Բնությունն
իր խենթ ներդաշնակությամբ
Սավան է
փռում սարին ու դաշտին,
Ճկված ճյուղերին
նստած մի ագռավ
Աղոթքով
կանչում տաք-տաք օրերին:
Սառած գետերում
անդորր է տիրում,
Ձյունե ծառուղում
լսվում են քայլեր,
Երջանիկ
մարդիկ ձմեռն են սիրում,
Մաքուր ու
պարզ է դարձել կյանքը մեր:
Անտառում ձյունե հաստ շերտերի տակ
Ինչքան ուտելիք և սնունդ մնաց,
Իսկ ձնեմարդու զայրացած դեմքից
Փոքրիկ սկյուռիկը փախավ ու գնաց:
Մութ երեկոյան քամին պարելով
Քշեց ու տարավ եղևնու ճյուղեր,
Պարահանդեսի համար` վրձինով,
Պատուհաններին ներկեց կտավներ:
Ինչքան քիչ բան է հարկավոր կյանքում
Վայելելու և զգալու համար,
Սառած դռները ձմեռն է թակում,
Մի նոր հեքիաթ է բերել մեզ համար:
15.01.2018թ.
Комментариев нет:
Отправить комментарий