Ես հավատում եմ, որ
ձյունն ունի կախարդանք:
Ձյունն էներգիա է բերում
երկնքից և այն կորած երազանքից, երբ աստղերին էինք պատմում մեր երազները: Ամենապարզ
և ամենամաքուր փաթիլները երազներ են՝ ամբողջ աշխարհում մարդկանց ցանկություններից հյուսված
երազներ: Եվ ամեն տարի ես սպասում եմ, որ այս ձյան հետ ես նորից կգտնեմ իմ երազը:
Որքան երգեր են հյուսվում
ձյանը, ձյան փաթիլներին: Ես երգել չեմ կարող, բայց միշտ սիրով կնվիրեմ իմ սերը՝ իմ
երազանքներից կազմված փաթիլներին:
Երբ աստղ է ընկնում,
ասում են երազանք պահիր, իսկ երբ ձյուն է գալիս, ես վստահ եմ, որ ինչ-որ տեղ այդ երազանքներն
իրականանում են:
Ձյունն իր մեջ ունի
յուրօրինակ կախարդանք:
Комментариев нет:
Отправить комментарий