվեն և կտեղափոխվեն ուրիշ աշխարհ՝ մտքերի անկյունում ծնված: Ու կգայթակղի մեզ մթնած երկինքը, 🌛կմոռանանք ներկան ու կմխրճվենք հուշերում...
Կդառնանք բոլորս երազկոտ և սեր կնվիրենք մեր խենթ իղձերին: Տարածության բոլոր սահմանները խախտելով մենք կլողանք տիեզերքում: Ու կխաբեն մեզ շողացող աստղերը, կդառնանք ապագա և կթռչենք հեռու...
Կարոտի ուղին մեզ կտանի դեպի անցյալ, դեպի հիշեցում մեղքերի և սխալների: Քունը կհաղթի մեզ և կանէացնի այս աշխարհից: Ու կհատենք ամպերի և աստղերի հետ կապող սահմանը, կդառնանք երազ գիտակցության մեջ և երազի պես այցի կգնանք տիեզերքի խոր տարածությունով:
31.01.2018թ.

Комментариев нет:
Отправить комментарий